Վազգեն Մանուկյանը՝ մարտի 1–ի դատավարության, ՍԴ–ի դեմ քայլերի ու Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասինւթյան մասին
Անկախի խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է օրեր առաջ մի խումբ գործիչների տարածած հայտարարությունը՝ դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերյալ:
-Պարոն Մանուկյան, օրերս Հայաստանի և Արցախի մի խումբ խումբ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող ճնշումների վերաբերյալ և կոչ անելով իշխանություններին դադարեցնել հակասահմանադրական գործընթացը: Ինչպե՞ս կգնահատեք այս իրողությունը:
-Նախ և առաջ նշեմ, որ և՛ Մարտի 1-ի դատավարության, և՛ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, և՛ Սահմանադրական դատարանի ու ընդհանրապես Հայաստանի դատաիրավական համակարգի նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունների վերաբերյալ ես բազմիցս արտահայտվել եմ և շարունակելու եմ արտահայտվել ու պայքարել այդ երևույթների դեմ: Ամբողջությամբ համաձայն եմ այդ հայտարարության հետ և շատ ուրախ եմ, որ բազմաթիվ մարդիկ, որոնց ես հարգում եմ, ստորագրել են այդ փաստաթղթի տակ:
Եթե նման երևույթներ տեղի ունենային զարգացած եվրոպական պետություններում, ապա դա կառաջացներ համաժողովրդական մեծ ցասում, որովհետև զարգացած, դեմոկրատական պետության քաղաքացին լավ է հասկանում, թե ինչ է նշանակում դատական համակարգի անկախության կորուստ: Իշխանության 3 ճյուղերն իրարից տարանջատելու նպատակով մարդիկ դեռ 18-19-րդ դարերում պայքարել են միապետությունների դեմ, հեղափոխություններ են արել, և դա շատ կարևոր արժեք է, իրենք գիտեն, որ եթե այդ «տրիադան» խախտվի, ապա ուշ թե շուտ ամեն մեկն իր մաշկի վրա է զգալու դրա հետևանքները:
Մենք կարճ ժամանակ է, ինչ անկախ, դեմոկրատական պետություն ենք, մեր քաղաքացիների զգալի մասը երկարատև փորձ չունի իրավական պետությունում ապրելու, և բնական է, որ հասարակության զգալի մասը առաջնորդվում է ավելի շատ զգացմունքներով: Դա էլ հնարավորություն է տալիս մանիպուլյացիաներ անել ժողովրդի հետ՝ օգտագործելով արդարություն պահանջելու մարդկանց բնական ցանկությունն ու ձգտումը: Ընդհանրապես, երբ ես փորձում եմ գնահատական տալ որևէ իշխանության գործունեությանը, գնահատում եմ ոչ միայն այն, թե ինչ են արել տնտեսության զարգացման ոլորտում, անվտանգության հարցում, օրենսդրական բարեփոխումների առումով, այլ միշտ գնահատում եմ, թե տվյալ իշխանությունը նպաստե՞լ է արդյոք, որ ժողովուրդը դառնա ավելի ազատ, ավելի կիրթ, ձևավորվի քաղաքացի:
Ես կարծում եմ, որ դատաիրավական համակարգի նկատմամբ գործողությունները, որ այսօր կատարվում են մեր երկրում, ավելի են իջեցնում կիրթ և ազատ քաղաքացու մեր չափանիշները և հետ են շպրտում մեզ միջին դարեր: Եթե մենք խոսում ենք արևմտյան արժեքների մասին, ապա դատական համակարգի անկախությունը ամենամեծ արժեքներից մեկն է, որը պետք է պաշտպանեն և՛ իշխանությունները, և՛ քաղաքացիները:
-Այնուամենայնիվ անկախությունից ի վեր Հայաստանում անընդհատ բարձրաձայնվել են դատաիրավական համակարգի խնդիրները: Դուք ևս բազմիցս անդրադարձել եք այդ խնդիրներին: Ի վերջո, այդ համակարգը պե՞տք է լիարժեք առողջացնել, պե՞տք են փոփոխություններ:
-Իհարկե՛ փոփոխություններ պետք են, իհարկե՛ համակարգը անընդհատ պետք է բարեփոխել, բայց միմիայն օրենքների շրջանակներում: Եթե պետք է, վերանայենք օրենքները, փոխենք Սահմանադրությունը: Մենք մի քանի տասնամյակի պատմություն ունեցող անկախ պետություն ենք, և այս տարիների ընթացքում դատական համակարգում առկա շատ խնդիրներ կամաց-կամաց նվազել են, դա միանգամից անել հնարավոր էլ չէր: Իսկ այն, ինչ այսօր կատարվում է Սահմանադրական դատարանի շուրջ, ընդհանրապես իրավական շրջանակներից դուրս է: Այսօր էլ դատաիրավական համակարգը պետք է շարունակվի բարեփոխվել, բայց բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն օրենքի շրջանակներում: Հակառակ դեպքում մենք կկորցնենք իրավական պետության մեր հիմքերը: