Լրահոս

30.08.2019 08:58


Արարատ-Արմենիան անհավանական լարված խաղում դուրս մնաց Եվրոպա լիգայից (տեսանյութ)

Արարատ-Արմենիան անհավանական լարված խաղում դուրս մնաց Եվրոպա լիգայից (տեսանյութ)

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը սպասվածից էլ լարված ստացվեց։ Պատմական հաջողություն կերտելու ճանապարհին Հայաստանի գործող չեմպիոնը Լյուքսեմբուրգում կայացած խաղի հիմնական ժամանակում 1-2 հաշվով զիջեց մրցակցին։

Խաղի 21-րդ րոպեին տանտերերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված․ գնդակին մոտեցած Անտոն Կոբյալկոյի հարվածից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը։ 3 րոպե անց, սակայն, մեր թիմի կազմում հաշիվը բացեց Մայսոն Լիման։ Այս գոլին տանտերերը պատասխանեցին երկրորդ կեսում․ դուբլի հեղինակ դարձավ Սինանին։

Քանի որ նույն հաշիվը գրանցվել էր նաև Երևանում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Գերլարված 30 րոպեներում թիմերին գոլ խփել չհաջողվեց։ Լարվածությունը հասավ գագաթնակետին 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ։ Մեր թիմից առաջինը գնդակին մոտեցավ Պետրոս Ավետիսյանը, որի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը։ Վերջին հնարավորության ժամանակ վրիպեց Գեորգի Պաշովը ու մեզ համար խմբային փուլը մնաց երազանք։

Հարկ է արժանին մատուցել մեր թիմին՝ հիշելով, որ սա նրանց առաջին փորձն էր եվրագավաթներում ու շնորհակալություն հայտնել անհավանական էմոցիաներ պարգևելու համար։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը