Բուլգակովի «Շան սիրտը» վեպում դոկտոր Պրեաբրաժենսկին վիրահատական միջամտությամբ շնից մարդկային կերպարանքով կենդանի է ստանում: Փորձը փորձանք է բերում, և Շարիկովին կրկին շուն են սարքում, որպեսզի ավերածություններ չգործի:
Ամբոխավարությունը հիմնված է շարիկովների՝ պողոսների վրա, իսկ ժողովրդավարությունը՝ քաղաքացիների:
Ժողովրդավարությունն ու ամբոխավարությունն արտաքուստ իրար նման են, բայց կան էական ու բովանդակային տարբերություններ:
Ժողովրդավարության պայմաններում պողոսները հնարավորություն են ստանում քաղաքացի դառնալ ու ձգտել սեփական կյանքի բարելավմանը: Ամբոխավարության պայմաններում պողոսներն օգտագործվում են ու միշտ վատ ապրում:
Ժողովրդավարության փիլիսոփայությամբ մարդիկ ծնվում են անհավասար, բայց օգտվում են հավասար իրավունքներից ու հնարավորություն ունեն ձգտել երջանկության: Ամբոխավարության կանոնը հավասարությունն է. բոլորը հավասարապես ստրուկ են ու երբեք չեն կարող երջանիկ լինել, թեև կերակրվում են երջանկության մասին հեքիաթներով:
Ժողովրդավարությունը պետության զարգացում է ապահովում, իսկ ամբոխավարությունը՝ կործանում:
Ժողովրդավարությունը ազատությունների փաթեթ է առաջարկում ու ամեն մի քաղաքացու առաջարկում օգտվել այդ փաթեթից: Ամբոխավարությունը միայն ստրկացնում է «հպարտ» պողոսներին:
Ամբոխավարությունը ժողովրդավարության պրոֆանացիան է՝ խեղաթյուրումն ու այլասերումը:
Ժողովրդավարությունը ենթադրում է իշխանությունների ընտրովիություն և փոխարինելիություն՝ ընտրությունների միջոցով: Ամբոխավարությունը ևս ընտրովիության ու փոխարինելիության սկզբունք ունի, բայց խնդիրն այն է, որ ամբոխի տունը փողոցն է, իսկ քաղաքացիների տունը՝ ընտրատեղամասը:
Ժողովրդավարությունը չի ընդունում անձի պաշտամունքը, իսկ ամբոխավարությունը կռապաշտության հոմանիշն է:
Ժողովրդավարության դեպքում ունենք անհատի ու հասարակության շահերի օրինական բախման համակարգ, և վեճերը կարգավորվում են դատական համակարգի միջոցով: Ժողովրդավարությունը ռացիոնալ էգոիզմի ու ռացիոնալ շահի համադրությունն է: Ամբոխի շահն իռացիոնալ է. պողոսներն առերևույթ պայքարում են հանուն ազատության, բայց հայտնվում ստրկության մեջ, ընդ որում՝ սեփական ձեռքերով:
Հայաստանն ամբոխավարության ճիրաններից փրկելու համար պրեաբրաժենսկիական միջամտություն է հարկավոր:
Ժողովրդավարության ու ամբոխավարության սահմանագիծը

7or.am