Լրահոս

12.02.2011 14:12


Ալժիրը հետևում է Եգիպտոսի օրինակին

Եգիպտոսի իրավիճակի արձագանքները հասել են Ալժիրին։ Այնտեղ ոստիկանությունը պատրաստվում է ցրել երկրի մայրաքաղաք Ալժիրի կենտրոնում նախատեսված ցույցը։ Այդ գործի մեջ ներգրավվել են իրավապահ մարմիների հազարավոր աշխատակիցներ։

Կառավարությունը ցույցն արգելել էր, սակայն ընդդիմադիրները և իրավապաշտպաններն ամեն դեպքում դուրս են գալիս քաղաքի փողոցներ՝ պահանջելով բարելավել կյանքի պայմանները և լայնացնել քաղաքացիական ազատությունները։

Նախօրեի երեկոյան ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել մարդկանց հոսքը, որոնք ցանկանում էին նշել Եգիպտոսի նախագահի հրաժարականը։

Հիշեցնենք, որ Ալժիրում անհանգստությունները սկսվել են հունվարին՝ այն բանից հետո, երբ Թունիսում բողոքի մեծածավալ ցույցերը հանգեցրին երկրի իշխանափոխությանը։ Ոգեշնչվելով այդ օրինակից՝ փողոց դուրս եկան Ալժիրի, Եգիպտոսի և Եմենի ընդդիմադիր ուժերը։

Այս խորագրի վերջին նյութերը