Ամբոխը սարսափելի հատկություններ ունի։ Նա անդեմ է։ Ունի թևեր ու ոտքեր, նաև՝ մարմնի այլ մասեր, որոնք ուրիշի հրահանգով են գործում։
Ամբոխն ամեն ինչ ունի, բացի գլխից։
Ամբոխի գլուխը կուռքն է՝ դեմագոգը և պոպուլիստը։ Ամբոխը ստրուկի պես ենթարկվում է գլխին։ Ենթարկվում է այնպես, ինչպես վարժեցնողից ուտելիք ու հրահանգ ստացող և հրահանգը կատարելուց հետո ուտելիքի նոր չափաբաժին սպասող վայրենի գազանը։
Գազանն այդ ենթարկվում է վարժեցնողին այնքան ժամանակ, քանի դեռ իրեն կերակրում են։ Հենց կերակուրն ավարտվեց, գազանի երախը գլուխը մտցնողն ու շոուներ ցույց տվողն անմիջապես զրկվում է սեփական գլխից։ Քանզի ամբոխն անկուշտ է։
Ամբոխին անընդհատ պետք է կերակրել, բայց, միևնույն է, նրա ախորժակն անսպառ է։
Ամբոխի երախն անտակ հոր է։ Սիզիփոսյան աշխատանքի է նմանվում երախի մեջ գլուխներ նետելով՝ ամբոխին կշտացնելը։ Հորը, միևնույն է, չի լցվում։
Ամբոխի քայլերը կազմակերպված և խմբակային հանցագործության ամենավերին աստիճանն են։ Կոլեկտիվ անպատասխանատվությունն ամբոխի պարագայում կատարյալ է։
Ամբոխի անկուշտ, հանցագործ, դավաճան, երախտամոռ, սրիկա, անբարո և անգլուխ էության հարցում համոզվել են Ռոբեսպիերից մինչև Տրոցկի,Սահակաշվիլիից մինչև Քադդաֆի, Դանտոնից մինչև Մուբարաք։ Շուտով կհամոզվի նաև Նիկոլ Փաշինյանը։
Քայլարածներն ու հատկապես դրանց առաջնորդն ամեն ինչ արեցին ու անում են, որ ժողովուրդն ամբոխ դառնա՝ չհասկանալով, որ վերջում իրենց գլուխն է հայտնվելու ամբոխի երախում, իսկ ամենավերջում՝ պետությունը։
Ժողովուրդը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ քաղաքացիական հասարակություն դառնալ, կա՛մ վերածվել ամբոխի։ Ընտրությունը մերն է։
Մեր խնդիրը պետք է լինի ամբոխի երախը պատռելն ու պետությունն ամբոխի երախից փրկելը։
Ո՞վ կհայտնվի ամբոխի երախում
Ամբոխը սարսափելի հատկություններ ունի։ Նա անդեմ է։ Ունի թևեր ու ոտքեր, նաև՝ մարմնի այլ մասեր, որոնք ուրիշի հրահանգով են գործում։
Ամբոխն ամեն ինչ ունի, բացի գլխից։
Ամբոխի գլուխը կուռքն է՝ դեմագոգը և պոպուլիստը։ Ամբոխը ստրուկի պես ենթարկվում է գլխին։ Ենթարկվում է այնպես, ինչպես վարժեցնողից ուտելիք ու հրահանգ ստացող և հրահանգը կատարելուց հետո ուտելիքի նոր չափաբաժին սպասող վայրենի գազանը։
Գազանն այդ ենթարկվում է վարժեցնողին այնքան ժամանակ, քանի դեռ իրեն կերակրում են։ Հենց կերակուրն ավարտվեց, գազանի երախը գլուխը մտցնողն ու շոուներ ցույց տվողն անմիջապես զրկվում է սեփական գլխից։ Քանզի ամբոխն անկուշտ է։
Ամբոխին անընդհատ պետք է կերակրել, բայց, միևնույն է, նրա ախորժակն անսպառ է։
Ամբոխի երախն անտակ հոր է։ Սիզիփոսյան աշխատանքի է նմանվում երախի մեջ գլուխներ նետելով՝ ամբոխին կշտացնելը։ Հորը, միևնույն է, չի լցվում։
Ամբոխի քայլերը կազմակերպված և խմբակային հանցագործության ամենավերին աստիճանն են։ Կոլեկտիվ անպատասխանատվությունն ամբոխի պարագայում կատարյալ է։
Ամբոխի անկուշտ, հանցագործ, դավաճան, երախտամոռ, սրիկա, անբարո և անգլուխ էության հարցում համոզվել են Ռոբեսպիերից մինչև Տրոցկի, Սահակաշվիլիից մինչև Քադդաֆի, Դանտոնից մինչև Մուբարաք։ Շուտով կհամոզվի նաև Նիկոլ Փաշինյանը։

7or.am