Լրահոս

12.02.2011 12:38


Բախումների հետևանքով Հարավային Սուդանում 140 մարդ է զոհվել

Հարավային Սուդանում առնվազն 140 մարդ է զոհվել զինվորականների և ցուցարարների բախումների հետևանքով։ «Բժիշկներ առանց սահմանի» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները հայտնում են վիրավորների մեծ հոսքի մասին։

Սպանվածների թվում 55 խաղաղ բնակիչ կա։ Բացի այդ, զոհվել են 30 ցուցարար, կառավարական զորքերի 20 զինվոր։ Այս մասին հաղորդում է «NEWSru.com»-ը։

Չորեքշաբթի ցուցարարները գեներալ Աթորի գլխավորությամբ հարձակվել են Ֆանգակ և Դոր քաղաքների վրա։ Ինքը՝ գեներալը, իր քայլերը բացատրել է նրանով, թե 2009թ. ապրիլին ընտրությունների արդյունքները կեղծելու հետևանքով իբր զրկվել է Ջոնգլիյ նահանգի նահանգապետի պաշտոնից։

Հարավային Սուդանի կառավարությունը պնդում էր, թե Սուդանի կենտրոնական կառավարությունը Ջորջ Աթորին օգտագործում է անկախության հանրաքվեն տապալելու նպատակով, սակայն պաշտոնական Խարթումը դա հերքել է։

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանը հանրաքվեի արդյունքներով անկախ պետություն է հռչակվել, որի մասնակիցների մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին։ Նոր պետության կազմավորման օր է դառնալ 2011թ. հուլիսի 9-ը։ Սակայն Հարավային Սուդանը դեռևս չի հասցրել անկախանալ, իսկ այնտեղ արդեն գնդակահարել են նախարարներից մեկին։

Այս խորագրի վերջին նյութերը