Լրահոս

06.08.2019 17:46


«Պոբեդա»-ն կշարունակի չվերթներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից հստակ երաշխիքներ ունենալու դեպքում

«Պոբեդա»-ն կշարունակի չվերթներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից հստակ երաշխիքներ ունենալու դեպքում

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի իրականացնել չվերթները դեպի Հայաստան՝ Գյումրի, եթե «Շիրակ» օդանավակայանից ստանա հստակ երաշխիքներ՝ վառելիքի թերլիցքավորման խնդրի վերացման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Պոբեդա» ընկերության գլխավոր գրասենյակի մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան:

««Պոբեդան»-ն կշարունակի չվերթներն իրականացնել նաև թերլիցքավորված վառելիքի արժեքի փոխհատուցման դեպքում։ Այս պահին չկա նման պայմանավորվածություն: Վառելիքի թերլիցքավորումն անվտանգության լուրջ սպառնալիք է: Պատկերացրեք, եթե թռիչքի ընթացքում արտակարգ իրավիճակ ստեղծվի վառելիքի անբավարարության հետևանքով: Մենք ակնկալում ենք վառելիքի հստակ նշված ծավալ կոնկրետ երթուղու համար»,-նշեց Սելիվանովան։

Նրա խոսքով՝ այս պահին մինչև ամառային սեզոնի վերջը «Պոբեդան» կկատարի իր ծրագրած չվերթները դեպի Գյումրի, որպեսզի իր հաճախորդներին դժվար դրության մեջ չդնի: Ձմեռային սեզոնից այս ուղղությամբ տոմսերի վաճառքը դադարեցված է:

Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր իրականացնել 2016 թվականի դեկտեմբերից:

Այս խորագրի վերջին նյութերը