Լրահոս

06.06.2019 10:15


«Պարզ լճի» մոտ մոլորված քաղաքացիները գտնվել են

«Պարզ լճի» մոտ մոլորված քաղաքացիները գտնվել են

Հունիսի 5-ին՝ ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու շրջակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու հարակից անտառում գտել են մոլորված Ա.Ա.-ին (ծնված 1993 թ.) և Ս.Շ.-ին (ծնված 1998 թ.):

Այս խորագրի վերջին նյութերը