Լրահոս

01.05.2019 11:30


60-ամյա տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ գյուղապետն իրեն ծեծի է ենթարկել

60-ամյա տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ գյուղապետն իրեն ծեծի է ենթարկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել իր և Խնկոյան գյուղի բնակիչ, 61-ամյա Վարուժան Համբարձումյանի միջև, որի ժամանակ վերջինս մի քանի հարված է հասցրել իրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Համբարձումյանը Խնկոյան համայնքի ղեկավարն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ: Սպիտակի ոստիկանները բաժին են հրավիրել գյուղապետին, ով կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Այս խորագրի վերջին նյութերը