Լրահոս

01.05.2019 11:20


ՃՏՊ Լեռնանցք գյուղում. ավտոմեքենան ամբողջութոյամբ այրվել է

ՃՏՊ Լեռնանցք գյուղում. ավտոմեքենան ամբողջութոյամբ այրվել է

Մայիսի 1-ին՝ ժամը 00:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1959 թ.) բախվել է ճամփեզրի քարին ու այրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:50-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Վարորդ Ա.Մ.-ն հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը