Լրահոս

30.04.2019 18:38


Գիշերը 3 ավտոմեքենայի ապակիներ է կոտրել գողության նպատակով

Գիշերը 3 ավտոմեքենայի ապակիներ է կոտրել գողության նպատակով

Ապրիլի 28-ին` գիշերվա չորսն անց, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել Լեփսիուսի փողոցի մի բնակչից, որ գիշերվա մեկից չորսն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, իրենց շենքի բակում կայանված իր «Օպելից» գողացել են գազի բալոնը:
Առավոտյան 9-ին նույն փողոցի մեկ այլ բնակչից ստացվել է նմանատիպ նոր ահազանգ. ապակին կոտրելու և բեռնախցիկը բացելու միջոցով շենքի բակում կայանված իր «Օպելից» գողացել են հետևի լուսարձակները և գազի բալոնը: Եվս երեք ժամից ստացվում է երրորդ ահազանգը, այս անգամ Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի մի բնակչից. դռան ապակին կոտրելու միջոցով փորձել են գողություն կատարել շենքի բակում կայանված իր «Նիսսան Տիդայից», սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Քանաքեռ-Զեյթունի բաժին քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեք գողությունն էլ կատարել է 34-ամյա Մեսրոպ Գ.-ն, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնակվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը