Մենք դեռ պետականություն չունենք դրա դասական իմաստով, քանի որ երկրի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դառնում է նախագահի աթոռին հայտնվողը։ Միանձնյա որոշումների ընդունմանն են նպաստում նաև ձևավորված տնտեսաքաղաքական ու սահմանադրաիրավական հարաբարությունները։
Ինչու՞ ենք անընդհատ պարտվում
Անկախության սկզբնական փուլից սկիզբ առած ու հետագայում ահագնացող չափերի հասնող կոռուպցիան վերջին շրջանում հաճախ «արդարացվում» էր հայրենասիրական հռետորաբանությամբ, և բնական է, որ այդ ամենի ֆոնին քիրվայությունը պետք է համարվեր առաջադիմության և խորաթափանցության հոմանիշ։ Այնինչ և՛ հայրենասիրական, և՛ քիրվայական կոռուպցիաները դեպի հետ են տանում պետությունը՝ մեկը դանդաղ, մյուսը՝ արագ հանձնումների ճանապարհով։
Փաստենք, որ հարյուրավոր տարիներ մեր հասարակությանը քաղաքականապես սխալ կոդերի մեջ են դրել կղերապահպանողական մտածողության կրողները, ու հիմա մեզանից շատերի մեջ չկա անվտանգության ու պետականակենտրոնության զգացում։
Պետության զարգացման դիսկուրս չի եղել հայերիս մոտ շատ երկար ժամանակ, քանի որ պետություն չկար, իսկ այն ստեղծելու գաղափարը գրեթե ամբողջությամբ հիմնված էր դրսի ուժերին ապավինելու ծրագրի վրա։ Դրա համար էլ կոտորվեցինք 1915-ին, քանի որ կղերականները հույս ունեին, թե քիրվայություն անելով փրկվելու էին երիտթուրքերի ձեռքից։ Եղավ ճիշտ հակառակը։ Իսկ երբ մերոնք Սարդարապատում կռիվ տվին, թուրքերն անմիջապես հաշվի նստեցին մեզ հետ ու սկսեցին պայմանագրերից խոսել։
Եթե Նժդեհը լիներ այսօրվա սխալ պատկերացումներով «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ, Զանգեզուրը չէր լինի և Հայաստանը կդառնար ֆիկցիա։ Կղերապահպանողականներին որ մնար, այդպես էլ կլիներ։ Կղերը միշտ խաղաղություն է մուրում, բայց, որպես կանոն, պատերազմ ու ավերածություններ ստանում։
«Խաղաղության» կուսակցության հետանկախական շրջանի ներկայացուցիչներին որ մնար, ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը չէր լինի։ Նրանք այդպես չէին ուզի, բայց այդպես կստացվեր։
Ինչքան էլ դու պատերազմի ամենաթեժ շրջանում «Կոմսոմոլսկայա պրավդայի», քո կողմից հովանավորվող գործիչների շուրթերով և այլ միջոցներով խաղաղություն խնդրես ադրբեջանցիներից, միևնույն է, խաղաղության հասնելու ճանապարհը պրագմատիզմն է լինելու։ Ահա ա՛յս տարրական ճշմարտություններն ու քաղաքագիտական աքսիոմները հասու չեն մերօրյա քաղաքական կղերապահպանողականների հիվանդ մտածողությանը, բայց նրանք դեռ այնքան ազդեցիկ են, որ վարակել են մեր ժողովրդի մի ստվար զանգվածին, ինչը սպառնալիք է մեր պետականությանը։ Իսկ ազդեցիկ են նրանց գաղափարները, քանի որ հասարակությանը նորմալ այլընտրանք չի տրվել. Կիլիկիա պահանջողների ֆոնին բնական է, որ քիրվայականությունը կարող է գայթակղել բանակից փախչել սիրող, բայց Տիգրան Մեծի տարածքները երազող մեզանից շատերի համար։ Հենց գաղափարական նոր և առողջ դաշտ ձևավորվի՝ «խաղաղասերները» հավերժ կհայտնվեն քաղաքական լուսանցքում։
Տերպետրոսյանական կղերապահպանողականությունն այնքան մեծ սպառնալիք է մեր պետությանը, որ անգամ կայուն գաղափարական արժեքներ չունեցող «ֆուտբոլասերները», որպեսզի ապահովագրեն իրենց աթոռը և երկխոսեն քիրվայականների հետ, այդ ուղղությամբ եթե նույնիսկ կես քայլ են անում, ապա վտանգում են թե՛ իրենց աթոռը, թե՛ երկրի անվտանգությունը, ինչին ականատես ենք լինում «ճկուն»Սերժ Սարգսյանի օրինակով («Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»)։
Թվում է, թե 1988-ի ազգային շարժումն ու արցախյան պատերազմը պետք է ինքնամաքրման տանեին մեզ և արձանագրեին կղերապահպանողական մտածողության մահը, բայց քաղաքական այդ հիվանդությունը, փաստորեն, դեռ ոչնչացված չէ։
Մեր հաղթանակը մնաց անտեր
Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին հաղթանակի քարոզ չգնաց։ Մարդկանց չէր բացատրվում, որ Ասկերանում կռվողները պաշտպանում են իրենց երևանյա՛ն բնակարանի անվտանգությունը։
Շուշիի, Քարվաճառի (նախկին Քելբաջար) և այլ շրջանների ազատագրման օպերացիաներից հետո Երևանի փողոցներում համատարած խինդ ու ծիծաղ չկար, ինչպիսին եղավ 1973-ին «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակից կամ Տիգրան Պետրոսյանի աշխարհի չեմպիոն դառնալուց հետո։ Բայց չէ՞ որ դա ֆանտաստիկ հաղթանակ էր, ինչպիսին մենք հարյուրամյակներով չէինք ունեցել։ Դա, փաստորեն, այնքան անսովոր էր մեզ համար, որ նույնիսկ ազգովի չուրախացանք։ Մարդկանցից շատերը 1994-ի մայիսին չֆիքսեցին, որ պատերազմն արդեն ավարտվել է, և հաղթանակի կապակցությամբ չշնորհավորեցին միմյանց, ինչպես Երկրորդ համաշխարհայինից հետո էր արվել Մոսկվայում և այլ քաղաքներում։ Կարծես դա մեր պատերազմն ու հաղթանակը չլիներ։
Այսօր նույնիսկ պետական մակարդակով Արցախյան ազգային–ատատագրական պատերազմի հստակ պատմագրություն չկա. ում ասես՝ ազգի հերոս են կարգում ու լեգենդներ հյուսում։ Աճող սերնդի մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ, թե երբ է սկսվել արցախյան պատերազմը և երբ ավարտվել։ Բանն այն է, որ պետական քարոզչամեքենան հաղթանակի դրական միֆեր չձևավորեց, ինչի կարիքն այնքան շատ ուներ հարյուրամյակներով ձեռքը զենք չբռնած ու հաղթանակ չտեսած մեր ժողովուրդը։ Հաղթանակը չդարձավ օրվա իշխանության քարոզչամեխը, քանի որ այդ պահի քաղաքական ուղղվածությունը լրիվ հակառակ տրամաբանության մեջ էր. քիրվայականները, թուրքական յաթաղանի ենթագիտակցական վախը սրտում, չէին կարող հաղթանակ քարոզել։ Դրա համար էլ հիմա շատերը հեշտ ու հանգիստ խոսում են հող հանձնելուց՝ չհասկանալով, որ միայն անվտանգության գոտին է հնարավորություն տալիս պահել Սյունիքը, Վարդենիսը և, ի վերջո, ամբողջ Հայաստանը։
Եվ մի շատ կարևոր բանի մասին կուզեի հատուկ նշել. նորանկախ Հայաստանի ղեկավարության քաղաքական կոպիտ սխալն այն էր, որ պատերազմից անմիջապես հետո չճանաչեց ԼՂՀ-ն որպես անկախ պետություն այն տարածքով, որտեղ կանգնած էր հայ զինվորը, բայց այդ պահն արդեն կորսված է, և մենք հիմա ներքաշված ենք անհեթեթ գործընթացի մեջ՝ հաղթողից վերածվելով պարտվողի։ Բայց սա երկար տևել չի կարող։ Գալու է շտկելու պահը։
Ինչպես հայտնի է, համանման դեպքերում բոլոր պետությունները, անկախ միջազգային արձագանքից ու ճնշումներից, գնում են գրավված կամ ազատագրված տարածքները ճանաչելու քայլին։ Օրինակ՝ երբ 1974-ին թուրքական զորքերը մտան Կիպրոսի տարածք և գրավեցին դրա հյուսիսային հատվածները, անմիջապես ճանաչեցին այն՝ չնայած միջազգային խոշոր խաղացողների կոշտ հակազդեցությանը։ Նույն կերպ վարվեց նաև Ռուսաստանը 2008-ին Աբխազիայի և Հարավային Օսիայի մասով։ Կրկին կար ճնշում, բայց ռուսները հետ չկանգնեցին իրենց արածից։ Նույնը մենք պետք է անեինք ԼՂՀ-ի մասով։ Միայն թե չասեք, թե մենք ուր, թուրքերը կամ ռուսները՝ ուր։ Արևմտյան երկրների համեմատ թուրքերն էլ, ռուսներն էլ զիջում են։ Հետո՞ ինչ։
Ինչ մնում է մեզ, ապա կովկասյան տարածաշրջանը մեկ գերուժի ազդեցության տակ չէ, ինչպես Սովետի ժամանակ, և այստեղ միմյանց հակազդող միջազգային ուժերը չեն կարող մեզ կամ ադրբեջանցիներին ռազմական առումով որևէ բան պարտադրել։ Իսկ դա նշանակում է, որ եթե դու մի հաջողության ես հասնում, ապա դա բացառապես քո շնորհիվ է։ Զենք բոլորին էլ տալիս են, բայց կռվի ելքը որոշում են հրամանատարի մարտավարությունն ու զինվորի ոգին։ Վե՛րջ։ Ինչ անես՝ քեզ է մնալու։ 1988-ին մենք հո չէի՞նք վանկարկում «Քե՛լ-բա՛-ջա՛ր» կամ «Զա՛ն-գե՛-լա՛ն», բայց հիմա դրանք ու էլի շատ տարածքներ մերն են, բացի այն, որ նախկին ԼՂԻՄ տարածքի մեծ մասն էլ է մերը։ Քարվաճառը մերն է և մերը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հոգով ստրուկ չենք դարձել։ Սա՛ է պրագմատիզմը, այլ ոչ թե Կիլիկիա պահանջելը կամ ամեն ինչ հանձնելով՝ լավ ապրելը։
Ի դեպ, Կիլիկիա պահանջելուց մինչև քիրվայություն մեկ քայլ է։ Ասվածի վառ ապացույցն է այն, որ կիլիկիայամոլ Պողոս փաշայի ստեղծած կազմակերպությունը հայկական սփյուռքը ներկայացնող այն եզակի կառույցներից էր, որը կողմ արտահայտվեց Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային»՝ իր էությամբ քիրվայական դիվանագիտությանը։ Ահա այսպիսի բաներ։
«Խաղաղության» և «պատերազմի» կուսակցությունների մասին - 3
սկիզբը՝ տե՛ս
Մենք դեռ պետականություն չունենք դրա դասական իմաստով, քանի որ երկրի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դառնում է նախագահի աթոռին հայտնվողը։ Միանձնյա որոշումների ընդունմանն են նպաստում նաև ձևավորված տնտեսաքաղաքական ու սահմանադրաիրավական հարաբարությունները։
Ինչու՞ ենք անընդհատ պարտվում
Անկախության սկզբնական փուլից սկիզբ առած ու հետագայում ահագնացող չափերի հասնող կոռուպցիան վերջին շրջանում հաճախ «արդարացվում» էր հայրենասիրական հռետորաբանությամբ, և բնական է, որ այդ ամենի ֆոնին քիրվայությունը պետք է համարվեր առաջադիմության և խորաթափանցության հոմանիշ։ Այնինչ և՛ հայրենասիրական, և՛ քիրվայական կոռուպցիաները դեպի հետ են տանում պետությունը՝ մեկը դանդաղ, մյուսը՝ արագ հանձնումների ճանապարհով։
Փաստենք, որ հարյուրավոր տարիներ մեր հասարակությանը քաղաքականապես սխալ կոդերի մեջ են դրել կղերապահպանողական մտածողության կրողները, ու հիմա մեզանից շատերի մեջ չկա անվտանգության ու պետականակենտրոնության զգացում։
Պետության զարգացման դիսկուրս չի եղել հայերիս մոտ շատ երկար ժամանակ, քանի որ պետություն չկար, իսկ այն ստեղծելու գաղափարը գրեթե ամբողջությամբ հիմնված էր դրսի ուժերին ապավինելու ծրագրի վրա։ Դրա համար էլ կոտորվեցինք 1915-ին, քանի որ կղերականները հույս ունեին, թե քիրվայություն անելով փրկվելու էին երիտթուրքերի ձեռքից։ Եղավ ճիշտ հակառակը։ Իսկ երբ մերոնք Սարդարապատում կռիվ տվին, թուրքերն անմիջապես հաշվի նստեցին մեզ հետ ու սկսեցին պայմանագրերից խոսել։
Եթե Նժդեհը լիներ այսօրվա սխալ պատկերացումներով «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ, Զանգեզուրը չէր լինի և Հայաստանը կդառնար ֆիկցիա։ Կղերապահպանողականներին որ մնար, այդպես էլ կլիներ։ Կղերը միշտ խաղաղություն է մուրում, բայց, որպես կանոն, պատերազմ ու ավերածություններ ստանում։
«Խաղաղության» կուսակցության հետանկախական շրջանի ներկայացուցիչներին որ մնար, ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը չէր լինի։ Նրանք այդպես չէին ուզի, բայց այդպես կստացվեր։
Ինչքան էլ դու պատերազմի ամենաթեժ շրջանում «Կոմսոմոլսկայա պրավդայի», քո կողմից հովանավորվող գործիչների շուրթերով և այլ միջոցներով խաղաղություն խնդրես ադրբեջանցիներից, միևնույն է, խաղաղության հասնելու ճանապարհը պրագմատիզմն է լինելու։ Ահա ա՛յս տարրական ճշմարտություններն ու քաղաքագիտական աքսիոմները հասու չեն մերօրյա քաղաքական կղերապահպանողականների հիվանդ մտածողությանը, բայց նրանք դեռ այնքան ազդեցիկ են, որ վարակել են մեր ժողովրդի մի ստվար զանգվածին, ինչը սպառնալիք է մեր պետականությանը։ Իսկ ազդեցիկ են նրանց գաղափարները, քանի որ հասարակությանը նորմալ այլընտրանք չի տրվել. Կիլիկիա պահանջողների ֆոնին բնական է, որ քիրվայականությունը կարող է գայթակղել բանակից փախչել սիրող, բայց Տիգրան Մեծի տարածքները երազող մեզանից շատերի համար։ Հենց գաղափարական նոր և առողջ դաշտ ձևավորվի՝ «խաղաղասերները» հավերժ կհայտնվեն քաղաքական լուսանցքում։
Տերպետրոսյանական կղերապահպանողականությունն այնքան մեծ սպառնալիք է մեր պետությանը, որ անգամ կայուն գաղափարական արժեքներ չունեցող «ֆուտբոլասերները», որպեսզի ապահովագրեն իրենց աթոռը և երկխոսեն քիրվայականների հետ, այդ ուղղությամբ եթե նույնիսկ կես քայլ են անում, ապա վտանգում են թե՛ իրենց աթոռը, թե՛ երկրի անվտանգությունը, ինչին ականատես ենք լինում «ճկուն» Սերժ Սարգսյանի օրինակով («Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»)։
Թվում է, թե 1988-ի ազգային շարժումն ու արցախյան պատերազմը պետք է ինքնամաքրման տանեին մեզ և արձանագրեին կղերապահպանողական մտածողության մահը, բայց քաղաքական այդ հիվանդությունը, փաստորեն, դեռ ոչնչացված չէ։
Մեր հաղթանակը մնաց անտեր
Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին հաղթանակի քարոզ չգնաց։ Մարդկանց չէր բացատրվում, որ Ասկերանում կռվողները պաշտպանում են իրենց երևանյա՛ն բնակարանի անվտանգությունը։
Շուշիի, Քարվաճառի (նախկին Քելբաջար) և այլ շրջանների ազատագրման օպերացիաներից հետո Երևանի փողոցներում համատարած խինդ ու ծիծաղ չկար, ինչպիսին եղավ 1973-ին «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակից կամ Տիգրան Պետրոսյանի աշխարհի չեմպիոն դառնալուց հետո։ Բայց չէ՞ որ դա ֆանտաստիկ հաղթանակ էր, ինչպիսին մենք հարյուրամյակներով չէինք ունեցել։ Դա, փաստորեն, այնքան անսովոր էր մեզ համար, որ նույնիսկ ազգովի չուրախացանք։ Մարդկանցից շատերը 1994-ի մայիսին չֆիքսեցին, որ պատերազմն արդեն ավարտվել է, և հաղթանակի կապակցությամբ չշնորհավորեցին միմյանց, ինչպես Երկրորդ համաշխարհայինից հետո էր արվել Մոսկվայում և այլ քաղաքներում։ Կարծես դա մեր պատերազմն ու հաղթանակը չլիներ։
Այսօր նույնիսկ պետական մակարդակով Արցախյան ազգային–ատատագրական պատերազմի հստակ պատմագրություն չկա. ում ասես՝ ազգի հերոս են կարգում ու լեգենդներ հյուսում։ Աճող սերնդի մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ, թե երբ է սկսվել արցախյան պատերազմը և երբ ավարտվել։ Բանն այն է, որ պետական քարոզչամեքենան հաղթանակի դրական միֆեր չձևավորեց, ինչի կարիքն այնքան շատ ուներ հարյուրամյակներով ձեռքը զենք չբռնած ու հաղթանակ չտեսած մեր ժողովուրդը։ Հաղթանակը չդարձավ օրվա իշխանության քարոզչամեխը, քանի որ այդ պահի քաղաքական ուղղվածությունը լրիվ հակառակ տրամաբանության մեջ էր. քիրվայականները, թուրքական յաթաղանի ենթագիտակցական վախը սրտում, չէին կարող հաղթանակ քարոզել։ Դրա համար էլ հիմա շատերը հեշտ ու հանգիստ խոսում են հող հանձնելուց՝ չհասկանալով, որ միայն անվտանգության գոտին է հնարավորություն տալիս պահել Սյունիքը, Վարդենիսը և, ի վերջո, ամբողջ Հայաստանը։
Եվ մի շատ կարևոր բանի մասին կուզեի հատուկ նշել. նորանկախ Հայաստանի ղեկավարության քաղաքական կոպիտ սխալն այն էր, որ պատերազմից անմիջապես հետո չճանաչեց ԼՂՀ-ն որպես անկախ պետություն այն տարածքով, որտեղ կանգնած էր հայ զինվորը, բայց այդ պահն արդեն կորսված է, և մենք հիմա ներքաշված ենք անհեթեթ գործընթացի մեջ՝ հաղթողից վերածվելով պարտվողի։ Բայց սա երկար տևել չի կարող։ Գալու է շտկելու պահը։
Ինչպես հայտնի է, համանման դեպքերում բոլոր պետությունները, անկախ միջազգային արձագանքից ու ճնշումներից, գնում են գրավված կամ ազատագրված տարածքները ճանաչելու քայլին։ Օրինակ՝ երբ 1974-ին թուրքական զորքերը մտան Կիպրոսի տարածք և գրավեցին դրա հյուսիսային հատվածները, անմիջապես ճանաչեցին այն՝ չնայած միջազգային խոշոր խաղացողների կոշտ հակազդեցությանը։ Նույն կերպ վարվեց նաև Ռուսաստանը 2008-ին Աբխազիայի և Հարավային Օսիայի մասով։ Կրկին կար ճնշում, բայց ռուսները հետ չկանգնեցին իրենց արածից։ Նույնը մենք պետք է անեինք ԼՂՀ-ի մասով։ Միայն թե չասեք, թե մենք ուր, թուրքերը կամ ռուսները՝ ուր։ Արևմտյան երկրների համեմատ թուրքերն էլ, ռուսներն էլ զիջում են։ Հետո՞ ինչ։
Ինչ մնում է մեզ, ապա կովկասյան տարածաշրջանը մեկ գերուժի ազդեցության տակ չէ, ինչպես Սովետի ժամանակ, և այստեղ միմյանց հակազդող միջազգային ուժերը չեն կարող մեզ կամ ադրբեջանցիներին ռազմական առումով որևէ բան պարտադրել։ Իսկ դա նշանակում է, որ եթե դու մի հաջողության ես հասնում, ապա դա բացառապես քո շնորհիվ է։ Զենք բոլորին էլ տալիս են, բայց կռվի ելքը որոշում են հրամանատարի մարտավարությունն ու զինվորի ոգին։ Վե՛րջ։ Ինչ անես՝ քեզ է մնալու։ 1988-ին մենք հո չէի՞նք վանկարկում «Քե՛լ-բա՛-ջա՛ր» կամ «Զա՛ն-գե՛-լա՛ն», բայց հիմա դրանք ու էլի շատ տարածքներ մերն են, բացի այն, որ նախկին ԼՂԻՄ տարածքի մեծ մասն էլ է մերը։ Քարվաճառը մերն է և մերը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հոգով ստրուկ չենք դարձել։ Սա՛ է պրագմատիզմը, այլ ոչ թե Կիլիկիա պահանջելը կամ ամեն ինչ հանձնելով՝ լավ ապրելը։
Ի դեպ, Կիլիկիա պահանջելուց մինչև քիրվայություն մեկ քայլ է։ Ասվածի վառ ապացույցն է այն, որ կիլիկիայամոլ Պողոս փաշայի ստեղծած կազմակերպությունը հայկական սփյուռքը ներկայացնող այն եզակի կառույցներից էր, որը կողմ արտահայտվեց Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային»՝ իր էությամբ քիրվայական դիվանագիտությանը։ Ահա այսպիսի բաներ։
Անդրանիկ Թևանյան
շարունակելի