Խմբագրական

04.02.2019 19:00


Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն բանակցում «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով, այսինքն՝ չեն բանակցում Ջոն Բոլթոնի պլանով, հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը խոսեց, որ պետք է աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ ժողովրդավարական ներկայի ու ապագայի համար:

Հիմա պետք է հասկանալ, թե որն է լինելու այն գինը, որը պահանջվում է Հայաստանից Սորոսի շռայլության դիմաց ու մեր դարդերը լացելու համար:

Օպերացիա «Ձրի պանիր»

Ինչպես հայտնի է, ձրի պանիրը լինում է միայն թակարդում: Սորոսը ոչ թե բարերար է, այլ բիզնեսմեն, որն ունի նաև որոշակի քաղաքական առաքելություն աշխարհի մասշտաբով: ժողովրդավարությունն այդ առաքելության մեջ լոկ քողածածկույթ է:

Մեր դեպքում ժողովրդավարության աջակցությունը տեղի է ունենալու Բոլթոնի պլանի կյանքի կոչման նպատակով: Այդ պլանի համաձայն՝ Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից, այսինքն՝ դուրս գա ռուսական ազդեցության տիրույթից և հայտնվի արևմտյան տիրույթի, այն է՝ թուրքական աշխարհի ազդեցության տակ: Զուգահեռաբար, Հայաստանից պահանջվում է նաև մաս կազմել հակաիրանական գործողություններին՝ չբացառելով հայ-իրանական սահմանի փակումը:

Կրեմլում «լեզու չգտնող» Նիկոլ Փաշինյանին այդ պլանը գայթակղիչ թվաց, հատկապես որ դրա դիմաց Բոլթոնի կողմից խոստացվել էր աջակցություն Հայաստանի բարգավաճմանը, ավելի կոնկրետ՝ փող և կոմունիկացիաներ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական ուղղություններով (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հետապնդումից հրաժարվելը, բնականաբար, նույնպես մտնում է պատմական կարծրատիպերից ազատվելու ցուցման մեջ):

Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:

Փաշինյանն ու Մնացականյանն, ահա, այս պլանի շրջանակներում են վերջին ամիսներին բանակցել, բայց զգալով, որ դրա կյանքի կոչումը կամ նույնիսկ հրապարակային պատրաստակամությունը՝ գնալ այդ ճանապարհով, կարող է լուրջ դիմադրության հանդիպել ու իշխանություն արժենալ, առնվազն հայտարարության մակարդակով հետ են քաշվել:

Բաքվում ու բոլթոնյան շրջանակներում համարում են, որ Փաշինյանի հետ քաշվելը տեղի է ունեցել ՌԴ-ի, զինվորականների, Արցախի էլիտայի, ՀՀ նախկին իշխանությունների ու հայաստանյան ազգային ուժերի ճնշման արդյունքում: Այդ դիմադրությունը կոտրելու նպատակով էլ Սորոսը ֆինանսավորելու է «քաղաքացիական հասարակությանը», որպեսզի դիմադրության ռեսուրսները զրոյացվեն: Ասել է թե՝ Հայաստանի «ժողովրդավարացման» գինը լինելու է Արցախի հարցում Փաշինյանի ձեռքերն ազատելն ու նրա քայլերի դեմ դիմադրությունը վերացնելը: Հաշվարկն այն է, որ դրանից հետո արդեն Բոլթոնի պլանն անխոչընդոտ կիրագործվի:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Փաշինյանը կհամաձայնի՞ այդ «ձրի պանրին»: Այս առումով կա հստակ ինդիկատոր: Եթե նա շարունակի դատական հետապնդումները, բանակի վարկաբեկումը և սկսի կիրառել, այսպես կոչված, անցումային արդարադատության մեխանիզմները, ապա դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը համաձայնել է տեղավորվել Բոլթոնի պլանի մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը