Լրահոս

15.03.2010 09:58


Թուրքիայում ծառի վրա քարեր են աճել

Թուրքական Մարդին քաղաքում տեղի է ունեցել անսովոր երևույթ. ծառին պտուղների փոխարեն քարեր են աճել։  Այդ հանգամանքը ապշեցրել է ծառի տիրոջը՝ տաքսու վարորդ Օսման Բարլինին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Samanvolu» հեռուստաընկերությունը, Ուրֆա քաղաքում գտնվելիս Օսման Բարլինը մտել է սրճարան, որի բակում կարմիր տերևներով գեղեցիկ ծառ է տեսել և տիրոջը խնդրել է այդ բույսը նվիրել իրեն։ Վերադառնալով տուն՝ նա ծառը տնկել է այգում, և որոշ ժամանակ անց նրա վրա  սկսել են քարեր հայտնվել։ Ինքը՝ Օ. Բարլինը, չգիտի ծառի անվանումը և այն անվանել է «քարեր պտղաբերող»։

 

Այս խորագրի վերջին նյութերը