2018-ը բուռն քաղաքական իրադարձությունների տարի էր:
Թե ո՞ւր կտանեն ձևով հեղափոխական ու ժողովրդավարական, բայց բովանդակությամբ հետադիմական ու ավտորիտար այս գործընթացները՝ շատերի համար տեսանելի կդառնա 2019-ին. առայժմ էյֆորիան ինչ-որ չափով պահպանվել է:
Մենք 2018-ին մերժեցինք հինը, բայց դեռ չենք գտել նորը: Այն, ինչ այժմ ունենք, հնի ձևափոխված տարբերակն է: Մեզ մոտ, ըստ այդմ, ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
2018-ին մենք մերժել ենք սուտը, բայց արդյոք կարո՞ղ ենք ասել, որ սուտը դուրս է մղվել մեր քաղաքական ու պետական կյանքից: Միանշանակ՝ ո՛չ: Ստի ու կեղծիքի, դեմագոգիայի ու ցինիզմի պակաս չկա: Ավելին՝ սուտն ու կեղծիքը ավելի մեծ մասշտաբների են հասել, քան նախկինում էր: Խոստումները տրվում են և դրանք չեն կատարվում առանց ամոթի ու աչք թարթելու. հույսը դրված է ամբոխի էմոցիայի վրա:
Բացասական արդյունքներն այնքան շատ են ու այնքան մեծ արագությամբ են արձանագրվում, որ չես հասցնում դրանք հաշվել:
Մեզ խոստացան սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, բայց հանրությունը բաժանեցին սևերի ու սպիտակների: Երկրում սկսեց թևածել բոլշևիզմի ոգին:
Արտաքին քաղաքական ալորտում նույնպես հետընթաց կա: Մասնավորապես՝ տարին փակեցինք գազի գնի բարձրացմամբ, բայց դա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական «մեսիջ» էր ՌԴ-ից:
«Թավշյա» առաջնորդի կողմից խոստացվել էր բարելավել ու արժանապատիվ դարձնել հայ-ռուսական հարաբերությունները, սակայն դրանց որակն ու մակարդակն իջել է և ունի կոնկրետ չափ՝ 10 տոկոսանոց անկում: Գազի գնի 10 տոկով թանկացումը հայ-ռուսական հարաբերությունների անկման չափն է ցույց տալիս:
Եթե նախկինում խոսվում էր այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները դարձել են անարժանապատիվ ու կիսավասալային, ապա այժմ ունենք շատ ավելի անարժանապատիվ ու փաստացի թշնամական հարաբերություններ: Եվ դա տարածաշրջանային ներկա զարգացումների ֆոնին: Ի՞նչ է սա՝ անմեղսունակությո՞ւն, անփորձությո՞ւն, թե՞ այլ բան: Դժվար է ասել:
Ծիծաղելին այն է, որ մեզ ուզում են ձախողումները ներկայացնել որպես ձեռքբերումներ, այն էլ՝ անհեթեթ հիմնավորումներով: Օրինակ՝ ասում են, թե իբր շատ լավ է, որ գազը թանկացել է, «զատո» վիզներս չենք ծռել: Իրականությունն այն է, որ վիզները Կրեմլում ծռել են, այն էլ ինչպես են ծռել, բայց նույնիսկ դա օգուտ չի տվել: Ու հիմա փորձում են ներսում արժանապատվություն խաղալ՝ հպարտ քաղաքացիների ականջներից «լապշաներ» կախելով: Այդ տրամաբանությամբ վաղը կարող են հայտարարել, որ Ղարաբաղը պետք է հանձնել, որպեսզի արժանապատիվ ապրել: Սրանցից ամեն ինչ սպասելի է:
Դատելով ամենից՝ «նորերի» համար Արցախյան ազատամարտը նվազ կարևոր է, քան «թավշյա հեղափոխությունը»: Եթե այդպես չլիներ, ապա լրիվ այլ քաղաքականություն կվարվեր և այլ որոշումներ կընդունվեին:
Հարգելի՛ ընթերցողներ, 2019-ը, ուզենք թե չուզենք, լինելու է բաց աչքերով իրականությանը նայելու տարի: Մենք ունենք անվտանգության ու տնտեսության հետ կապված լրջագույն խնդիրներ: Դրանք «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երով լուծվող խնդիրներ չեն: Դրանք «դուխով» լուծվող խնդիրներ չեն: Այդ խնդիրները լուծելու համար նախևառաջ ԽԵԼՔ է պետք, որի դեֆիցիտը իշխանական վերնախավում խփում է բոլոր ռեկորդները:
2019-ին բոլորիս անհրաժեշտ է ողջախոհություն, համարժեքություն, տոկունություն և սթափություն: Մենք չենք կարող խելամտությունը փոխարինել արկածախնդրությամբ, արդյունավետությունը՝ անգրագիտությամբ, ազգային ու պետական շահը՝ կասկածելի արժեքներով և ռացիոնալիզմը՝ պոպուլիզմով:
Անցումային այս շրջանում մեզ անհրաժեշտ է միտք ու կամք՝ հին Հայաստանի վերջին մնացուկներից ազատվելու համար:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Շնորհավո՛ր Նոր տարի:
7or.am