Լրահոս

09.03.2010 17:59


Վ. Խաչատրյան. «Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը Թուրքիայի դեմքին իջեցված դիվանագիտական մահակի հարված էր»

Վ. Խաչատրյան. «Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը Թուրքիայի դեմքին իջեցված դիվանագիտական մահակի հարված էր»

ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանն անդրադարձել են ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևին։

Ռ. Առաքելյանն ասել է, թե դեռ պետք է սպասել՝ այն հետագայում ինչ ընթացք կարող է ունենալ.

-Մինչև Թուրքիան առանց որևէ նախապայմանների ուղղակի կամ անուղղակի Հայաստանի հետ չմտնի հարաբերությունների մեջ, չեն կարող այս երկու երկրների դիվանագիտական խնդիրները հարթ առաջ գնալ։ Այն, ինչ արվում է դրսում՝ արտաքին քաղաքականության մեջ, մեզ համար ընդունելի է, դրվատանքի է արժանի։ Բայց, ի վերջո, երկու երկրները պետք է իրենց խնդիրները լուծեն։

Վարդան Խաչատրյանը, ով ընդգծեց, թե ներկայացնում է ՍԴՀԿ-ն, ասել է, թե ինքն այդքան էլ չի հավատում, որ դա «100 տոկոսով հայկական լոբբիի արդյունք է»։

-Թուրքիան ամենաքիչը երկու անգամ ցավեցրել է ԱՄՆ-ին,-ասել է Վարդան Խաչատրյանն ու ավելացրել, թե Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը Թուրքիայի դեմքին իջեցված դիվանագիտական մահակի հարված էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը