Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին։ Չնայած առիթ ունեցել եմ այս թեմային անդրադառնալու, բայց քանի որ «գլոբալիստ» պարոնը կրկին հայտնվեց «հանվող» պաշտոնյաներին առնչվող տեղեկատվական հոսքերում և ստացավ քավության նոխազի թիվ մեկ թեկնածուի կարգավիճակ, ուստի ևս մեկ անգամ արժե «քընընել»նրան։
ՀՀ-ում տեխնիկական վարչապետերը համեմատաբար կարճաժամկետ պաշտոնավարման կյանք են ունեցել, և դա հաշվի առնելով՝ անկուսակցական Տ. Սարգսյանի նշանակման պահից ի վեր խոսվում էր նրա մոտալուտ հեռացման մասին։ Սակայն հեռացման խոսակցությունների դադարեցմանը չնպաստեց անգամ Տիգրան Սարգսյանի ու իր «կամանդի» ՀՀԿ-ացումը, ինչը երկու բանի մասին է վկայում՝ ա) վարչապետի աշխատանքը ձախողումների երկար շղթա է հիշեցնում և առկա է նրան հեռացնելու հանրային պահանջ, բ) ներիշխանական լարվածությունը կրկին մեծացել է, որն էլ արտահայտվում է վարչապետի պաշտոնանկության մասին լուրերով։
Այժմ փորձենք հասկանալ, թե արդյոք հնարավո՞ր է վերը նշվածով պայմանավորված պաշտոնանկության գործընթացը և ե՞րբ է այն հնարավոր ընդհանրապես։
Վարչապետի հեռացումը՝ հանրային կարծիքի ճնշման տակ հազիվ թե տեղի ունենա, քանի որ իշխանություններն իրենց որոշումները կայացնում են լրիվ այլ տրամաբանությամբ։ Ուրիշ հարց է ներքին լարումը։
Նախ արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի համար մյուս Սարգսյանն անփոխարինելի է։ Ջերմուկի «միջազգայնագիտությամբ» զբաղվելու սիրահարը պարզապես գտածո և «բութ» գործիք է նախագահի ձեռքին։
Նախագահը վարչապետին կուղարկի չվաստակած հանգստի կամ վարչապետն իր աթոռը կկորցնի միայն այն դեպքերում, երբ իշխանությունը թուլացած լինի դրսի հարվածներից և փորձի փրկվել պաշտոնանկությունների «տեսարաններ» ապահովելով, կամ Ս. Սարգսյանը չկարողանա դիմադրել իշխանության մյուս թևերի ճնշումներին, կամ տիտղոսային ընդդիմության կողմից իշխանությունը հեռացվի ամբողջությամբ։
Ներիշխանական ճամբարում այժմ հարաբերական անդորր է, իսկ տիտղոսային ընդդիմությունն «էն գլխից» հայտարարել է, որ չի կարող միայնակ գնալ իշխանափոխության։ Իսկ եթե ներսից ճնշումներ չկան, ապա առայժմ չի հեռացվի Սարգսյանը՝ Սերժ, և իր աթոռին կմնա նաև Սարգսյանը՝ Տիգրան։
Հիմա Սերժ Սարգսյանն առավելապես ճնշումներ է զգում դրսից (հայ-թուրքական «ֆուտբոլի» և Արցախի հարցերով), քան ներսից։ Իսկ դրսին չեն հետաքրքրում այնպիսի «գլոբալ» հարցերը, ինչպիսին վարչապետի կամ որևէ այլ պաշտոնյայի աշխատանքից ազատվելու «տրագեդիան» է։ Հետևաբար, ներսից ճնշումներ չզգալով, Ս.Սարգսյանը չի գնա վարչապետափոխության, քանի որ Տիգրան Սարգսյանը համապատասխանում է վարչապետի մասին ՀՀ գործող նախագահի պատկերացումներին հետևյալ պատճառներով.
1.Նա չի վայելում Աժ մեծամասնության համակրանքը (մեղմ ասած) և պարբերաբար հարվածներ է ստանում խորհրդարանի «յուրայինների» կողմից։ Սերժ Սարգսյանին այդ վիճակը ձեռնտու է, քանի որ ԱԺ-կառավարություն կամ Աժ խոսնակ-վարչապետ բացահայտ կամ կուլիսային բախումների դեպքում Բաղրամյան 26-ը դառնում է արբիտր, ինչպես նաև ստեղծվում է հակակշիռների յուրօրինակ մեխանիզմ, ինչը թույլ չի տալիս գզվռտվող կողմերից որևէ մեկին կտրուկ տարանջատվել նախագահից ու ինքնուրույն խաղ վարել (Հովիկ Աբրահամյանի դեպքում առանձին խաղ վարելու ցանկությունը ահավոր նյարդայնացնում է Ս. Սարգսյանին, բայց իրերի դրությունն այնպիսին է, որ Սաշիկ Սարգսյանի եղբայրը դեռ չի կարողանում մինչև վերջ չեզոքացնել Գագիկ Ծառուկյանի խնամուն),
2.Տիգրան Սարգսյանի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է «բաժանիր, որ տիրես» մոդելը կիրառել նաև Հանրապետական կուսակցության ներսում (առայժմ՝ ոչ այդքան մեծ հաջողությամբ),
3.Տիգրան Սարգսյանը հենարան չունի նաև ԱԺ-ից դուրս և ԱԺ-ում գործող ընդդիմադիր ուժերի մասով։ Այս հանգամանքը լրացուցիչ երաշխիք է դառնում Սերժ Սարգսյանի համար այն առումով, որ Տ. Սարգսյանը «լեվի» խաղեր չի խաղա և իր գոյությամբ կախված ու պարտական կլինի միայն նախագահի բարեհաճությունից,
4.Տիգրան Սարգսյանի վրա, ամենայն հավանականությամբ, նախագահը ունի «Կորեյկոյի թղթապանակ», ինչը վերահսկելի է դարձնում սեփական անձի գերագնահատման հակումներ ունեցող «տիրացուի» գործունեությունը։
Եվ ամենկարևորը՝ Տիգրան Սարգսյանն այն գործիքն է, որի միջոցով Սերժ Սարգսյանը ձգտում է իրականություն դարձնել «մեկ մարդու տնտեսություն» կառուցելու իր «վարդագույն» երազանքը։ Հարկ է նկատել, որ այդ գործիքի ֆունկցիաները «Հայկական աշխարհի» ճարտարապետն իրականացնում է մոլոգարի նպատակասլացությամբ, ինչի շնորհիվ էլ կարող է հիվանդանալ որքան կամենա. միևնույն է «Դարչոն Կեկելին խիստ ի սիրում»։
Տիգրան Սարգսյանի վրա դրված է նաև բիզնես աշխարհի բոլոր շերտերին պատերազմ հայտարարելու «սուրբ գործի» անհրաժեշտության հրապարակային PR-ի ապահովումը, և «տիրացուն» այն կատարում է բոլշևիկյան էնտուզիազմով։
Զույգ Սարգսյանները բիզնեսի մասով առայժմ չեն կարողանում հասնել իրենց ուզածին։ Խանգարում են արտաքին գործընթացները։ Եթե արտաքին ոլորտում հարաբերական անդորր տիրի, ապա գործադիրի ճնշումները յուրային և ոչ յուրային համարվող բիզնեսմենների նկատմամբ թափ կհավաքեն։ Առայժմ դա չի արվում, քանի որ թուրքերի հետ Սերժ Սարգսյանի ինքնամոռաց քիրվայությունը ստեղծել է մի վիճակ, որի պայմաններում իշխանությունը, գոնե առերևույթ, կոնսոլիդացման կարիք ունի։ Հենց այդ կոնսոլիդացման անհրաժեշտությունը վերանա՝ ականատեսը կդառնանք «Խոդորկովսկի-2», «Բերեզովսկի-2» օպերացիաներին՝ սեփականության վերբաշխման բացահայտ դրսևորումների տեսքով։ Այսինքն՝ օլիգոպոլիաների դեմ պայքարի քողի տակ կիրականացվի գերկենտրոնացված տնտեսական համակարգի կառուցում՝ «Ինչ անում ենք՝ էրեխեքի համար ենք անում» թեմայով։
Այս պահին «մեկ մարդու տնտեսություն» մոդելին զոհ են դառնում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, քանի որ նրանք համեմատաբար անպաշտպան են։ Թե որքա՞ն կշարունակվեն ձեռներեցների նկատմամբ իրականացվող տիգրանսարգսյանական ռեպրեսիաները՝ կախված են հանրային դիմադրությունից և ներիշխանական հարաբերություններից։ Նկատենք, որ այս պահին իշխանական հարաբերությունների ստատուս քվոյի պահպանման հավանականությունն ավելի մեծ է։
«Տեր» և «տիկին» Սարգսյանները երկուսով եկել են և երկուսով էլ գնալու են։ Պատկերավոր ասած՝ ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը։ Նրանցից մեկին ուղարկելով «տուն»՝ իշխանափոխության հարցը կդառնա տեխնիկայի գործ։ Սա գիտակցում են նաև մարտի 1-ով անցած նախագահը և «ոսկու տենդով» տառապող, դոլար-դրամ խաղի սիրահար վարաչապետը, ուստի զույգը «ամուսնացած» կմանա, որքան հնարավոր է։
Ամփոփենք. Սերժ Սարգսյանի համար գործող վարչապետը համարյա անփոխարինելի է։ Եթե Տիգրան Սարգսյանը հեռացվի, ապա նշանակում է, որ գալու է նաև Սերժ Սարգսյանի «վերջին զանգի» պահը, քանի որ «իշխանափոխություն ներսից» մոդելը ՀՀ-ում գործում է «վարչապետ + «առնետավազքի» պոտենցիալ չեմպիոն Աժ-ի մեծամասնություն» բանաձևով։ Վարչապետի պաշտոնն այն միջանկյալ օղակն է, որը բաժանում է նախագահին և պալատական «հեղափոխականներին», և դժվար թե Սերժ Սարգսյանն իր կամքով պարանը գցի իր վիզը։ Այլ հարց է, որ վարչապետափոխությունը կարող է պարտադրվել, բայց առայժմ դրա ծիլերը չեն երևում։ Դեռ ժամանակը չէ։Գործընթացն ամբողջացնելու համար անհրաժեշտ է նաև Արցախի հարցում Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշման հրապարակայնացումը, որից հետո հարցը կլուծվի փաթեթային տարբերակով և կարիք չի լինի մանրանալ Տիգրան Սարգսյանի պահով։
Մեկ դիտարկում. Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվում այնպիսի նախագահ դառնալ, ինչպիսին որ իր նախորդներն են եղել։ Նա ստիպված է ամեն օր պայքարել աթոռը պահելու և ներկլանային անվերապահ լիդեր դառնալու համար, իսկ դրսում դիմագրավել իր «եղբայր» Գյուլի ու «չար» Էրդողանի հարձակումներին, Երևանի փողոցներում՝ ՀԱԿ ակտիվիստ երիտասարդներին, ներիշխանական ճամբարում երգիչ Կոբզոնի մոդային հետևողներին ու «Համլետի հոր ուրվականին»։ Ու էս ամենը քիչ է, Սարգսյանը դեռ պետք է տիրություն անի նաև իր ազգանվանակից «գուլպա չունեցողին»։ Իսկական մղձավանջ։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Լուրերն այն մասին, որ Տիգրան Սարգսյանին կարող է փոխարինել լոնդոններում իր կարիերան անող Արմեն Սարգսյանը՝ վատ նախանշան է Սերժ Սարգսյանի համար։ Մեկ անգամ արդեն Ա. Սարգսյանը վարչապետ դարձել է համանման իրավիճակում։ Այն օրերին էլ ներքին կյանքը ճգնաժամային էր և, բացի այդ, Լևոն Տեր-Պետրոսյանը «նախաձեռնողական» քաղաքականություն էր վարում Ադրբեջանի նկատմամբ՝ առաջարկելով Արցախի խնդրի լուծման փուլային տարբերակ։ 1996-ին տեղի ունեցած վարչապետանշանակումից շատ չանցած՝ գործող նախագահն ուղարկվեց «ուղղիչ աշխատանքային գաղութ»։ Այսինքն Արմեն Սարգսյանը անհաջողության յուրօրինակ խորհրդանիշ է դարձել հայ քաղաքական կյանքում։
Արդյոք Սերժ Սարգսյանը նույնպես կգնա Տեր-Պետրոսյանի՞ ճանապարհով ու վարչապետ կնշանակի ձախորդության քայլող խորհրդանիշ Արմեն Սարգսյանին՝ ցույց կտա ժամանակը։
Սերժ Սարգսյանն ու իր «գործիքը»
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին։ Չնայած առիթ ունեցել եմ այս թեմային անդրադառնալու, բայց քանի որ «գլոբալիստ» պարոնը կրկին հայտնվեց «հանվող» պաշտոնյաներին առնչվող տեղեկատվական հոսքերում և ստացավ քավության նոխազի թիվ մեկ թեկնածուի կարգավիճակ, ուստի ևս մեկ անգամ արժե «քընընել» նրան։
ՀՀ-ում տեխնիկական վարչապետերը համեմատաբար կարճաժամկետ պաշտոնավարման կյանք են ունեցել, և դա հաշվի առնելով՝ անկուսակցական Տ. Սարգսյանի նշանակման պահից ի վեր խոսվում էր նրա մոտալուտ հեռացման մասին։ Սակայն հեռացման խոսակցությունների դադարեցմանը չնպաստեց անգամ Տիգրան Սարգսյանի ու իր «կամանդի» ՀՀԿ-ացումը, ինչը երկու բանի մասին է վկայում՝ ա) վարչապետի աշխատանքը ձախողումների երկար շղթա է հիշեցնում և առկա է նրան հեռացնելու հանրային պահանջ, բ) ներիշխանական լարվածությունը կրկին մեծացել է, որն էլ արտահայտվում է վարչապետի պաշտոնանկության մասին լուրերով։
Այժմ փորձենք հասկանալ, թե արդյոք հնարավո՞ր է վերը նշվածով պայմանավորված պաշտոնանկության գործընթացը և ե՞րբ է այն հնարավոր ընդհանրապես։
Վարչապետի հեռացումը՝ հանրային կարծիքի ճնշման տակ հազիվ թե տեղի ունենա, քանի որ իշխանություններն իրենց որոշումները կայացնում են լրիվ այլ տրամաբանությամբ։ Ուրիշ հարց է ներքին լարումը։
Նախ արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի համար մյուս Սարգսյանն անփոխարինելի է։ Ջերմուկի «միջազգայնագիտությամբ» զբաղվելու սիրահարը պարզապես գտածո և «բութ» գործիք է նախագահի ձեռքին։
Նախագահը վարչապետին կուղարկի չվաստակած հանգստի կամ վարչապետն իր աթոռը կկորցնի միայն այն դեպքերում, երբ իշխանությունը թուլացած լինի դրսի հարվածներից և փորձի փրկվել պաշտոնանկությունների «տեսարաններ» ապահովելով, կամ Ս. Սարգսյանը չկարողանա դիմադրել իշխանության մյուս թևերի ճնշումներին, կամ տիտղոսային ընդդիմության կողմից իշխանությունը հեռացվի ամբողջությամբ։
Ներիշխանական ճամբարում այժմ հարաբերական անդորր է, իսկ տիտղոսային ընդդիմությունն «էն գլխից» հայտարարել է, որ չի կարող միայնակ գնալ իշխանափոխության։ Իսկ եթե ներսից ճնշումներ չկան, ապա առայժմ չի հեռացվի Սարգսյանը՝ Սերժ, և իր աթոռին կմնա նաև Սարգսյանը՝ Տիգրան։
Հիմա Սերժ Սարգսյանն առավելապես ճնշումներ է զգում դրսից (հայ-թուրքական «ֆուտբոլի» և Արցախի հարցերով), քան ներսից։ Իսկ դրսին չեն հետաքրքրում այնպիսի «գլոբալ» հարցերը, ինչպիսին վարչապետի կամ որևէ այլ պաշտոնյայի աշխատանքից ազատվելու «տրագեդիան» է։ Հետևաբար, ներսից ճնշումներ չզգալով, Ս.Սարգսյանը չի գնա վարչապետափոխության, քանի որ Տիգրան Սարգսյանը համապատասխանում է վարչապետի մասին ՀՀ գործող նախագահի պատկերացումներին հետևյալ պատճառներով.
1.Նա չի վայելում Աժ մեծամասնության համակրանքը (մեղմ ասած) և պարբերաբար հարվածներ է ստանում խորհրդարանի «յուրայինների» կողմից։ Սերժ Սարգսյանին այդ վիճակը ձեռնտու է, քանի որ ԱԺ-կառավարություն կամ Աժ խոսնակ-վարչապետ բացահայտ կամ կուլիսային բախումների դեպքում Բաղրամյան 26-ը դառնում է արբիտր, ինչպես նաև ստեղծվում է հակակշիռների յուրօրինակ մեխանիզմ, ինչը թույլ չի տալիս գզվռտվող կողմերից որևէ մեկին կտրուկ տարանջատվել նախագահից ու ինքնուրույն խաղ վարել (Հովիկ Աբրահամյանի դեպքում առանձին խաղ վարելու ցանկությունը ահավոր նյարդայնացնում է Ս. Սարգսյանին, բայց իրերի դրությունն այնպիսին է, որ Սաշիկ Սարգսյանի եղբայրը դեռ չի կարողանում մինչև վերջ չեզոքացնել Գագիկ Ծառուկյանի խնամուն),
2.Տիգրան Սարգսյանի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է «բաժանիր, որ տիրես» մոդելը կիրառել նաև Հանրապետական կուսակցության ներսում (առայժմ՝ ոչ այդքան մեծ հաջողությամբ),
3.Տիգրան Սարգսյանը հենարան չունի նաև ԱԺ-ից դուրս և ԱԺ-ում գործող ընդդիմադիր ուժերի մասով։ Այս հանգամանքը լրացուցիչ երաշխիք է դառնում Սերժ Սարգսյանի համար այն առումով, որ Տ. Սարգսյանը «լեվի» խաղեր չի խաղա և իր գոյությամբ կախված ու պարտական կլինի միայն նախագահի բարեհաճությունից,
4.Տիգրան Սարգսյանի վրա, ամենայն հավանականությամբ, նախագահը ունի «Կորեյկոյի թղթապանակ», ինչը վերահսկելի է դարձնում սեփական անձի գերագնահատման հակումներ ունեցող «տիրացուի» գործունեությունը։
Եվ ամենկարևորը՝ Տիգրան Սարգսյանն այն գործիքն է, որի միջոցով Սերժ Սարգսյանը ձգտում է իրականություն դարձնել «մեկ մարդու տնտեսություն» կառուցելու իր «վարդագույն» երազանքը։ Հարկ է նկատել, որ այդ գործիքի ֆունկցիաները «Հայկական աշխարհի» ճարտարապետն իրականացնում է մոլոգարի նպատակասլացությամբ, ինչի շնորհիվ էլ կարող է հիվանդանալ որքան կամենա. միևնույն է «Դարչոն Կեկելին խիստ ի սիրում»։
Տիգրան Սարգսյանի վրա դրված է նաև բիզնես աշխարհի բոլոր շերտերին պատերազմ հայտարարելու «սուրբ գործի» անհրաժեշտության հրապարակային PR-ի ապահովումը, և «տիրացուն» այն կատարում է բոլշևիկյան էնտուզիազմով։
Զույգ Սարգսյանները բիզնեսի մասով առայժմ չեն կարողանում հասնել իրենց ուզածին։ Խանգարում են արտաքին գործընթացները։ Եթե արտաքին ոլորտում հարաբերական անդորր տիրի, ապա գործադիրի ճնշումները յուրային և ոչ յուրային համարվող բիզնեսմենների նկատմամբ թափ կհավաքեն։ Առայժմ դա չի արվում, քանի որ թուրքերի հետ Սերժ Սարգսյանի ինքնամոռաց քիրվայությունը ստեղծել է մի վիճակ, որի պայմաններում իշխանությունը, գոնե առերևույթ, կոնսոլիդացման կարիք ունի։ Հենց այդ կոնսոլիդացման անհրաժեշտությունը վերանա՝ ականատեսը կդառնանք «Խոդորկովսկի-2», «Բերեզովսկի-2» օպերացիաներին՝ սեփականության վերբաշխման բացահայտ դրսևորումների տեսքով։ Այսինքն՝ օլիգոպոլիաների դեմ պայքարի քողի տակ կիրականացվի գերկենտրոնացված տնտեսական համակարգի կառուցում՝ «Ինչ անում ենք՝ էրեխեքի համար ենք անում» թեմայով։
Այս պահին «մեկ մարդու տնտեսություն» մոդելին զոհ են դառնում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, քանի որ նրանք համեմատաբար անպաշտպան են։ Թե որքա՞ն կշարունակվեն ձեռներեցների նկատմամբ իրականացվող տիգրանսարգսյանական ռեպրեսիաները՝ կախված են հանրային դիմադրությունից և ներիշխանական հարաբերություններից։ Նկատենք, որ այս պահին իշխանական հարաբերությունների ստատուս քվոյի պահպանման հավանականությունն ավելի մեծ է։
«Տեր» և «տիկին» Սարգսյանները երկուսով եկել են և երկուսով էլ գնալու են։ Պատկերավոր ասած՝ ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը։ Նրանցից մեկին ուղարկելով «տուն»՝ իշխանափոխության հարցը կդառնա տեխնիկայի գործ։ Սա գիտակցում են նաև մարտի 1-ով անցած նախագահը և «ոսկու տենդով» տառապող, դոլար-դրամ խաղի սիրահար վարաչապետը, ուստի զույգը «ամուսնացած» կմանա, որքան հնարավոր է։
Ամփոփենք. Սերժ Սարգսյանի համար գործող վարչապետը համարյա անփոխարինելի է։ Եթե Տիգրան Սարգսյանը հեռացվի, ապա նշանակում է, որ գալու է նաև Սերժ Սարգսյանի «վերջին զանգի» պահը, քանի որ «իշխանափոխություն ներսից» մոդելը ՀՀ-ում գործում է «վարչապետ + «առնետավազքի» պոտենցիալ չեմպիոն Աժ-ի մեծամասնություն» բանաձևով։ Վարչապետի պաշտոնն այն միջանկյալ օղակն է, որը բաժանում է նախագահին և պալատական «հեղափոխականներին», և դժվար թե Սերժ Սարգսյանն իր կամքով պարանը գցի իր վիզը։ Այլ հարց է, որ վարչապետափոխությունը կարող է պարտադրվել, բայց առայժմ դրա ծիլերը չեն երևում։ Դեռ ժամանակը չէ։ Գործընթացն ամբողջացնելու համար անհրաժեշտ է նաև Արցախի հարցում Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշման հրապարակայնացումը, որից հետո հարցը կլուծվի փաթեթային տարբերակով և կարիք չի լինի մանրանալ Տիգրան Սարգսյանի պահով։