Այս տարի լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Դա հզոր և համազգային շարժում էր: Դա նաև անարյուն հեղափոխության դասական օրինակ էր:
Շարժումն այդ սկիզբ առնելով որպես բնապահպանական՝ այնուհետև փոխակերպվեց Ղարաբաղյանի ու անկախականի: Սկզբում շատ էր միամտությունն ու պարզունակությունը, ես կասեի՝ մանկական ռոմանտիզմը: Հետո եկավ դաժան իրականության, սառը հաշվարկի ու հաղթանակի ժամանակը:
Բուն Ղարաբաղում սկսվեց ազգային-ազատագրական պայքարը: Չլիներ այդ պայքարը և չլինեին ռազմական հաջողությունները, չէր լինի նաև Հայաստանի Հանրապետությունը: Ասել է թե՝ ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը մեկը մյուսի անվտանգության երաշխավորն են:
Շարժման հաշվեկշիռը
Հետհայացք նետելով շարժմանը և արձանագրված արդյունքներին՝ կարող ենք մատնանշել և՛ դրականը, և՛ բացասականը:
88-ի շարժման և, զուգահեռաբար, նաև ԽՍՀՄ փլուզման արդյունքում մենք ունեցանք անկախ Հայաստան, ազատագրված Ղարաբաղ ու համամարդկային արժեքներով առաջնորդվող ժամանակակից պետություն կառուցելու հնարավորություն: Օգտվեցի՞նք արդյոք այդ հնարավորությունից և ո՞ւր ենք հասել հիմա:
1991-ի անկախության հանրաքվեից ու 1994-ի փխրուն զինադադարից հետո մենք հիմնականում պարտություններ ենք ունեցել: Հաղթել ենք ռազմի դաշտում, բայց տանուլ տվել խաղաղությունն ու պետությունը: Շատ խորհրդանշական է, որ պատերազմող բանակն Արցախում ղեկավարած Սամվել Բաբայանն այսօր հանիրավի մեղադրանքներով գտնվում է բանտում:
Բանտում են նաև պատերազմի ժամանակ անձնուրաց կռված շատ տղաներ (հարցի իրավական կողմին տվյալ դեպքում իմաստ չունի անդրադառնալ, քանզի խնդիրը շատ ավելի խորն է, քան օրենսդրական չոր ձևակերպումների դաշտը): Մեզ պատճառն է հետաքրքրում, այլ ոչ թե հետևանքը:
Ամենացավալին ու վտանգավորն այն է, որ այս 30 տարում կորցրել ենք մարդուն՝ արտագաղթող ՀՀ քաղաքացուն, ով իրեն անկախ Հայաստանի բաժնետեր չի զգացել:
Հասցրել ենք 30 տարում շատերի մտքում ապալեգիտիմացնել Հայաստանի Հանրապետությունը՝ չինովնիկների դրախտավայրն ու շարքային քաղաքացիների մի ստվար հատվածի համար ստեղծված դժոխքը:
Անկախությունն ու պատերազմի հաղթանակը մսխվել են:Հաղթել է հակահեղափոխությունը: Հիմա ռեակցիոներների խրախճանքին ենք ականատես լինում:
Մենք 88-ից հետո դարձանք ձևով ժողովրդավարական քաղաքական համակարգ և շուկայական տնտեսություն ունեցող երկիր, սակայն բովանդակությունը լրիվ այլ է: Քաղաքական ճոճանակը մեզ հետ է շպրտել դեպի համայնավարություն, այն էլ՝ գռեհիկ տարբերակով:
Ղարաբաղյան շարժման 30-ամյակը այժմ ճակատագրի հեգնանքով համընկնում է մեզանում խորհրդային կառավարման մոդելի և գենսեկական ինստիտուտի վերականգնման հետ:
Ճիշտ է, օրենսդրորեն մեզանում միակուսակցականություն չէ, բայց իրական կյանքում ունենք հենց միակուսակցական համակարգ, ինչպես որ Սովետի ժամանակ էր: Տարբերությունն այն է, որ բոլշևիկներն անկեղծ էին և սահմանադրորեն էին ամրագրել Կոմկուսի առաջատար դերն ու քաղաքական մենաշնորհը: ՀՀ նոր Սահմանադրության մեջ չկան իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհի ու առաջատար դերի մասին տողեր, սակայն տողատակերում ամեն ինչ հենց այդպես է գրված և գործնականում իրականացվում է տողատակում նշվածը:
Ի՞նչ ունենք, ի՞նչ չունենք և ի՞նչ պետք է ունենանք
30 տարի անց Հայաստանի հասարակությունը պարտվել է: Հաղթել է արտաքին թշնամուն, բայց պարտվել ինքն իրեն: Պարտվել է քաղաքական կյանքում, ընտրական դաշտում, տնտեսական հարաբերություններում և, վերջապես, արժեքային տիրույթում: Հին արժեքներից հրաժարվել է, նորը չի վերցրել և տակը թողել է գավառականն ու հետադիմականը:
Ու եթե այս պարտությունները շարունակվեն, ապա վերջաբանը կմոտենա ու ոչ մի լավ բան չի խոստանա մեզ:
Պետք է, հետևաբար, կանգնեցնել պարտությունները և ներքին հաղթանակներ տանել՝ հանուն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության և զարգացման:
Գործող քաղաքական ու տնտեսական վերնախավից, բնականաբար, նման սպասում չկա: Մեր երկիրը կարող է փոխել միայն առաքելություն ունեցող նոր վերնախավը: Պատրանքներ չպետք է լինեն: Կա՛մ մենք դա կանենք, կա՛մ ոչ մեկը չի անի:
30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

Անկախությունն ու պատերազմի հաղթանակը մսխվել են: Հաղթել է հակահեղափոխությունը: Հիմա ռեակցիոներների խրախճանքին ենք ականատես լինում:
Մենք 88-ից հետո դարձանք ձևով ժողովրդավարական քաղաքական համակարգ և շուկայական տնտեսություն ունեցող երկիր, սակայն բովանդակությունը լրիվ այլ է: Քաղաքական ճոճանակը մեզ հետ է շպրտել դեպի համայնավարություն, այն էլ՝ գռեհիկ տարբերակով:
Ղարաբաղյան շարժման 30-ամյակը այժմ ճակատագրի հեգնանքով համընկնում է մեզանում խորհրդային կառավարման մոդելի և գենսեկական ինստիտուտի վերականգնման հետ:
Ճիշտ է, օրենսդրորեն մեզանում միակուսակցականություն չէ, բայց իրական կյանքում ունենք հենց միակուսակցական համակարգ, ինչպես որ Սովետի ժամանակ էր: Տարբերությունն այն է, որ բոլշևիկներն անկեղծ էին և սահմանադրորեն էին ամրագրել Կոմկուսի առաջատար դերն ու քաղաքական մենաշնորհը: ՀՀ նոր Սահմանադրության մեջ չկան իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհի ու առաջատար դերի մասին տողեր, սակայն տողատակերում ամեն ինչ հենց այդպես է գրված և գործնականում իրականացվում է տողատակում նշվածը:
Ի՞նչ ունենք, ի՞նչ չունենք և ի՞նչ պետք է ունենանք
30 տարի անց Հայաստանի հասարակությունը պարտվել է: Հաղթել է արտաքին թշնամուն, բայց պարտվել ինքն իրեն: Պարտվել է քաղաքական կյանքում, ընտրական դաշտում, տնտեսական հարաբերություններում և, վերջապես, արժեքային տիրույթում: Հին արժեքներից հրաժարվել է, նորը չի վերցրել և տակը թողել է գավառականն ու հետադիմականը:
Ու եթե այս պարտությունները շարունակվեն, ապա վերջաբանը կմոտենա ու ոչ մի լավ բան չի խոստանա մեզ:
Պետք է, հետևաբար, կանգնեցնել պարտությունները և ներքին հաղթանակներ տանել՝ հանուն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության և զարգացման:
Գործող քաղաքական ու տնտեսական վերնախավից, բնականաբար, նման սպասում չկա: Մեր երկիրը կարող է փոխել միայն առաքելություն ունեցող նոր վերնախավը: Պատրանքներ չպետք է լինեն: Կա՛մ մենք դա կանենք, կա՛մ ոչ մեկը չի անի:
Անդրանիկ Թևանյան