88-ի շարժման խեղաթյուրումը և Սամվել Բաբայանի դեմ արշավը
1988-ի շարժումը հայ ժողովրդի հոգևոր ու բարոյական վերելքի շարժում էր: Շարժումն այդ ի վերջո վերածվեց ռազմի դաշտում ազգային-ազատագրական ու հրապարակում՝ անկախական պայքարի:
Շարժումը բազում նոր արժեքներ ծնեց և վերցրեց նոր արժեքներ, որոնք համամարդկային էին:
Հարկ է նկատել, որ սկզբնական փուլում կար միամտություն և մանկական դյուրահավատություն:
88-ին գերիշխող էր պարզունակ ռոմանտիզմը: Շատերը կարծում էին, որ եթե գոռան «Ղարաբաղ» ու նամակ գրեն Կրեմլ, ապա Ղարաբաղը կտան Հայաստանին: Շատ քչերն էին, որ լավ պատկերացնում էին, որ հողը ուզելով չի տրվելու, որ սպասվում է պատերազմ, որ հակառակորդը նենգ է և դաժան և որ հարցերը լուծվելու են ռազմի դաշտում: Հասկանում էին ու պատրաստվում: Պատրաստվում էին ու կոնկրետ քայլեր իրականացնում:
Իսկական ռոմանտիկները հենց այդ հասկացողներն էին, ովքեր շատ լավ տեսնելով, թե ինչ է սպասվում և թե ինչ գնով է ամեն ինչ նվաճվելու՝ այդուհանդերձ, չընկրկեցին: Տեսնելով ու հասկանալով հանդերձ՝ նրանք հետ չկանգնեցին:
Այդ պրագմատիկ-ռոմանտիկներից էր կռվի տարիներին Ղարաբաղի բանակը ղեկավարած, ԼՂՀ ՊԲ հրամանատար ու հետագայում նաև ԼՂՀ պաշտպանության նախարար դարձած Սամվել Բաբայանը, ում այսօր հերիք չէ շինծու մեղադրանքով դատում են, դեռ մի բան էլ քարոզչական լկտի արշավ իրականացնում նրա դեմ (դա արվում է Բաբայանի դեմ դատավարության փուլում, որպեսզի համապատասխան ֆոն ապահովվի, բայց դե բոլորն էլ գիտեն, թե ինչն ինչոց է և նրան վարկաբեկել չի հաջողվելու):
Փաստորեն, ազգային-ազատագրական պայքարը հաղթել են ռոմանտիկ-պրագմատիկները, բայց հիմնականում վայելում են սրիկաները: Սակայն բարդութավորվել պետք չէ, քանզի դա միայն մեր ազգին ու մեր պատմությանը չէ հատուկ:
Բ26-ին անողոքաբար կցված «1in.am»-ը (ի դեպ, այս կայքը 2017-ի մարտի 22-ին Սամվել Բաբայանին ձերբակալելուց շատ ավելի շուտ անոնս էր արել ձերբակալության մասին, ինչը շատ բաների խոսուն վկայություն է) բազմաթիվ սուտ լուրեր է ներկայացրել Բաբայանի վերաբերյալ: Մասնավորապես գրել են, թե իբր Բաբայանը Ղարաբաղին վերաբերող անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին շանտաժի է ենթարկել՝ հիշեցնելով, որ Ղարաբաղում հայաստանցի պատանիներ են ծառայում: Սա ոչ միայն լկտի, այլ նաև վտանգավոր սուտ է, քանզի հայաստանցի-ղարաբաղցի թշնամանք ստեղծելուն է միտված և իր բնույթով հակապետական է: Սա 88-ի շարժման վրա թքել է նշանակում: Ուզում են ասել, թե իբր հայաստանցիներին պատանդ են պահել Ղարաբաղում ու դրանով ճնշել առաջին նախագահին: Եթե նման սուտը հանդուրժվում կամ խրախուսվում է ներկայիս իշխանության կողմից, ապա դա լրջորեն պետք է մտահոգի բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ ապրում են Հայաստանում:
Մեզ մնում է արձանագրել, որ 88-ի շարժումը բազում հերոսներ ու լուսավոր դեմքեր ծնեց, բայց նաև տականքին հանեց ջրի երես:
Աբսուրդն այն է, որ 88-ի շարժումից 30 տարի անց այդ շարժման փաստավավերագրողի և գնահատողի ֆունկցիա է իր վրա վերցրել մի կայք, որի ղեկավարը փաստաթղթերը կեղծելով խուսափել է ՀՀ բանակում ծառայելուց ու դատվել դրա համար, և որի էջերում 88-ի շարժումից խոսում է կեղծանվան տակ հանդես եկող մեկը:
Սա արդեն մեր պետության չկայացվածության ու 88-ի շարժման արժեզրկման վկայությունն է: Երբ սեփական կյանքի ու առողջության գնով հաղթանակ ու անկախություն ապահովածները մեռած են, բանտերում են, սոցիալական խնդիրների տակ կքած են կամ էլ՝ օտարված պետությունից, ապա բնական է, որ ասպարեզում պետք է հայտնվեն 88-ի թերմացքները՝ մեր օրերի «հերոսները»:
Բայց դե ոչինչ: Ամեն ինչ իր տեղը կընկնի: Կեղծ մատնագրեր գրողներն ու այսօրվա քյաբաբչիները կմաքրվեն կգնան, բայց հայ ժողովրդի պատմության մեջ կմնան Սամվել Բաբայանի ու նրա նմանների միջոցով կռած հաղթանակները:
Լինում են մակընթացություններ և տեղատվություններ: Մեր անկախությունը դեռ երիտասարդ է ու բազում մանկական հիվանդություններ ունի: Բնականաբար, կբուժվի: Հարցն այն է, թե ինչ գնով:

7or.am