Հայաստանի ամենագլխավոր խնդիրներն անկախության ձեռքբերումից այս կողմ երկուսն են՝ անվտանգության ապահովում և ժամանակակից պետության կառուցում:
Ղարաբաղյան պատերազմում անվտանգության հարցը լուծողներ գտնվեցին ու էստաֆետը փոխանցեցին պետականաշինությամբ զբաղվողներին:
Ցավով պետք է արձանագրել, որ պետականաշինության հարցում հպարտանալու առիթներ քիչ ենք ունեցել: Պատերազմում տարած հաղթանակի արդյունքները տարիների ընթացքում մսխվել են, և հիմա կանգնած ենք նոր պատերազմի շեմին (Ադրբեջանը, օգտվելով հաշվեկշռի փոփոխությունից և ստեղծված իրավիճակից, որևէ զիջում իր կողմից չի պատրաստվում անել):
Շատ խորհրդանշական է, որ երբ Ղարաբաղի հարցում ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում և վտանգավոր զարգացումներ գրանցվում, Հայաստանում դատում են Ղարաբաղում հաղթած զորքի «կոմանդույուշչի» Սամվել Բաբայանին (Հայաստանում հիմա «մոդա» է պատերազմով անցածների դատավարությունը):
Բաբայանի դատավարության ընթացքին ու առանձին դետալներին անդրադառնալու իմաստ չկա. բոլորն ամեն ինչ տեսան: Դե իսկ Հայաստանի արդարադատության համակարգի մասին գնահատականներ վաղուց են հնչել:
Մեղադրողը պահանջեց 7 տարով ազատազրկել Սամվել Բաբայանին: Սա նշանակում է, որ 2018-ի ապրիլից հետո նոր իշխանության ձևավորումը զուգորդվում է երկրի ներսում լարվածության բարիկադների ու խրամատների ստեղծմամբ, իսկ դա շատ վտանգավոր ազդակ է սպասվող զարգացումներից առաջ: Սա մեծացնում է պատերազմի հավանականությունը, քանզի ներքին կյանքում բարիկադներն ու խրամատները ներսից կթուլացնեն պետությունն ու հասարակությունը, որից հետո թշնամու «մարշ-բրասոկը» կդառնա տեխնիկայի հարց:
Եվ ուրեմն, Հայաստանում լարվածության թուլացման, հասարակությանը ճիշտ «մեսիջ» տալու, երկիրը որակապես նոր մակարդակի բերելու և պատերազմը կանխելու համար պետք է վերացնել բարիկադները, և խրամատներ փորել հակառակորդի արշավը կանխելու, այլ ոչ թե վերջինիս համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Եռացող կաթսայի բերանն ամուր փակելով հնարավոր չէ ամեն ինչ ավարտված համարել: Եթե հարաբերական անդորր է, ապա դա ոչինչ չի նշանակում: Բուլգակովն այս թեմայով մի շատ ուշագրավ ձևակերպում ունի: Չարժե անտեսել դասականի խոսքերը:
Մեզ պետք է ուժեղ պետություն, այլ ոչ թե ուժեղ ցնցումներ:
Դատավարությունից հետո և պատերազմից առաջ

7or.am