Լրահոս

28.12.2010 17:50


Նշվել են այն երկրները, որտեղ ապրում են ամենաերջանիկ մարդիկ

Ամենաերջանիկը, ըստ սոցիոլոգիական հետազոտությունների, համարվում են Դանիայի և Շվեցարիայի բնակիչները։ Հասարակական կարծիքի հետազոտման «Isopublic» ինստիտուտի հարցման մասնակիցների 78%-ը իրենց երջանիկ է համարել։ Երջանիկների թվում եղել են հավասար քանակությամբ կանայք և տղամարդիկ, երիտասարդներ և ծեր քաղաքացիներ։

Ամենաերջանիկ երկրների շարքին են դասվել նաև Ավստրիան, Բելգիան, Ֆինլանդիան, ԱՄՆ-ը և Կանադան։

Աշխարհում երջանկության մակարդակը հետևյալ կերպ է բաշխվում.

8,3 միավոր-Շվեցարիա և Դանիա

7,9 միավոր-Ֆինլանդիա

7,8 միավոր-Կանադա

7,7 միավոր-Ավստրալիա

7,6 միավոր-Ավստրիա

7,5 միավոր-Բրազիլիա

7,4 միավոր-ԱՄՆ

7,3 միավոր-Բելգիա

7,1 միավոր-Գերմանիա և Մեծ Բրիտանիա

6,7 միավոր-Իտալիա

6,6 միավոր-Ֆրանսիա

6,4 միավոր-Հունաստան

6,3 միավոր-Չինաստան

Այս խորագրի վերջին նյութերը