Լրահոս

25.12.2010 12:55


Էկվադորն ընդունել է Պաղեստինի ինքնավարությունը

«Ֆրանս Պրես»-ը հաղորդում է, որ Էկվադորի ղեկավարությունը հայտարարել է Պաղեստինի ինքնավարությունը, որպես անկախ պետություն ընդունելու մասին։

Երկրի նախագահ Ռաֆաել Կորեան ստորագրել է պաշտոնական փաստաթուղթը, որի համաձայն Պաղեստինի ինքնավարությունը համարվում է անկախ պետություն՝ 1967թ. պայմանագրով որոշված տարածքներով։ Այս մասին նշվում է Էկվադորի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Այս փաստաթղթի կրկնօրինակները առաջիկայում փոխանցվելու են Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին և ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցչին։

Այս խորագրի վերջին նյութերը