Լրահոս

25.12.2010 12:34


Թուրքիայի խորհրդարանական. «Թուրքիայի տարածքում 90 ատոմային ռումբ կա»

Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Շոքրի Ալեքդագը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիայում 90 ատոմային ռումբ կա։

Նա նշել է, որ սառը պատերազմի ժամանակ նախկին ԽՍՀՄ-ից պաշտպանելու պատրվակով ԱՄՆ-ը Թուրքիայում տեղադրել է Б 61 մոդելի 90 ատոմային ռումբ։ Միևնույն ժամանակ, Ալեքդագը բացատրություն է պահանջել արտգործնախարար Դավութողլուից։ Պատգամավորը հիշեցրել է, որ Վիկիլիքսի կայքում հիշատակվում էր Գերմանիայում ԱՄՆ դեսպանի 2009 թ-ի նոյեմբերի 12-ի գաղտնի զեկույցը։ Ըստ փաստաթղթի՝  հաստատվում է Թուրքիայում ատոմային ռումբերի առկայությունը։

Խորհրդարանականը նաև հայտարարեց, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտնել է այդ ռումբերի առկայության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը