Լրահոս

21.12.2010 14:21


Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը միացել է մեզ...»

Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը միացել է մեզ...»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ երկրում հետաքրքիր զարգացումներ են տեզի ունենում։ «Պաշտոնանկություններ են գրանցվում, իսկ Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ Հայաստանում կաշառակերություն կա։ Սերժ Սարգսյանի վերջին ելույթն ընդդիմադիր գործչի ելույթ էր։ Նա միացել է մեզ և պայքարում է ավազակապետության դեմ»,- ասել է ՀԱԿ համակարգողը։ Այնուհետև Լևոն Զուրաբյանը ամանորյա մաղթանքների տեսքով խորհուրդներ է տվել Սերժ Սարգսյանին. «Քանի որ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ ներմուծել մականունավորներին, խորհուրդ եմ տալիս հանել նրանց ՀՀԿ շարքերից և վերջիններիս «օբշչակը» բացել հասարակության վերահսկողության համար»։ ՀԱԿ համակարգողը առաջարկել է «պաշտոնից ազատել գլխավոր կոռուպցիոներ Սերժ Սարգսյանին»՝ նշելով, թե որ բոլոր այն գործերը, որոնք նա անավարտ կթողնի, կավարտեն իրենք։

Այս խորագրի վերջին նյութերը