Լրահոս

21.12.2010 13:55


Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորներին և Հենրիկ Մխիթարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին և Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական թիմի ավագ Հենրիկ Մխիթարյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս մարզաձևի մասսայականացմանը պատանիների շրջանում:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Արցախում սպորտի և համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը մշտապես նպաստելու համար՝ այն համարելով կարեւոր հայրենանվեր գործունեություն:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը