Լրահոս

21.12.2010 13:02


«Պետական կենսաթոշակների մասին» օրինագիծն ընդունվել է

«Պետական կենսաթոշակների մասին» օրինագիծն ընդունվել է

Դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քվերակությամբ ընդունվել է կառավարության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը' կողմ' 72, դեմ' 1, ձեռնպահ' 1 ձայների հարաբերակցությամբ:

ՀՅԴ-ն քվերակությանը չի մասնակցել:

Նիստում քվերակության են դրվել և ընդունվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծի փաթեթը (կողմ' 72, դեմ' 13), ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ' 73, դեմ 7, ձեռնպահ' 5), ինչպես նաև Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, 1-ին մասի փոփոխության վերաբերյալ օրինագիծը (կողմ' 73, դեմ' 13):

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը