Լրահոս

18.12.2010 14:54


Անգելա Մերկելը անսպասելի այցելել է Աֆղանստան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան։ Նրան ուղեկցում են պատպանության նախարարը և  զինված ուժերի հրամանատարը։ Այս մասին հաղորդել է «Associated Press» գործակալությունը։

Կառավարության պատվիրակությունը վաղ առավոտյան այցելել է Աֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզի գերմանական ռազմական բազան։ Այնտեղ գտնվում են Գերմանիայի զինծառայողները, ովքեր մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների համակցված զորքերի գործողություններին։ Մերկելի հետագա ծրագրերի և ժամանակացույցի մասին տեղեկություններ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը