Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատճառների և առաջիկա զարգացումների շուրջ
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շուրջը տեղի ունեցած իրադարձություններն իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես Սերժ Սարգսյանի պայքարն անընդունելի ու անհանդուրժելի երևույթների դեմ, սակայն դա ամենևին էլ այդպես չէ, քանի որ պետական կառավարման համակարգում առկա են երկակի ստանդարտների կիրառման բազում օրինակներ, և բացի այդ՝ հանրության լայն շերտերն այդպես էլ չտեղեկացան Բեգլարյանի հետ կապված դեպքերի մանրամասներին. ամեն ինչ բամբասանքների մակարդակի վրա էր։
Անշու՛շտ, անհանդուժելի է արտաօրինական ճանապարհով հարց լուծելը, բայց տասն անգամ ավելի անհանդուրժելի է զոհերի և ընտրախախտումների գնով նախագահ դառնալն ու իշխանությունը զավթելը։ Այնպես որ, եկեք մի կողմ թողնենք իշխանական քարոզչամեքենայի դեմագոգիան և ծավալվող իրադարձություններն ու «հետդոմինգոյական» գործընթացները դիտարկենք այլ՝ իրական հարթության մեջ։
Հարձակում տեղական ինքնակառավարման համակարգի վրա
Զուտ ինստիտուցիոնալ առումով վերլուծելով զարգացումները՝ կարող ենք արձանագրել, որ սարգսյանական թիմը, թերևս գիտակցաբար, այս օրերին ոչնչացրեց Երևանը՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգ, որովհետև այն իրոք ինքնակառավարվում էր։ Խոսել ժողովրդավարությունից ու միևնույն ժամանակ ոչնչացնել տեղական ինքնակառավարման համակարգը, նույնն է, թե խոսես շուկայական տնտեսությունից ու միևնույն ժամանակ խրախուսես արհեստական մենաշնորհները։ Եթե երևույթները դիտարկենք այս կտրվածքով, ապա պարզ կդառնա, որ ԳագիկԲեգլարյանի մասնակցությամբ դեկտեմբերի 4–ին կատարվածն ընդամենն առիթ էր, որպեսզի Ս. Սարգսյանի համար «նման» երևույթները դառնային անհանդուրժելի։ Իսկ Բեգլարյանին «ձիուց գցելու» բուն պատճառը, իմ խորին համոզմամբ, նրա ինքնուրույն գործիչ լիներն էր, ինչը չէր տեղավորվում ՀՀԿ-ի «ճկուն» առաջնորդի «մեկ օլիգարխի տնտեսություն» մոդելի տրամաբանության մեջ։ Ես չեմ ասում՝ Բեգլարյանը լա՞վ, թե՞ վատ ինքնուրույն գործիչ էր։ Թողնե՛նք այդ հարցը։ Ես ասում եմ, որ նա ինքնուրույն էր, իսկ դա, իրոք, անթույլատրելի և անհանդուրժելի երևույթէ հոգեկերտվածքով թույլ, բարդութավորված և միևնույն ժամանակ ագահ մարդ Սերժ Սարգսյանի համար։
Կարելի է փնովել Գագիկ Բեգլարյան քաղաքապետին, կարելի է գովել նրա աշխատանքները, բայց մեկ բան անհերքելի է՝ նա առանձին բևեռ էր դարձել իշխանության ներսում, ինչը նշանակում էր նաև Երևանի տնտեսական ու ֆինանսական դաշտի ինքնուրույն տնօրինում։ Իսկ Երևանի տնտեսությունը շատ լուրջ գործոն է, ինչը հետագայում կարող էր քաղաքական կապիտալիզացիայի աղբյուր դառնալ։ Ահա սա՛ չէր տեղավորվում Ս. Սարգսյանի ծրագրերի մեջ, և Բեգլարյանին չներվեց այն, ինչը կներվեր ցանկացած նախարարի, մարզպետի ու քաղաքապետի, եթե վերջիններս չլինեին ինքնուրույն կերպար ու ապտակեին ում ուզեին։
Թուրքմենաբաշիզմի ձգտող «ֆուտբոլասերը» չէր կարող Հայաստանի կեսը համարվող մայրաքաղաքը տնօրինող ինքնուրույն ղեկավար հանդուրժել՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այդ ինքնուրույն խաղացողը։ Այսինքն՝ Բեգլարյանը Սարգսյանի «սև ցուցակում» էր հայտնվել շատ վաղուց, ու Պլաչիդո Դոմինգոն ընդամենը հայտնվեց հարկավոր պահին. Աննուշկան ձեթն արդեն թափել էր։
Եվ ընդհանրապես. Սարգսյանի «սև ցուցակում» են բոլոր այն մարդիկ, ում օգնությամբ ինքը նախագահ դարձավ, բոլոր այն մարդիկ, ովքեր կձգտեն ինքնուրույնություն ցուցաբերել, և բոլոր այն մարդիկ, ովքեր տիրապետում են որոշակի ֆինանսական ռեսուրսների, փաստացի՝ ազգային բուրժուազիայի բոլոր շերտերը։ Ասել է թե՝ ՀՀ-ում իշխանության են եկել նեոբոլշևիկները, ովքեր գաղափարազուրկ վուլգար մատերիալիստներ են, և հանուն իշխանության պատրաստ են ամեն ինչի։
Բեգլարյանն իշխանության այն ներկայացուցիչներից էր, ով ներկլանային աստիճաններով, կիրառելով բոլոր հնարավոր մեթոդները, բարձրացել էր սեփական ուժերով։ Նա իր տեղը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում վաստակել էր իր անցած ուղով, ու կարելի է ասել՝ քաղաքապետի պաշտոնի համար պարտական չէր Սերժ Սարգսյանին։ Ճիշտ հակառակը՝ նախագահ դառնալու համար Սարգսյա՛նն էր մասամբ պարտական Բեգլարյանին, ինչը, փաստորեն, չներվեց նրան։
«Ես քեզ, դու ինձ» տարբերակով Բեգլարյանը հասավ նրան, որ իր քաղաքապետ դառնալը Սարգսյանի որոշելիք հարցը չէր արդեն։
Տեսե՛ք. 2009թ. Սարգսյանն այլ ընտրություն չուներ, քան Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակի առաջին տեղում և հետևաբար ապագա քաղաքապետի պաշտոնում Բեգլարյանին տեսնելը, քանի որ այն ժամանակ դեռևս պահպանվում էր 2008թ. նախագահական ընտրությունների իներցիան, և Լևոն Տեր-Պետրոսյանը ծրագրում էր Երևանը վերցնելով՝ կիսել իշխանական բուրգն ու գնալ ամբողջական իշխանափոխության։ Պետք էր մեկը, ով այդ փուլում կկարողանար «փողոցային» ընդդիմության դեմն առնել՝ կապ չունի, թե ինչ ձևով։ Բեգլարյանն այդ պահին ու այդ առումով անփոխարինելի էր Սարգսյանի համար։ Ասել է թե՝ Բեգլարյանի քաղաքապետ դառնալու հավակնությունները համահունչ էին Սարգսյանի՝ նախագահի աթոռին մնալու ցանկությանը։
Երևանյան ընտրություններից հետո կողմերից յուրաքանչյուրն իրենը վերցրեց ու գտնում էր, որ դիմացինին պարտք չէ։ Այդպես մտածում էր Բեգլարյանը և իրեն համարում Սարգսյանի անդավաճան թիմակից, բայց հարցն այն է, որ Սարգսյա՛նն այդպես չէր մտածում։ Նման դեպքերում է ընդունված ասել, որ քաղաքականությունն անբարոյականություն է (եթե, իհարկե, դրանով զբաղվում են բարոյական նկարագրից կաղացող մարդիկ)։
Տերպետրոսյանական ընդդիմությունից այլևս վտանգ չզգալով՝ Սարգսյանը որոշեց դիմել ներիշխանական բուրգի մասնակի փլուզման՝ խնդիր ունենալով «քցել» ինքնուրույն քաղաքապետին և իր ձեռքը վերցնել Երևանի ֆինանսական հոսքերը։ Բեգլարյանի հեռացմամբ այժմ երկրորդ՝ տնտեսական խնդիրը լուծելի է դառնում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ ավագանու ցուցակի մյուս անդամներն այնքան «անլեզու» կամակատարներ են, որ արդեն կարելի է մոռանալ Երևանի՝ որպես ինքնակառավարվող մարմնի մասին։ Երևանն այսուհետ լիովին կառավարվելու է նախագահականից՝ այդտեղից բխող բոլոր հակաժողովրդավարական երևույթներով հանդերձ։
Եթե նկատել եք՝ Երևանի կառավարման մարմնի՝ ավագանու և դրա կազմից քաղաքապետ ընտրելու վերաբերյալ խոսում էին (են) բոլորը, բացի մայրաքաղաքի ավագանու անդամներից։ Իսկ դա ցույց է տալիս, որ հլու–հնազանդ «մտավորականներով» մայրաքաղաքը համալրելն ընդամենը շղարշ էր, որով իշխանություններն այն օրերին փորձում էին թաքցնել իրենց թուրքմենբաշիական էությունն ու միևնույն ժամանակ ականապատում էին Բեգլարյանին և մյուս բոլոր հնարավոր քաղաքապետներին։
Թույլ տամ ինձ կանխատեսել, որ Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը շուտով նույնպես կբախվի նախագահական ապարատի հետ, եթե, իհարկե, որոշի ինքնուրույն քաղաքապետ լինել։ Եվ որպեսզի Կարապետյանը չփորձի անգամ ինքնուրույնության մասին մտածել՝ նրան հոգեբանական գրոհի արդեն իսկ ենթարկել են՝ մինչև վերջին պահը շրջանառության մեջ թողնելով նաև Տարոն Մարգարյանի թեկնածությունը, որպեսզի այսօրվա գործող փոխքաղաքապետը մշտապես շնչի Կ. Կարապետյանի թիկունքին, իսկ «Հայռուսգազարդի» նախկին տնօրենն էլ հասկանա, որ անփոխարինելի չէ։ Այսինքն՝ կիրառվել է «բաժանի՛ր, որ տիրես» մոդելը։
Փաստորեն, Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի Երևանի կառավարման մարմինը ընտրովիից վերածվի նշանակովիի։ Ահա ձեզ հակասահմանադրական «բարեշրջման» վառ օրինակ՝ «անհանդուրժելի ու անընդունելի» երևույթների դեմ պայքարողների կատարմամբ։
Ինչ վերաբերում է ավագանու մյուս անդամներին, ապա նրանք հարկ եղած դեպքում նախագահականից ուղղորդվող կամակատար մահակի դեր կկատարեն և՛ Կ. Կարապետյանի, և՛ Տ. Մարգարյանի դեմ։
Այնպես, ինչպես սովետի ժամանակ էին գրողներն ու դերասանները հայտնվում Գերագույն խորհրդում և դակիչի դեր կատարում կոմունիստական քաղբյուրոյի որոշումները հաստատելու մասով, այնպես էլ այսօրվա «կոլտնտեսուհի» ու «կոմբայնավար» մտավորական կոչվածներն են Սերժ Սարգսյանի համար կատարում «անասնաֆերմայի» «չորքոտանիների» դերը Երևանի ավագանիում։ «Անլեզուների» վրա ընդամենը խնդիր է դրված իշխող դասի «ցիվիլ» տեսքն ապահովել, ինչը նրանք անում են ավանակի հնազանդությամբ։
Ի՞նչ տեսակի մտածողություն ունի Սերժ Սարգսյանը
Եթե իշխանությունը պահելու համար անհրաժեշտ է Հայոց ցեղասպանությունը հանել աճուրդի, ապա Սարգսյանի գլխավորած նեոբոլշևիկյան վարչակարգը պատրաստ է դրան։ Եթե իշխանությունը պահելու համար անհրաժեշտ է Ղարաբաղն աճուրդի հանել, ապա այդ բանին նույնպես պատրաստ է «նախաձեռնողների» թիմը։ Նրանց միակ նպատակը փող և իշխանություն կենտրոնացնելն է, ինչի իրագործման շրջանակներում հարգի են միայն ինֆլյացիայի ենթարկված կամազուրկները և իրենց թիմերին դավաճանած կերպարները։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի ամենասիրած դեմքերից են ԱԽՔԱրթուր Բաղդասարյանը, ում ճակատագիրը բացառապես «ֆուտբոլասերի» գրպանում է։
Սիրելիի կարգավիճակ ունի նաև Սարգսյանի կողմից «դատարկ դհոլ» որակված Արտաշես Գեղամյանը, ով իր կերկերուն ձայնը հեռուստադիտողին հասցնելու հնարավորություն ունի միայն սրանց օրոք ու դրա համար պատրաստ է այս իշխանությանը ծառայել մինչև վերջ։
Դե, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես գտածո է «հայկական թուրքմենբաշու» համար։ Վարչապետին բառիս բուն իմաստով ատում է հայկական բիզնես համայնքի մեծամասնությունը, իսկ դա մեծ արժեք է ՀՀ նախագահի համար և անփոխարինելի է դարձնում «տիրացուին»։ Եվ ամենակարևորը՝ Տ. Սարգսյանը զուրկ է ինքնուրույնությունից։
Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է վստահաբար պնդել, որ Սերժ Սարգսյանի հիմնական թիրախներից մեկն այժմ ԲՀԿ ղեկավար, «յուրային» Գագիկ Ծառուկյանն է, ով ամեն կերպ ընդգծում է իր ինքնուրույն լինելու հանգամանքը։
Առիթ ունեցել եմ գրելու, որ Ս. Սարգսյանի համար չկան յուրայիններ։ Ավելի ճիշտ՝ կան, բայց նրանք այն մարդիկ չեն, ում հանրության լայն շրջանակները համարում են ՀՀ նախագահի շրջապատը։
Ս. Սարգսյանի յուրայիններ կարելի է համարել նրաընտանիքի անդամներին, «յուրայինների» վրա «քսի» տրվողներին և թուրքմենբաշիզմի կառուցման գործիքի դեր կատարողներին (Տիգրան Սարգսյան, Իշխան Զաքարյան, Վիկտոր Դալլաքյան և նմանատիպ այլ դեմքեր)։ Մնացած բոլորը, ովքեր փող ունեն (սկսած փոքր բիզնեսից, վերջացրած խոշորով), սարգսյանական վարչակարգի, ես կասեի՝ դասակարգային թշնամիներն են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերություններ ունեն «նախաձեռնող» մեր նախագահի հետ։ Սարգսյանի աչքը բոլորի սեփականության վրա է, և եթե այսօր ոմանք նեղը չեն ընկել, ապա դա դեռ չի նշանակում, թե վաղն էլ կշարունակեն աջ ու ձախ կլանել փոքր ու միջին բիզնեսին և հանգիստ ապրել (Սամվել Ալեքսանյանի ականջը կանչի)։
Սարգսյանի «յուրայիններին» թվում է, թե եթե նախագահի «թանին թթու չասեն» և հրապարակավ անընդհատ գովեն նրա «իմաստուն» քայլերը, ապա իրենց ոչինչ չի սպառնա։ Բայց նրանք չարաչար սխալվում են. նմանատիպ վարքագիծը շատ սխալ է և վտանգավոր նույնիսկ ինքնուրույնության մեծ չափաբաժին ունեցողների համար։
Հայտնի խոսք կա. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Կարծում եմ, որ այս խոսքերի ողջ իմաստը Բեգլարյանը հիմալավ պատկերացնում է։ Պետք է լավ պատկերացնեն նաև Սարգսյանի մյուս բոլոր «յուրայինները»...
Խնդրեմ. Գագիկ Բեգլարյանը որպես «խոզյայստվեննիկ» ինքնուրույն էր, բայց քաղաքական առումով լրիվ դիրքավորվել էր Սերժ Սարգսյանի տիրույթում և իրեն զրկել մանևրելու հնարավորությունից, ինչը թուլացրեց ու հեշտ խոցելի դարձրեց Երևանի նախկին քաղաքապետին։ Այստեղից եզրակացություն. եթե որևէ ոլորտի տնտեսության կառավարման հարցում ինքնուրույն ես, բայց քաղաքական առումով ինքնուրույն չես, ապա քեզ շատ հեշտ է զրկել տնտեսական ինքնուրույնությունից, և հետագայում չես կարող անգամ ինքնապաշտպանության դիմել ու դիմագրավել «մուտիլովկաներին»։
Իշխանություններն այժմ ձգտում են իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կազմակերպած տեղեկատվական դիվերսիաների, ինչպես նաև կուլիսային լծակների կիրառման օգնությամբ Ծառուկյանին ստիպել, որ նա հայտարարի, թե 2013թ. պաշտպանելու է Սարգսյանի թեկնածությունը։ Պարզ է, որ եթե Ծառուկյանը նման բան հայտարարի, ապա կարժանանա Գագիկ Բեգլարյանի ճակատագրին։ Թվում է, թե հակառակը պետք է լիներ. եթե սատարում ես Սարգսյանին, ապա դառնում ես նրա թիմակիցը ու պաշտպանված զգում քեզ։ Բայց խնդիրն այն է, որ հրապարակավ դիրքավորվելով Սարգսյանի կողքին՝ զրկվում ես սեփական դիմագծից, արժանանում հանրային լայն շերտերի հակակրանքին ու երբ քեզ չեն ներում «նման» անհանդուրժելի երևույթները՝ արդեն չես կարող հանրային ռեսուրսով դիմագրավել սերժսարգսյանական հարձակումներին։ Այլ խոսքերով՝ Սերժ Սարգսյանին սատարողները միանգամից զրկվում են հանրային ռեսուրսից ու կնքում իրենց քաղաքական մահկանացուն՝ դառնալով «անընդունելի և անհանդուրժելի»։
Վերոնշյալ տրամաբանությունից ելնելով՝կարելի է միանշանակ պնդել, որ Սերժ Սարգսյանին հրապարակավ սատարելու մասին ԲՀԿ հայտարարությունը քաղաքական ինքնասպանություն կլինի, որից հետո նախագահականի «քիլլերների» համար մի որևէ Դոմինգոյի պատրվակ գտնելն ու «նման անհանդուրժելի» երևույթների դեմ պայքարելը դժվար չի լինի։ Այսինքն՝ Սարգսյանի հետ «նախաձեռնողական» քաղաքականություն վարել չի կարելի։ Եվ ընդհանրապես, սարգսյանական ոճի «նախաձեռնողականությունը» (փաստացի՝ հանձնվողականություն ու անողնաշարություն) անմտություն է։ Ինչպես Էրդողանը մինչև վերջ «չոքացրեց» մեր «նախաձեռնողին», այնպես էլ Սարգսյանն իր հետ «նախաձեռնողականություն» խաղացողներին նույն օրը կգցի։ Ծառուկյանը սա շատ լավ հասկանում է, և թերևս կփորձի դիմագրավել բոլոր ճնշումներին։ Այլ տարբերակ նա պարզապես չունի, քանի որ կդառնա իշխանության ագահության հերթական զոհը։
Կան մի շարք գործոններ, որոնք ցույց են տալիս, որ Ծառուկյանի հետ կապված զարգացումները էականորեն կտարբերվեն Բեգլարյանի շուրջ ծավալված իրադարձություններից։
Ի տարբերություն Բեգլարյանի, Ծառուկյանը հա՛մ ինքնուրույն է, հա՛մ ձևականորեն Սարգսյանի կոալիցիոն գործընկերն է, հա՛մ առանձին տնտեսական միավոր է, բայց միևնույն ժամանակ կարողացել է հրապարակավ քաղաքական «դիստանցիա» պահել «ֆուտբոլասերից»՝ տարանջատվելով տիգրանսարգսյանական մարազմատիկ տնտեսական քաղաքականությունից և չհայտարարելով Սարգսյանին ապագայում սատարելու մասին, ինչը նրան բոլոր առումներով ավելի պաշտպանված է դարձնում՝ մարտավարական ու ռազմավարական քայլերի լայն դաշտ ապահովելով։
Իշխանություններն անկասկած ձգտելու են Ծառուկյանին բոլոր հնարավոր միջոցներով զրկել ինքնուրույնությունից։ Գործի է դրվել տեղեկատվական գրոհի մեթոդը։
«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու սարգսյանական ծրագրերն այժմ հայ ժողովրդին մատուցվում է «Մինչև օլիգարխներին չվերացնենք, էս երկիրը երկիր չի դառնա» բոլշևիկյան կարգախոսի ներքո։ Սակայն հասկանալի է, որ դա կեղծ գաղափար է, որի տակ ընդամենը սեփականության վերաբաշխման ու գերկենտրոնացման խնդիրն է դրված։
Իհա՛րկե, ասվածից չպետք է եզրակացնել, թե ավելի լավ է՝ այսօրվա համակարգը մնա։ Դա հնարավոր չէ ո՛չ օբյեկտիվ, ո՛չ սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Յուրայինների տնտեսական համակարգն այլևս իրեն սպառել է, և գործի է դրվել ինքնաոչնչացման մեխանիզմը։ Հարցն այն է, թե ի՞նչ ենք ստանալու 20-30 ընտանիքների տնտեսությունը քանդելուց հետո, և ինչպե՞ս անել, որ ինքնաոչնչացման ուղին բռնած համակարգը զուգահեռաբար չտապալի նաև պետությունը։ Եթե դու պայքարում ես օլիգարխ կոչվածների, այլ ոչ թե օլիգարխիկ համակարգի դեմ, ապա դա նշանակում է, որ ուզում ես լինել միակ իսկական օլիգարխն ու մականունավորը՝ «Հայկական թուրքմենբաշին»։Սա՛ է իրականությունը։
Սարգսյանն առաջարկում է 20-30 ընտանիքները փոխարինել 1-ով, ինչն անընդունելի է, և դրա դեմ ամեն կերպ պետք է պայքարել։ Աբդուլահ Գյուլի հետ օդում ու ցամաքում շփվել սիրող գործչի ուզածը շատ ավելի կեղտոտ ու հակապետական համակարգ է, քան այն, ինչ ունենք այսօր։ «Ֆուտբոլասերի» պատկերացրածը մեկ մականունավորի՝ թուրքմենբաշու տնտեսությունն է։ Նա դեմ է անվերահսկելի ու համատարած կոռուպցիային, բայց կողմ է «մեկ պատուհանի» խիստ վերահսկելի կոռուպցիոն համակարգ ստեղծելուն, որը դեմագոգիկ ձևով ներկայացվում է որպես «պայքար ստվերային տնտեսության դեմ»։
«Մեկ պատուհանի» կոռուպցիոն համակարգի գործիքը «տրիլիոնանոց» բյուջեի ծախսային՝ հասարակության կողմից չվերահսկվող մասն ու սերունդների հաշվին դրսից վարկեր բերելու քաղաքականությունն է լինելու, ինչի ականատեսն ենք բոլորս։
Եթե 20-30 ընտանիքների դեպքում կար քվազիմրցակցային դաշտ, ինչը մեր կողմից բազմիցս քննադատվել է, ապա Սարգսյանն այժմ գնում է է՛լ ավելի կեղտոտ՝ «լեգալ» կոռուպցիոն համակարգ ձևավորելու ճանապարհով։
Ո՞րն է մեր անելիքը
Պետք է հասցնել կազմակերպվել, այլապես մտավախությունս այն է, որ սեփականության դեմ պատերազմ հայտարարած այս նեոբոլշևիկների գործողությունների հետևանքով երկիրը կարող է ներսից փլուզվել՝ չդիմանալով տնտեսական կատակլիզմներին ու կապիտալի արտահոսքին։
Համաշխարհային փորձից հայտնի է, որ մասնավոր սեփականության դեմ պայքարող վարչախմբերն ի վերջո պատճառ են դարձել իրենց ղեկավարած պետության փլուզման։ Ասել է թե՝ Սարգսյանի վարած քաղաքականությունը ՀՀ անվտանգությանն ավելի շատ է սպառնում, քան արտաքին հակառակորդի հնարավոր հարձակումը։ Ուստի անհրաժեշտ է քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել, ստեղծել քաղաքական դաշտի նոր դասավորություն, գնալ համապարփակ իշխանափոխության և նոր տնտեսաքաղաքական հարաբերությունների ձևավորման, որի պայմաններում կբացառվի սեփականության վերաբաշխումը, բիզնեսն ու իշխանությունը միմյանցից տարանջատված կլինեն, և մենք կկարողանանք որակապես Նոր Հայաստան ստեղծել։ Սա՛ է ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը։
Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատճառների և առաջիկա զարգացումների շուրջ
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շուրջը տեղի ունեցած իրադարձություններն իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես Սերժ Սարգսյանի պայքարն անընդունելի ու անհանդուրժելի երևույթների դեմ, սակայն դա ամենևին էլ այդպես չէ, քանի որ պետական կառավարման համակարգում առկա են երկակի ստանդարտների կիրառման բազում օրինակներ, և բացի այդ՝ հանրության լայն շերտերն այդպես էլ չտեղեկացան Բեգլարյանի հետ կապված դեպքերի մանրամասներին. ամեն ինչ բամբասանքների մակարդակի վրա էր։
Անշու՛շտ, անհանդուժելի է արտաօրինական ճանապարհով հարց լուծելը, բայց տասն անգամ ավելի անհանդուրժելի է զոհերի և ընտրախախտումների գնով նախագահ դառնալն ու իշխանությունը զավթելը։ Այնպես որ, եկեք մի կողմ թողնենք իշխանական քարոզչամեքենայի դեմագոգիան և ծավալվող իրադարձություններն ու «հետդոմինգոյական» գործընթացները դիտարկենք այլ՝ իրական հարթության մեջ։
Հարձակում տեղական ինքնակառավարման համակարգի վրա
Զուտ ինստիտուցիոնալ առումով վերլուծելով զարգացումները՝ կարող ենք արձանագրել, որ սարգսյանական թիմը, թերևս գիտակցաբար, այս օրերին ոչնչացրեց Երևանը՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգ, որովհետև այն իրոք ինքնակառավարվում էր։ Խոսել ժողովրդավարությունից ու միևնույն ժամանակ ոչնչացնել տեղական ինքնակառավարման համակարգը, նույնն է, թե խոսես շուկայական տնտեսությունից ու միևնույն ժամանակ խրախուսես արհեստական մենաշնորհները։ Եթե երևույթները դիտարկենք այս կտրվածքով, ապա պարզ կդառնա, որ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ դեկտեմբերի 4–ին կատարվածն ընդամենն առիթ էր, որպեսզի Ս. Սարգսյանի համար «նման» երևույթները դառնային անհանդուրժելի։ Իսկ Բեգլարյանին «ձիուց գցելու» բուն պատճառը, իմ խորին համոզմամբ, նրա ինքնուրույն գործիչ լիներն էր, ինչը չէր տեղավորվում ՀՀԿ-ի «ճկուն» առաջնորդի «մեկ օլիգարխի տնտեսություն» մոդելի տրամաբանության մեջ։ Ես չեմ ասում՝ Բեգլարյանը լա՞վ, թե՞ վատ ինքնուրույն գործիչ էր։ Թողնե՛նք այդ հարցը։ Ես ասում եմ, որ նա ինքնուրույն էր, իսկ դա, իրոք, անթույլատրելի և անհանդուրժելի երևույթ է հոգեկերտվածքով թույլ, բարդութավորված և միևնույն ժամանակ ագահ մարդ Սերժ Սարգսյանի համար։
Կարելի է փնովել Գագիկ Բեգլարյան քաղաքապետին, կարելի է գովել նրա աշխատանքները, բայց մեկ բան անհերքելի է՝ նա առանձին բևեռ էր դարձել իշխանության ներսում, ինչը նշանակում էր նաև Երևանի տնտեսական ու ֆինանսական դաշտի ինքնուրույն տնօրինում։ Իսկ Երևանի տնտեսությունը շատ լուրջ գործոն է, ինչը հետագայում կարող էր քաղաքական կապիտալիզացիայի աղբյուր դառնալ։ Ահա սա՛ չէր տեղավորվում Ս. Սարգսյանի ծրագրերի մեջ, և Բեգլարյանին չներվեց այն, ինչը կներվեր ցանկացած նախարարի, մարզպետի ու քաղաքապետի, եթե վերջիններս չլինեին ինքնուրույն կերպար ու ապտակեին ում ուզեին։
Թուրքմենաբաշիզմի ձգտող «ֆուտբոլասերը» չէր կարող Հայաստանի կեսը համարվող մայրաքաղաքը տնօրինող ինքնուրույն ղեկավար հանդուրժել՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այդ ինքնուրույն խաղացողը։ Այսինքն՝ Բեգլարյանը Սարգսյանի «սև ցուցակում» էր հայտնվել շատ վաղուց, ու Պլաչիդո Դոմինգոն ընդամենը հայտնվեց հարկավոր պահին. Աննուշկան ձեթն արդեն թափել էր։
Եվ ընդհանրապես. Սարգսյանի «սև ցուցակում» են բոլոր այն մարդիկ, ում օգնությամբ ինքը նախագահ դարձավ, բոլոր այն մարդիկ, ովքեր կձգտեն ինքնուրույնություն ցուցաբերել, և բոլոր այն մարդիկ, ովքեր տիրապետում են որոշակի ֆինանսական ռեսուրսների, փաստացի՝ ազգային բուրժուազիայի բոլոր շերտերը։ Ասել է թե՝ ՀՀ-ում իշխանության են եկել նեոբոլշևիկները, ովքեր գաղափարազուրկ վուլգար մատերիալիստներ են, և հանուն իշխանության պատրաստ են ամեն ինչի։
Բեգլարյանն իշխանության այն ներկայացուցիչներից էր, ով ներկլանային աստիճաններով, կիրառելով բոլոր հնարավոր մեթոդները, բարձրացել էր սեփական ուժերով։ Նա իր տեղը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում վաստակել էր իր անցած ուղով, ու կարելի է ասել՝ քաղաքապետի պաշտոնի համար պարտական չէր Սերժ Սարգսյանին։ Ճիշտ հակառակը՝ նախագահ դառնալու համար Սարգսյա՛նն էր մասամբ պարտական Բեգլարյանին, ինչը, փաստորեն, չներվեց նրան։
«Ես քեզ, դու ինձ» տարբերակով Բեգլարյանը հասավ նրան, որ իր քաղաքապետ դառնալը Սարգսյանի որոշելիք հարցը չէր արդեն։
Տեսե՛ք. 2009թ. Սարգսյանն այլ ընտրություն չուներ, քան Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակի առաջին տեղում և հետևաբար ապագա քաղաքապետի պաշտոնում Բեգլարյանին տեսնելը, քանի որ այն ժամանակ դեռևս պահպանվում էր 2008թ. նախագահական ընտրությունների իներցիան, և Լևոն Տեր-Պետրոսյանը ծրագրում էր Երևանը վերցնելով՝ կիսել իշխանական բուրգն ու գնալ ամբողջական իշխանափոխության։ Պետք էր մեկը, ով այդ փուլում կկարողանար «փողոցային» ընդդիմության դեմն առնել՝ կապ չունի, թե ինչ ձևով։ Բեգլարյանն այդ պահին ու այդ առումով անփոխարինելի էր Սարգսյանի համար։ Ասել է թե՝ Բեգլարյանի քաղաքապետ դառնալու հավակնությունները համահունչ էին Սարգսյանի՝ նախագահի աթոռին մնալու ցանկությանը։
Երևանյան ընտրություններից հետո կողմերից յուրաքանչյուրն իրենը վերցրեց ու գտնում էր, որ դիմացինին պարտք չէ։ Այդպես մտածում էր Բեգլարյանը և իրեն համարում Սարգսյանի անդավաճան թիմակից, բայց հարցն այն է, որ Սարգսյա՛նն այդպես չէր մտածում։ Նման դեպքերում է ընդունված ասել, որ քաղաքականությունն անբարոյականություն է (եթե, իհարկե, դրանով զբաղվում են բարոյական նկարագրից կաղացող մարդիկ)։
Տերպետրոսյանական ընդդիմությունից այլևս վտանգ չզգալով՝ Սարգսյանը որոշեց դիմել ներիշխանական բուրգի մասնակի փլուզման՝ խնդիր ունենալով «քցել» ինքնուրույն քաղաքապետին և իր ձեռքը վերցնել Երևանի ֆինանսական հոսքերը։ Բեգլարյանի հեռացմամբ այժմ երկրորդ՝ տնտեսական խնդիրը լուծելի է դառնում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ ավագանու ցուցակի մյուս անդամներն այնքան «անլեզու» կամակատարներ են, որ արդեն կարելի է մոռանալ Երևանի՝ որպես ինքնակառավարվող մարմնի մասին։ Երևանն այսուհետ լիովին կառավարվելու է նախագահականից՝ այդտեղից բխող բոլոր հակաժողովրդավարական երևույթներով հանդերձ։
Եթե նկատել եք՝ Երևանի կառավարման մարմնի՝ ավագանու և դրա կազմից քաղաքապետ ընտրելու վերաբերյալ խոսում էին (են) բոլորը, բացի մայրաքաղաքի ավագանու անդամներից։ Իսկ դա ցույց է տալիս, որ հլու–հնազանդ «մտավորականներով» մայրաքաղաքը համալրելն ընդամենը շղարշ էր, որով իշխանություններն այն օրերին փորձում էին թաքցնել իրենց թուրքմենբաշիական էությունն ու միևնույն ժամանակ ականապատում էին Բեգլարյանին և մյուս բոլոր հնարավոր քաղաքապետներին։
Թույլ տամ ինձ կանխատեսել, որ Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը շուտով նույնպես կբախվի նախագահական ապարատի հետ, եթե, իհարկե, որոշի ինքնուրույն քաղաքապետ լինել։ Եվ որպեսզի Կարապետյանը չփորձի անգամ ինքնուրույնության մասին մտածել՝ նրան հոգեբանական գրոհի արդեն իսկ ենթարկել են՝ մինչև վերջին պահը շրջանառության մեջ թողնելով նաև Տարոն Մարգարյանի թեկնածությունը, որպեսզի այսօրվա գործող փոխքաղաքապետը մշտապես շնչի Կ. Կարապետյանի թիկունքին, իսկ «Հայռուսգազարդի» նախկին տնօրենն էլ հասկանա, որ անփոխարինելի չէ։ Այսինքն՝ կիրառվել է «բաժանի՛ր, որ տիրես» մոդելը։
Փաստորեն, Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի Երևանի կառավարման մարմինը ընտրովիից վերածվի նշանակովիի։ Ահա ձեզ հակասահմանադրական «բարեշրջման» վառ օրինակ՝ «անհանդուրժելի ու անընդունելի» երևույթների դեմ պայքարողների կատարմամբ։
Ինչ վերաբերում է ավագանու մյուս անդամներին, ապա նրանք հարկ եղած դեպքում նախագահականից ուղղորդվող կամակատար մահակի դեր կկատարեն և՛ Կ. Կարապետյանի, և՛ Տ. Մարգարյանի դեմ։
Այնպես, ինչպես սովետի ժամանակ էին գրողներն ու դերասանները հայտնվում Գերագույն խորհրդում և դակիչի դեր կատարում կոմունիստական քաղբյուրոյի որոշումները հաստատելու մասով, այնպես էլ այսօրվա «կոլտնտեսուհի» ու «կոմբայնավար» մտավորական կոչվածներն են Սերժ Սարգսյանի համար կատարում «անասնաֆերմայի» «չորքոտանիների» դերը Երևանի ավագանիում։ «Անլեզուների» վրա ընդամենը խնդիր է դրված իշխող դասի «ցիվիլ» տեսքն ապահովել, ինչը նրանք անում են ավանակի հնազանդությամբ։
Ի՞նչ տեսակի մտածողություն ունի Սերժ Սարգսյանը
Եթե իշխանությունը պահելու համար անհրաժեշտ է Հայոց ցեղասպանությունը հանել աճուրդի, ապա Սարգսյանի գլխավորած նեոբոլշևիկյան վարչակարգը պատրաստ է դրան։ Եթե իշխանությունը պահելու համար անհրաժեշտ է Ղարաբաղն աճուրդի հանել, ապա այդ բանին նույնպես պատրաստ է «նախաձեռնողների» թիմը։ Նրանց միակ նպատակը փող և իշխանություն կենտրոնացնելն է, ինչի իրագործման շրջանակներում հարգի են միայն ինֆլյացիայի ենթարկված կամազուրկները և իրենց թիմերին դավաճանած կերպարները։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի ամենասիրած դեմքերից են ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, ում ճակատագիրը բացառապես «ֆուտբոլասերի» գրպանում է։
Սիրելիի կարգավիճակ ունի նաև Սարգսյանի կողմից «դատարկ դհոլ» որակված Արտաշես Գեղամյանը, ով իր կերկերուն ձայնը հեռուստադիտողին հասցնելու հնարավորություն ունի միայն սրանց օրոք ու դրա համար պատրաստ է այս իշխանությանը ծառայել մինչև վերջ։
Դե, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես գտածո է «հայկական թուրքմենբաշու» համար։ Վարչապետին բառիս բուն իմաստով ատում է հայկական բիզնես համայնքի մեծամասնությունը, իսկ դա մեծ արժեք է ՀՀ նախագահի համար և անփոխարինելի է դարձնում «տիրացուին»։ Եվ ամենակարևորը՝ Տ. Սարգսյանը զուրկ է ինքնուրույնությունից։
Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է վստահաբար պնդել, որ Սերժ Սարգսյանի հիմնական թիրախներից մեկն այժմ ԲՀԿ ղեկավար, «յուրային» Գագիկ Ծառուկյանն է, ով ամեն կերպ ընդգծում է իր ինքնուրույն լինելու հանգամանքը։
Կարժանանա՞ արդյոք Ծառուկյանը Բեգլարյանի ճակատագրին
Առիթ ունեցել եմ գրելու, որ Ս. Սարգսյանի համար չկան յուրայիններ։ Ավելի ճիշտ՝ կան, բայց նրանք այն մարդիկ չեն, ում հանրության լայն շրջանակները համարում են ՀՀ նախագահի շրջապատը։
Ս. Սարգսյանի յուրայիններ կարելի է համարել նրա ընտանիքի անդամներին, «յուրայինների» վրա «քսի» տրվողներին և թուրքմենբաշիզմի կառուցման գործիքի դեր կատարողներին (Տիգրան Սարգսյան, Իշխան Զաքարյան, Վիկտոր Դալլաքյան և նմանատիպ այլ դեմքեր)։ Մնացած բոլորը, ովքեր փող ունեն (սկսած փոքր բիզնեսից, վերջացրած խոշորով), սարգսյանական վարչակարգի, ես կասեի՝ դասակարգային թշնամիներն են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերություններ ունեն «նախաձեռնող» մեր նախագահի հետ։ Սարգսյանի աչքը բոլորի սեփականության վրա է, և եթե այսօր ոմանք նեղը չեն ընկել, ապա դա դեռ չի նշանակում, թե վաղն էլ կշարունակեն աջ ու ձախ կլանել փոքր ու միջին բիզնեսին և հանգիստ ապրել (Սամվել Ալեքսանյանի ականջը կանչի)։
Սարգսյանի «յուրայիններին» թվում է, թե եթե նախագահի «թանին թթու չասեն» և հրապարակավ անընդհատ գովեն նրա «իմաստուն» քայլերը, ապա իրենց ոչինչ չի սպառնա։ Բայց նրանք չարաչար սխալվում են. նմանատիպ վարքագիծը շատ սխալ է և վտանգավոր նույնիսկ ինքնուրույնության մեծ չափաբաժին ունեցողների համար։
Հայտնի խոսք կա. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Կարծում եմ, որ այս խոսքերի ողջ իմաստը Բեգլարյանը հիմա լավ պատկերացնում է։ Պետք է լավ պատկերացնեն նաև Սարգսյանի մյուս բոլոր «յուրայինները»...
Խնդրեմ. Գագիկ Բեգլարյանը որպես «խոզյայստվեննիկ» ինքնուրույն էր, բայց քաղաքական առումով լրիվ դիրքավորվել էր Սերժ Սարգսյանի տիրույթում և իրեն զրկել մանևրելու հնարավորությունից, ինչը թուլացրեց ու հեշտ խոցելի դարձրեց Երևանի նախկին քաղաքապետին։ Այստեղից եզրակացություն. եթե որևէ ոլորտի տնտեսության կառավարման հարցում ինքնուրույն ես, բայց քաղաքական առումով ինքնուրույն չես, ապա քեզ շատ հեշտ է զրկել տնտեսական ինքնուրույնությունից, և հետագայում չես կարող անգամ ինքնապաշտպանության դիմել ու դիմագրավել «մուտիլովկաներին»։
Իշխանություններն այժմ ձգտում են իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կազմակերպած տեղեկատվական դիվերսիաների, ինչպես նաև կուլիսային լծակների կիրառման օգնությամբ Ծառուկյանին ստիպել, որ նա հայտարարի, թե 2013թ. պաշտպանելու է Սարգսյանի թեկնածությունը։ Պարզ է, որ եթե Ծառուկյանը նման բան հայտարարի, ապա կարժանանա Գագիկ Բեգլարյանի ճակատագրին։ Թվում է, թե հակառակը պետք է լիներ. եթե սատարում ես Սարգսյանին, ապա դառնում ես նրա թիմակիցը ու պաշտպանված զգում քեզ։ Բայց խնդիրն այն է, որ հրապարակավ դիրքավորվելով Սարգսյանի կողքին՝ զրկվում ես սեփական դիմագծից, արժանանում հանրային լայն շերտերի հակակրանքին ու երբ քեզ չեն ներում «նման» անհանդուրժելի երևույթները՝ արդեն չես կարող հանրային ռեսուրսով դիմագրավել սերժսարգսյանական հարձակումներին։ Այլ խոսքերով՝ Սերժ Սարգսյանին սատարողները միանգամից զրկվում են հանրային ռեսուրսից ու կնքում իրենց քաղաքական մահկանացուն՝ դառնալով «անընդունելի և անհանդուրժելի»։
Վերոնշյալ տրամաբանությունից ելնելով՝ կարելի է միանշանակ պնդել, որ Սերժ Սարգսյանին հրապարակավ սատարելու մասին ԲՀԿ հայտարարությունը քաղաքական ինքնասպանություն կլինի, որից հետո նախագահականի «քիլլերների» համար մի որևէ Դոմինգոյի պատրվակ գտնելն ու «նման անհանդուրժելի» երևույթների դեմ պայքարելը դժվար չի լինի։ Այսինքն՝ Սարգսյանի հետ «նախաձեռնողական» քաղաքականություն վարել չի կարելի։ Եվ ընդհանրապես, սարգսյանական ոճի «նախաձեռնողականությունը» (փաստացի՝ հանձնվողականություն ու անողնաշարություն) անմտություն է։ Ինչպես Էրդողանը մինչև վերջ «չոքացրեց» մեր «նախաձեռնողին», այնպես էլ Սարգսյանն իր հետ «նախաձեռնողականություն» խաղացողներին նույն օրը կգցի։ Ծառուկյանը սա շատ լավ հասկանում է, և թերևս կփորձի դիմագրավել բոլոր ճնշումներին։ Այլ տարբերակ նա պարզապես չունի, քանի որ կդառնա իշխանության ագահության հերթական զոհը։
Կան մի շարք գործոններ, որոնք ցույց են տալիս, որ Ծառուկյանի հետ կապված զարգացումները էականորեն կտարբերվեն Բեգլարյանի շուրջ ծավալված իրադարձություններից։
Ի տարբերություն Բեգլարյանի, Ծառուկյանը հա՛մ ինքնուրույն է, հա՛մ ձևականորեն Սարգսյանի կոալիցիոն գործընկերն է, հա՛մ առանձին տնտեսական միավոր է, բայց միևնույն ժամանակ կարողացել է հրապարակավ քաղաքական «դիստանցիա» պահել «ֆուտբոլասերից»՝ տարանջատվելով տիգրանսարգսյանական մարազմատիկ տնտեսական քաղաքականությունից և չհայտարարելով Սարգսյանին ապագայում սատարելու մասին, ինչը նրան բոլոր առումներով ավելի պաշտպանված է դարձնում՝ մարտավարական ու ռազմավարական քայլերի լայն դաշտ ապահովելով։
Իշխանություններն անկասկած ձգտելու են Ծառուկյանին բոլոր հնարավոր միջոցներով զրկել ինքնուրույնությունից։ Գործի է դրվել տեղեկատվական գրոհի մեթոդը։
«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու սարգսյանական ծրագրերն այժմ հայ ժողովրդին մատուցվում է «Մինչև օլիգարխներին չվերացնենք, էս երկիրը երկիր չի դառնա» բոլշևիկյան կարգախոսի ներքո։ Սակայն հասկանալի է, որ դա կեղծ գաղափար է, որի տակ ընդամենը սեփականության վերաբաշխման ու գերկենտրոնացման խնդիրն է դրված։
Իհա՛րկե, ասվածից չպետք է եզրակացնել, թե ավելի լավ է՝ այսօրվա համակարգը մնա։ Դա հնարավոր չէ ո՛չ օբյեկտիվ, ո՛չ սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Յուրայինների տնտեսական համակարգն այլևս իրեն սպառել է, և գործի է դրվել ինքնաոչնչացման մեխանիզմը։ Հարցն այն է, թե ի՞նչ ենք ստանալու 20-30 ընտանիքների տնտեսությունը քանդելուց հետո, և ինչպե՞ս անել, որ ինքնաոչնչացման ուղին բռնած համակարգը զուգահեռաբար չտապալի նաև պետությունը։ Եթե դու պայքարում ես օլիգարխ կոչվածների, այլ ոչ թե օլիգարխիկ համակարգի դեմ, ապա դա նշանակում է, որ ուզում ես լինել միակ իսկական օլիգարխն ու մականունավորը՝ «Հայկական թուրքմենբաշին»։ Սա՛ է իրականությունը։
Սարգսյանն առաջարկում է 20-30 ընտանիքները փոխարինել 1-ով, ինչն անընդունելի է, և դրա դեմ ամեն կերպ պետք է պայքարել։ Աբդուլահ Գյուլի հետ օդում ու ցամաքում շփվել սիրող գործչի ուզածը շատ ավելի կեղտոտ ու հակապետական համակարգ է, քան այն, ինչ ունենք այսօր։ «Ֆուտբոլասերի» պատկերացրածը մեկ մականունավորի՝ թուրքմենբաշու տնտեսությունն է։ Նա դեմ է անվերահսկելի ու համատարած կոռուպցիային, բայց կողմ է «մեկ պատուհանի» խիստ վերահսկելի կոռուպցիոն համակարգ ստեղծելուն, որը դեմագոգիկ ձևով ներկայացվում է որպես «պայքար ստվերային տնտեսության դեմ»։
«Մեկ պատուհանի» կոռուպցիոն համակարգի գործիքը «տրիլիոնանոց» բյուջեի ծախսային՝ հասարակության կողմից չվերահսկվող մասն ու սերունդների հաշվին դրսից վարկեր բերելու քաղաքականությունն է լինելու, ինչի ականատեսն ենք բոլորս։
Եթե 20-30 ընտանիքների դեպքում կար քվազիմրցակցային դաշտ, ինչը մեր կողմից բազմիցս քննադատվել է, ապա Սարգսյանն այժմ գնում է է՛լ ավելի կեղտոտ՝ «լեգալ» կոռուպցիոն համակարգ ձևավորելու ճանապարհով։
Ո՞րն է մեր անելիքը
Պետք է հասցնել կազմակերպվել, այլապես մտավախությունս այն է, որ սեփականության դեմ պատերազմ հայտարարած այս նեոբոլշևիկների գործողությունների հետևանքով երկիրը կարող է ներսից փլուզվել՝ չդիմանալով տնտեսական կատակլիզմներին ու կապիտալի արտահոսքին։
Համաշխարհային փորձից հայտնի է, որ մասնավոր սեփականության դեմ պայքարող վարչախմբերն ի վերջո պատճառ են դարձել իրենց ղեկավարած պետության փլուզման։ Ասել է թե՝ Սարգսյանի վարած քաղաքականությունը ՀՀ անվտանգությանն ավելի շատ է սպառնում, քան արտաքին հակառակորդի հնարավոր հարձակումը։ Ուստի անհրաժեշտ է քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել, ստեղծել քաղաքական դաշտի նոր դասավորություն, գնալ համապարփակ իշխանափոխության և նոր տնտեսաքաղաքական հարաբերությունների ձևավորման, որի պայմաններում կբացառվի սեփականության վերաբաշխումը, բիզնեսն ու իշխանությունը միմյանցից տարանջատված կլինեն, և մենք կկարողանանք որակապես Նոր Հայաստան ստեղծել։ Սա՛ է ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Իմ նյութերին հետևողներին խորհուրդ կտամ թեմայի վերաբերյալ վերընթերցել «Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը» հոդվածաշարը։