Լրահոս

15.11.2010 13:00


ՀՀԿ-ում Խաչիկյանին փոխարինելու հարցը չի քննարկվել

ՀՀԿ-ում Խաչիկյանին փոխարինելու հարցը չի քննարկվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք' լուրեր էին շրջանառվում, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն ազատվել է պաշտոնից։

Անդրադառնալով դրանց'ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ Վազգեն Խաչիկյանն այսօր արդեն գնացել է աշխատանքի և լրատվամիջոցներից մեկին ասել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և, պարզապես, բժշկական հենատազոտության նպատակով մեկնել էր հանրապետությունից:

-Հիմա եկել է, բնականոն հունով աշխատում է,-ասել է Է. Շարմազանովը:

«7օր»-ի հարցին' ՀՀԿ-ն Վ. Խաչիկյանին փոխարինելու մտադրություն ունի՞, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանել է.

-Նման հարց չի քննարկվել մեզ մոտ:

Նշենք նաև, որ քիչ առաջ «7օր»-ի հետ զրույցում Վ. Խաչիկյանը հաստատել է, որ տարածված այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և ընդամենը լրագրողական երևակայություն են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը