Ինչի մասին են «լռում» Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում նոր բան չի ասել: ՀՀ առաջին նախագահը հայ կղերապահպանողական (քիրվայական) մտածողության դասական ներկայացուցիչ է, և այլ բան նրանից պետք չէ սպասել:
Նորություն կունենայինք այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը բացվեր մինչև վերջ և հայտարարեր, որ Ղարաբաղը պետք է թողնել Ադրբեջանի կազմում, որպեսզի կարողանանք փրկել Հայաստանը («Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել»): Սա՛ է նրա իրական մոտեցումը Ղարաբաղի հարցում, ինչը ոչ թե դավաճանության, այլ մտածողության հետևանք է: Մարդն այդպես է մտածում և համոզված է, որ ճիշտ է: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եղած և ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկած Տեր-Պետրոսյանը, փաստորեն, «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք» կարգախոսն է առաջ քաշում:
Մի կողմ թողնելով հարցի բարոյական կողմը՝ նկատենք, որ Տեր-Պետրոսյանն առայժմ լռում է և ուղիղ ու ամբողջական չի ասում իր մտքինը, բայց եթե մարդիկ մտածելու կարողություն ունեն, ապա ուղիղ խոսքի հնչեցումը պարտադիր չէ:
Իսկ այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման տերպետրոսյանական բանաձևի համաձայն՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, աներկբա է:
Դատե՛ք ինքներդ: Սերժ Սարգսյանն իր «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում Կազանում համաձայնել էր Ադրբեջանին զիջել ազատագրված 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց (այդ մասին նա մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, վերջին անգամ՝ Կիսելյովին տված հարցազրույցում):
Ինչ վերաբերում է ղարաբաղցիների անվտանգությանը և Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, ապա ըստ Սարգսյանի՝ անվտանգության երաշխիքը խաղաղապահներն են, իսկ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի 5, 10 կամ 500 տարի հետո՝ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության միջոցով:
Ապրիլյան չորսօրյա մարտերից հետո Սարգսյանը նաև անկեղծացել էր, որ Ալիևը Կազանում վիժեցրել է համաձայնությունը՝ առաջ քաշելով նոր պահանջներ, ինչին Հայաստանը չէր կարող համաձայնել:
Սարգսյանն անկեղծացել է, բայց լռելէ այն մասին, թե ինչ նոր պահանջներ էր առաջ քաշել Ալիևը: Այդ լռությունը, սակայն, այնքան խոսուն է, որ հեշտությամբ կարելի է այն «վերծանել»: Ըստ այդմ՝ Ալիևը չի համաձայնել վերցնել ազատագրված 7 շրջանները, քանզի պահանջում է ոչ թե 7, այլ 12 շրջան, այսինքն՝ ամբողջ Ղարաբաղը: Այդ մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս է հայտարարել: Դա՛ է նրա պատկերացրած «փոխզիջումը»:
Բացի այդ՝ Տեր-Պետրոսյանի կողմից «ռացիոնալ մտածող պետական գործիչ» որակմանն արժանացած Ալիևը, դատելով վերջինիս ելույթներից ու պաշտոնական Բաքվի վարած քաղաքականությունից, դեմ է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալուն, դեմ է խաղաղապահների մուտքին և կողմ է միայն որոշակի ինքնավարության կարգավիճակով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելուն:
Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում էր, որ չի կարող բավարարել Ալիևի լրացուցիչ պահանջները, և դա է պատճառը, որ 2011թ. Կազանում մերժել է նրան: Այլ հարց է, որ Կազանից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները տարբեր կերպ են տեսել իրենց հետագա անելիքները. Ալիևը պատրաստվել է պատերազմի, իսկ Սարգսյանը՝ վերարտադրության:
Հիմա Տեր-Պետրոսյանն ասում է, թե եկեք սատարենք Սերժ Սարգսյանին, որպեսզի նա գնա մինչև վերջ և արագ լուծի Ղարաբաղի հարցը, այլապես Հայաստանը զարգանալու հնարավորություն չի ունենա ու կդատարկվի (ստացվում է, որ Հայաստանի զարգացման բանալիները գտնվում են Բաքվում ու նաև՝ Անկարայում):
Եթե Ալիևը չի համաձայնում վերցնել 7 շրջանը, որը պատրաստ է հանձնել Սարգսյանը, ու այդքանից հետո հայկական կողմից հնչում են տեսակետներ, թե բա՝ եկեք գնանք Ադրբեջանին ընդառաջ ու փոխզիջումային տարբերակ գտնենք, ապա դա նշանակում է, որ նման «փոխզիջման» կողմնակիցները Ղարաբաղը պատրաստ են տեսնել Ադրբեջանի կազմում, որպեսզի պահեն մասը (Հայաստանը):
Այդ «փոխզիջողականները» մի բան չեն հասկացել, չեն հասկանում ու հազիվ թե հետագայում հասկանան, որ Հայաստանի գոյության, ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման և մեր երկրի զարգացման բանալիները գտնվում են Երևանում ու Ստեփանակերտում: Հետևաբար, Ստեփանակերտը հանձնելով՝ «փոխզիջելու» ես նաև Երևանը, այսինքն՝ Հայաստանը:
Հայաստանակենտրոն բոլոր ուժերի խնդիրը պետք է լինի մեր հանրությանն արժանապատիվ խաղաղության ճանապարհով տանելը: Առաջիկա ԱԺ ընտրությունները հարմար առիթ են մեր երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու և դրական փոփոխությունների հասնելու համար:
Ղարաբաղը ոչ թե բեռ է, այլ հնարավորություն իրապես անկախ, մրցունակ և զարգացող Հայաստան ունենալու համար:
Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններն անառիկ կարող են պահել և ՀՀ ու ԼՂՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովել միայն մեր զինվորներն ու սպաները: Հակառակորդին խաղաղություն կարող ենք պարտադրել միայն մենք՝ ունենալով արդիական բանակ, դինամիկ աճող տնտեսություն և արժանապատիվ քաղաքացի: Հակառակ տեսակետն ունեցողները թող միանան «Բաքվի խաղաղության պլատֆորմին»:
Ինչի մասին են «լռում» Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում նոր բան չի ասել: ՀՀ առաջին նախագահը հայ կղերապահպանողական (քիրվայական) մտածողության դասական ներկայացուցիչ է, և այլ բան նրանից պետք չէ սպասել:
Նորություն կունենայինք այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը բացվեր մինչև վերջ և հայտարարեր, որ Ղարաբաղը պետք է թողնել Ադրբեջանի կազմում, որպեսզի կարողանանք փրկել Հայաստանը («Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել»): Սա՛ է նրա իրական մոտեցումը Ղարաբաղի հարցում, ինչը ոչ թե դավաճանության, այլ մտածողության հետևանք է: Մարդն այդպես է մտածում և համոզված է, որ ճիշտ է: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եղած և ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկած Տեր-Պետրոսյանը, փաստորեն, «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք» կարգախոսն է առաջ քաշում:
Մի կողմ թողնելով հարցի բարոյական կողմը՝ նկատենք, որ Տեր-Պետրոսյանն առայժմ լռում է և ուղիղ ու ամբողջական չի ասում իր մտքինը, բայց եթե մարդիկ մտածելու կարողություն ունեն, ապա ուղիղ խոսքի հնչեցումը պարտադիր չէ:
Իսկ այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման տերպետրոսյանական բանաձևի համաձայն՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, աներկբա է:
Դատե՛ք ինքներդ: Սերժ Սարգսյանն իր «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում Կազանում համաձայնել էր Ադրբեջանին զիջել ազատագրված 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց (այդ մասին նա մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, վերջին անգամ՝ Կիսելյովին տված հարցազրույցում):
Ինչ վերաբերում է ղարաբաղցիների անվտանգությանը և Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, ապա ըստ Սարգսյանի՝ անվտանգության երաշխիքը խաղաղապահներն են, իսկ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի 5, 10 կամ 500 տարի հետո՝ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության միջոցով:
Ապրիլյան չորսօրյա մարտերից հետո Սարգսյանը նաև անկեղծացել էր, որ Ալիևը Կազանում վիժեցրել է համաձայնությունը՝ առաջ քաշելով նոր պահանջներ, ինչին Հայաստանը չէր կարող համաձայնել:
Սարգսյանն անկեղծացել է, բայց լռել է այն մասին, թե ինչ նոր պահանջներ էր առաջ քաշել Ալիևը: Այդ լռությունը, սակայն, այնքան խոսուն է, որ հեշտությամբ կարելի է այն «վերծանել»: Ըստ այդմ՝ Ալիևը չի համաձայնել վերցնել ազատագրված 7 շրջանները, քանզի պահանջում է ոչ թե 7, այլ 12 շրջան, այսինքն՝ ամբողջ Ղարաբաղը: Այդ մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս է հայտարարել: Դա՛ է նրա պատկերացրած «փոխզիջումը»:

7or.am