Խմբագրական

19.12.2016 10:25


«Haqqin.az»-ը «սենսացիոն» է որակել Տեր-Պետրոսյանի ելույթը

«Haqqin.az»-ը «սենսացիոն» է որակել Տեր-Պետրոսյանի ելույթը

Հակահայկական քարոզչության առաջամարտիկ և ալիևյան իշխանության գլխավոր խոսափող հանդիսացող ադրբեջանական «Haqqin.az» կայքը հիացական գնահատականներ է տվել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին՝ այն «սենսացիոն» որակելով:

Սույն կայքը նկատել է, որ Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին Ղարաբաղի խնդրի կարգավորման սեփական մոտեցումները ներկայացնելով՝ գերազանցել է ինքն իրեն՝ հետևում թողնելով «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» աղմկահարույց հոդվածը:

«Haqqin.az»-ի վերլուծական խմբին այնքան են դուր եկել ՀԱԿ առաջնորդի որակումները և հակամարտության կարգավորման նրա լուծումները, որ ադրբեջանական լսարանին առաջարկվել է տերպետրոսյանական ելույթի ամբողջական տեքստը՝ որպես գլխավոր նյութ:

Մեր կողմից նկատենք, որ «Haqqin.az»-ի վերլուծաբանները որոշակիորեն սխալվել են և «ուշ են միացել», քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման «սենսացիոն» մոտեցումներ ունեցել է դեռևս պատերազմի տարիներին և այդ մոտեցումներին հավատարիմ է մնացել միշտ: Այնպես որ, շուտվանից պետք է նրանք իրենց կայքի գլխավոր էջում պարբերաբար ներկայացնեին ՀԱԿ առաջնորդին և նրա ելույթները, որոնք ամբողջությամբ տեղավորվում են, այսպես կոչված, «Բաքվի խաղաղության պլատֆորմի» շրջանակներում և 100 տոկոսով համընկնում են «խաղաղասիրական» այդ նախաձեռնության ոգուն:

Ի դեպ, նման «խաղաղասիրական» մոտեցումները նախորդ դարի սկզբում հանգեցրին Կարսի անկմանը, երբ հայ բոլշևիկները միացել էին պրոլետարական ինտերնացիոնալի «խրախճանքին» և հակահայկական քարոզ էին տանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը