Աշխարհ

01.12.2016 14:20


Էրդողանի խոսնակը պնդել է, որ իրենց սխալ են հասկացել

Էրդողանի խոսնակը պնդել է, որ իրենց սխալ են հասկացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը տապալելու մտադրության մասին հայտարարությունը սխալ է հասկացվել։

«Պետք չէ նախագահի խոսքերը բառ առ բառ թարգմանել»,–ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան հույս ունի՝ այդ ձևակերպումները Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր սրման պատճառ չեն դառնա:

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր՝ երկրի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության գլխավոր նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելն է:

Այս հայտարարությունից հետո Կրեմլը բացատրություններ էր ակնկալել Էրդողանից։

«Մենք, անշուշտ, հույս ունենք, որ մոտ ժամանակներս ինչ–որ բացատրություններ կլինեն այդ հարցով մեր թուրք գործընկերներից։ Սա իսկական նորություն էր մեզ համար, շատ լուրջ հայտարարություն, որն, ընդհանուր առմամբ, հակասում է նախորդներին և Ռուսաստանի մոտեցումներին»,–հայտնել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այնուհետև տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը