Հունվարի 1-ից ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներն էլեկտրոնային տարբերակով են ներկայացնելու
Համաձայն նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջի, 2011թ. հունվարի 1-ից տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանի՝ գրանցվել են բազամթիվ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունները կեղծ հարկային հաշիվներ են ներկայացրել։ «Օրենքի ընդունումով ՀՀ իշխանությունները ցանկանում են կանխել նման դեպքերը։ Ըստ այդմ՝ նախատեսված է, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն, որն աշխատում է ԱԱՀ-ով, կարողանա էլեկտրոնային տարբերակով դուրս բերել համապատասխան հարկային հաշիվներ և հարկային հաշիվների դուրս գրման ու հաստատման միջոցով հարկային մարմիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը։