Լրահոս

10.01.2011 15:34


Ա. Քանանյան. «Ամենամեծ ակնկալիքը վերաբնակեցման քաղաքականությունը ռազմավարական չափերով սկսելն է»

Ա. Քանանյան. «Ամենամեծ ակնկալիքը վերաբնակեցման քաղաքականությունը ռազմավարական չափերով սկսելն է»

2011թ.-ից քաղաքագետ, պատմաբան, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի՝ որպես ազատագրված տարածքի բնակչի, ամենամեծ ակնկալիքը վերաբնակեցման քաղաքականությունը ռազմավարական չափերով սկսելն է:

-Բավարա՛ր է խոսել և ոչինչ չանել: Պետք է տարեկան գոնե մի քանի հարյուր տուն կառուցել՝ տնամերձով բնակելի առանձնատներ, այլ ոչ թե հողին չկապող ծառայողական բազմաբնակարանային շենքեր,-«7օր»-ին ասել է Ա. Քանանյանը։-Վերաբնակեցման ենթակա տարածքներում առկա են տասնյակ հազարավոր ամուր և լավ պահպանված կիսավեր շինություններ, որոնց վերականգնումը միանգամայն իրագործելի է քաղաքական կամքը փոքր իսկ չափով ունենալու դեպքում: Խնդրում եմ այս ակնկալիքները չդիտարկել որպես տեղայնական սահմանափակ իղձերի արտացոլում: Ինձ համար Արաքսի ափին կամ Մռավի լեռնալանջերին բնակություն հաստատած ամեն նոր հայ ընտանիք հազար անգամ ավելի մեծ ռազմավարական հաղթանակ է, քան ցեղասպանության ճանաչման անմարմին և իրավական հետևանքներից զուրկ ակտերը: Ժամանակն է սթափվելու և իրական պետականաշինությամբ զբաղվելու՝ անկախ ներկա անցողիկ երևանյան վերնախավի անզոր թշվառությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը