Մեկ մարդուց կախված ու անվերահսկելի իշխանության հնարավորություն տվող 1995-ին «ընդունված» սահմանադրությու՛նը պատճառ դարձավ մեզանում առկա հասարակական-քաղաքական գաղջ մթնոլորտի ձևավորմանը։ Նման սահմանադրությունը հնարավորություն չէր տալիս ընտրությունների միջոցով իշխանափոխություն կամ իշխանության պահպանում իրականացնել, այլ ենթադրում էր միայն ընտրակեղծիքներ, պալատական հեղաշրջումներ, հոկտեմբերիքսանյոթեր...
Միահեծան կառավարման համակարգ նախատեսող հիմնական օրենքը դեռ շատ պատուհասներ է բերելու մեր գլխին, մինչև որ սահմանադրության ու պետական կառավարման համակարգի արմատական վերանայում չլինի (2005-ի սահմանադրությունը 1995-ի համեմատ քայլ առաջ էր, բայց չլուծեց իշխանության ճյուղերի միմյանց զսպման ու հակակշռման մեխանիզմների ժողովրդավարացման, տեղական ինքնակառավարման համակարգին վերաբերող խնդիրները, ինչպես նաև մասնավոր սեփականության ինստիտուցիոնալ պաշտպանության ապահովման հարցը)։
Ես կողմ եմ, որ Հայաստանն, ի վերջո, անցնի խորհրդարանական կառավարման մոդելի, որպեսզի, օրինակ, երկրի անվերահսկելի նախագահը քնահարամ չանի ու փաստի առաջ չկանգնեցնի հայ ժողովրդին, թե բա գիտեք՝ գիշերը Գյուլի հետ արձանագրություններ եմ նախաստորագրել ու սազանդարներին չքշի եթեր՝ իր «իմաստուն» որոշումը գովերգելու՝ «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» թեմայով։
1995-ի սահմանադրությամբ ՀՀ առաջին նախագահը «մեկ մարդու քաղաքական համակարգ» էր ստեղծել ու հիմա հնձում է այն, ինչ ցանել էր։
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջերս մատուցվող «հուժկու» ելույթներում ինքն իրեն հղում անելուն և դեմագոգիկ արդարացումներին, ապա ասեմ, որ այդպես չի լինում, որ դու տնտեսաքաղաքական լավ համակարգ սարքես, իսկ հետո գան մի քանի հոգի ու ամեն ինչ փչացնեն։ Համակարգն արատավոր է եղել ի սկզբանե։ Սա՛ է ճշմարտությունը։ Իսկ տերպետրոսյանականների նեղ շրջապատի թալան չանելու մասին հեքիաթները, ինչը շարունակ ներկայացնում է ՀԱԿ առաջնորդը, նախատեսված են զոմբիական ու մանկուրտացված շրջանակների համար։ Բավական է միայն հիշել, թե ինչպիսի ծախսաշատ ընտրարշավ անցկացրեց Տեր-Պետրոսյանը 2008-ին և նրա վարչակազմի տնտեսական մեքենայությունների արդյունքում ստեղծված ֆինանսական միջոցների մասին կարելի է պատկերացում կազմել։ Որտեղի՞ց այդ փողերը, եթե ամեն ինչ, ինչպես Տեր-Պետրոսյանն էր արտահայտվում, ավազակապետության ձեռքում էր կուտակված։ Ստացվում է, որ իշխանություննե՞րն էին ֆինանսավորում ու շարունակում ֆինանսավորել «ընդդիմությանը»։ Ինչևէ։
Կուռքամոլության հետևանքները
Այժմ դիտարկենք Հայաստանում ձևավորված քաղաքական պրակտիկան, որն այլ կերպ քան «կախարդված տեղապտույտ» չես անվանի։
Եվ այսպես. քաղաքական պայքարի ժամանակ իշխանությունները հայտարարում են, թե որևէ պարագայում պատրաստ չեն զիջել իրենց աթոռը, իսկ մյուս կողմում փոխվում են հակաիշխանական դաշտը ներկայացնող լիդերները, երբեմն նույնիսկ դրանք կրկնվում են, բայց պայքարի պարզունակ բնույթը չի փոխվում՝ «սև»-«սպիտակ»։ Արդյունքում՝ հանրության մեծամասնությունը մշտապես պարտվում է նրան, ում ձեռքում են կուտակված լինում ուժային, կրիմինալ, վարչական, ֆինանսական ու տեղեկատվական ռեսուրսները։
Նկատենք, որ քաղաքական մրցակցության մեջ ներգրավված կողմերից մեկի համար տոտալ հաղթանակով խաղը ենթադրում է մյուս կողմի լիակատար ոչնչացում։ Եվ այդպես էլ լինում է՝ պարտվողը պարտվում է մինչև վերջ, ու ամեն անհաջող ելքով գործընթացից հետո հասարակության մոտ սկսվում է նոր կուռքի փնտրտուքը մինչև հերթական հիասթափություն և այդպես շարունակ։
Միակ բանը, որը կայուն է մնում բողոքական էլեկտորատի մոտ՝ դա իշխանություններին հեռացնելն ու թաքուն հույս փայփայելն է, թե սեփականության ու իշխանության վերաբաշխումից իրենց էլ փայ կհասնի՝ մեկին՝ շատ, մյուսին՝ քիչ։ Մարդկանց մի մասը չի էլ խորանում այն հարցի մեջ, թե արդյոք սեփականության վերաբաշխումից իրենք կօգտվե՞ն, թե՞ ոչ։
Ոմանք չեն խորանում նաև այն հարցի մեջ, թե արդյոք իշխանավորնե՞րն են մեղավոր վատ կյանքի, հոռի բարքերի և անարդարության համար, թե՞ համակարգային «բռակի» հետևանք է այդ ամենը։
Այս պայմաններում խոսել քաղաքական ուժերի գաղափարական պայքարի մասին, բնականաբար, շատ դժվար է. ծայրահեղ բևեռացված տնտեսական կարողություններ ունեցող հասարակություններում գաղափարական պայքարն իջնում է ստամոքսի մակարդակի, և ռացիոնալիզմն իր տեղը զիջում է էմոցիաներին։ Մեզ մոտ այդօրինակ զարգացումներին նպաստում է նաև քաղաքական էլիտա կոչված խավը, որն արդեն վաղուց սպառել է իրեն, բայց առկա իրավիճակը նպաստում է նրանց «կենսունակությանը» և հնարավորություն չի տալիս նոր սերնդի քաղաքական էլիտայի գեներացիա ապահովել։
Փաստորեն, մեզանում քաղաքական մշակույթը դեռ բավական ցածր մակարդակի վրա է, ինչի հետևանքով էլ քաղաքական մրցակցությունը իջեցվում է անձերի հարթություն՝ «Լավ թագավոր - վատ թագավոր» անտոգոնիզմի շրջանակներում։ Ընտրողները անձերի վրա են հույսները դնում, լիազորությունները տալիս են իրենց կարծեցյալ «գերմարդուն», ու ակամայից գրում իրենց պարտության դատավճիռը (ընդ որում՝ վիճակն այդպիսին է և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր կոչված դաշտում)։ Արդյունքում՝ նույն ջուրը, նույն ջրաղացը։
Կրկնվող ֆարս
Անձերի հետևից գնալով լավ կյանք որոնողները դառնում են «միաբջիջ» քաղաքական պայքարի մասնակիցներ։ Այդ պարագայում ընտրողների քաղաքական գործողությունները տեղավորվում են հակաիշխանական մարդ-գործիքի միջոցով «սրանց հեռացնելու» սխեմայի մեջ։ «Սրանք»-ի դերում հանդես է գալիս տվյալ պահի իշխանությունը։
Ի դեպ, երբեմն շատերը մոռանում են, որ իրենց այսօրվա գործիքը երեկվա «սրանքն» է եղել։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ բողոքավորներն էպիզոդիկ հարցեր են ուզում լուծել ու մեկ քայլանոց խաղի մասնակցել. կարևորն օրվա «սրանքին» հեռացնելն է, հետո կարելի է երեկվա կուռքին հայհոյել և, ինչպես հայտնի երգում է ասվում, վաղն ամեն ինչ կսկսվի նորից։ Եկեք հետադարձ հայացք նետենք և կհամոզվենք ասվածի մեջ։
Տեսե՛ք.1988-ի շարժման սկզբում «սրանք»-ը կոմունիստական վարչակարգն էր ու դրա ներկայացուցիչ Կարեն Դեմիրճյանը։
«Միայն թե էս փտած կոմունիստները գնան ու մենք արդեն լավ կապրենք»,- սպասվելիք երջանիկ կյանքն էին բանաձևում շատերը։ Բնականաբար այդպես չեղավ։ Անցավ 10 տարի և հայ ժողովրդի մի ստվար զանգված կոմունիստական շրջանի «սրանքի» ոտքերի մոտ գառների կոտորած կազմակերպեց՝ ընկնելով կարոտախտի գիրկը։
1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանի արմատական իշխանության դեմ մեր հանրության մեծ մասը որպես «Սասունցի Դավիթ» տեսնում էր արմատական ընդդիմադիր Վազգեն Մանուկյանին։ Հիմնական կարգախոսներն էին՝ «Լե-վո՛ն, հեռացի՛ր»-ը և «Վազ-գե՛ն, նախագա՛հ»-ը։ Սակայն հենց իշխանափոխություն տեղի չունեցավ՝ հիասթափություն առաջացավ երեկվա կուռքի նկատմամբ ու հասարակության մոտ սկսվեց նոր կուռքի, նոր գործիքի փնտրտուք։ Ու արդեն կապ չուներ, որ Տեր-Պետրոսյանի թիմն իշխանությունը պահել էր տանկերի միջոցով։ Կռապաշտները պարտվողներին չեն սիրում և հաշվի չեն առնում, թե ինչ պատճառներով է պարտվել նախկին կուռքը։
Տեսնելով, որ ընտրողներից շատերը հիվանդացել են կռապաշտություն կոչվող հիվանդությամբ և այդպիսով դարձել խոցելի՝ իշխանությունները, կանխատեսելի դարձնելու համար ընտրությունների գործընթացը, իրենք սկսեցին կուռքեր մատակարարել քաղաքականության տարրական դասերը նոր-նոր յուրացնել փորձող բազմաչարչար հայ ժողովրդին։ Այդ ծրագրի շրջանակներում1998-ին քաղաքական ասպարեզ վերադարձավ, իսկ ավելի ճիշտ, բերվեց Կարեն Դեմիրճյանը։ Եկել էր նրա՛ կուռք դառնալու ժամանակը։ Արդյունքն այնպիսին էր, ինչպիսին Վ. Մանուկյանի ժամանակ. կրկին պարտություն։ Բայց քանի որ Դեմիրճյանը խաղի մեջ էր մտել այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ուղղորդմամբ՝ ուստի հակաիշխանական թեկնածուի պարտությանը չհաջորդեց հետընտրական ընդվզումը, ինչը պահանջում էր կռապաշտների հոծ բանակը։
Կ. Դեմիրճյանը վերադարձել էր որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում և հետընտրական սրացումներ, բնականաբար, չէին կարող լինել։ 1998-ից հետո նա արդեն բացահայտ համագործակցեց իշխանության մի թևի հետ և միայն ներսից կարողացավ մտնել իշխանության մեջ՝ 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո դառնալով ԱԺ նախագահ։
Անցնենք առաջ։
2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ կուռքի դերում հանդես էր գալիս Ստեփան Դեմիրճյանը, ում պայքարի դրոշի վրա, փաստացի, գրված էր «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Այդ կարգախոսը տեղավորվում էր «Լավ մարդ Կարենի որդին էլ լավը կլինի» հանրային ընկալման սխեմայի մեջ։ Վերջ, կռապաշտներին ուրիշ բան պետք չէր, մարդը «լուրջ» հայտ էր ներկայացրել։
Ս. Դեմիրճյանի քաղաքական «ծրագիրն», ըստ էության, այն էր, որ նա դեմքով նման էր հորը՝ Կարեն Դեմիրճյանին և հոր ձայնից իր ձայնը չէր տարբերվում։ Համաձայնե՛ք, որ նման «ծանրակշիռ»«ծրագրով» դժվար թե հաղթանակ ապահովվեր, բայց փաստն այն է, որ ահագին մարդ գնաց Ստեփան Դեմիրճյանի այդ «ծրագրի» հետևից։ Այսինքն՝ որդին դարձավ նախկին կուռքի «թագաժառանգը» և այդքանն էլ բավարար էր, որպեսզի զանգվածներն ընկնեին էքստազի մեջ ու ... հերթական անգամ պարտվեին։
2008-ին քաղաքական պարբերաշրջանը կրկին ասպարեզ բերեց Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց այս անգամ ոչ թե հակահերոսի, ինչպես 1996-ին կամ 1998-ին էր, այլ՝ հերոսի կամ, ավելի ճիշտ, կուռքի դերում։ «Լևոնի վկա» տարածված արտահայտությունը լավագույնս բնութագրում է այդ շրջանում տիրող մթնոլորտը։
Անձամբ ինձ համար2008-ին տեղի ունեցածն իսկական ողբերգություն էր, քանի որ ընտրության հնարավորություն, ըստ էության, չկար։ Մի կողմում ավազակապետության հիմնադիր նախագահն էր, ով շանս էր ստացել քաղաքական գերեզմանոցում «քելեխի տերտերություն» անելու, իսկ մյուս կողմում՝ ավազակապետությունից օգտվողները։ Մնում էր միայն Սերժ Սարգսյանի դեմ Տեր-Պետրոսյանին որպես գործիք օգտագործելը։ Այդ փուլում, խոստովանեմ, ՀՀ առաջին նախագահն իր գործիքի դերը փայլուն կատարեց։
Գնա մեռի, արի սիրեմ
Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ ականատեսը դարձանք լուրջ մտորումների տեղիք տվող մի երևույթի. մարդկանցից շատերն, ովքեր տարիներ առաջ «Լե–վո՛ն, հեռացի՛ր» էին գոռում, 2008-ին դարձել էին իսկական զոմբի և լևոնապաշտ։ Եվ դա այն դեպքում, երբ ասպարեզ վերադարձած առաջին նախագահը հայտարարում էր, թե իր քաղաքական հայացքներն ու սկզբունքները չեն փոխվել և ինքը նախկինում գործած միակ մեղքն է համարում Ղարաբաղից «սրանց» Հայաստան բերելը։ Մնացած առումներով Տեր-Պետրոսյանը անմեղ գառնուկ էր ներկայանում (Վանո Սիրադեղյան՝ ծափահարություններ - Լ.Տ.-Պ.)։ Զարմանալին այն է, որ մարդն առանց ամոթի հայտարարում է, թե ես նույնն եմ մնացել, բայց նրա երեկվա ատողներից ոմանք ընտրությունների ժամանակ լևոնապաշտ դարձան։ Սակայն այդ մարդկանց էլ հասկանալ կարելի էր։ Իշխանությունները ձեռնոց էին նետել հասարակությանը՝ նախագահի թեկնածու առաջարկելով Սերժ Սարգսյանին։ Այդ դեպքում անգամ նախկին ատելին կարող էր կուռք դառնալ ու դարձավ։
Տեր-Պետրոսյանի շռնդալից վերադարձը հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ քաղաքական դաշտը ոչնչացվել էր։ Բայց որքան էլ մեծ էր Տեր-Պետրոսյանի շուրջ ստեղծված կռապաշտական ֆոնը համեմատած մյուս շրջանի կուռքերի (բացառությամբ, թերևս, Կարեն Դեմիրճյանի), միևնույն է պարտություն արձանագրվեց։ Ու հիմա եթե կրկին հետևություններ չեն արվելու ու ազգս նոր կուռքեր է փնտրելու կամ պարտված կուռքին փորձելու է բազմակի օգտագործման դարձնել, ապա մեր հասարակությանը կրկին պարտություն է սպասվում, բայց Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնում վերարտադրվելն արդեն ոչ թե անհատ ընտրողներիս, այլ մեր պետության ամբողջական պարտությունը կլինի, ինչը մենք դատապարտված ենք թույլ չտալ։
Տեղապտույտից դուրս գալու ժամանակը
1988-ից հետո մեր ժողովուրդը, բացառությամբ անկախության ձեռքբերման և Արցախյան հաղթանակի, մշտապես պարտություն է կրել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Անընդհատ արձանագրվող այդ պարտությունները մի օր կբերեն նաև նշված հաղթանակների վերջնական մսխմանը, և կկանգնենք կոտրած տաշտակի առջև։
Չպարտվելու համար նախ անհրաժեշտ է հիշել, որ քրիստոնեա ազգ ենք, իսկ քրիստոնեությունը մերժում է կռապաշտությունը։ Կռապաշտությունից բուժվելուց հետո արդեն նախադրյալներ կստեղծվեն մտածելու համար։ Իսկ մտածելու շատ բան կա։
ՀՀ-ին անհրաժեշտ համակարգային փոփոխություններն ու դրա նախապայման իշխանափոխությունը հնարավոր է միայն առաջիկա ԱԺ ընտրություններում նոր փոխդասավորություն ունենալու դեպքում։ Դա նշանակում է, որ հանրային լայն կոնսոլիդացիա է պետք, ինչը ենթադրում է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», իշխանության մի մասի, ինչպես նաև ՀԱԿ-ի մաս կազմող չզոմբիացվածների և երկրի ապագայով մտահոգ ու լևոնապաշտությամբ չտառապող կազմակերպությունների, անհատների քաղաքական վարքաբանության փոփոխություն (այս մասով ավելի հանգամանալից հանդես կգամ առանձին հրապարակմամբ)։
Սերժ Սարգսյանին թույլ չտալով տիրանալ խորհրդարանական մեծամասնությանը՝ փոփոխություններ պահանջող հանրությունը 2013-ին վերարտադրվելու հնարավորությունից նրան կզրկի։ Եթե այս գիտակցումը չլինի և հույսներս դնենք նախագահական ընտրությունների վրա և չկարևորենք ԱԺ ընտրությունների դերը, ապա պարտությունը երաշխավորված է։
Հիշեցնեմ, որ վերջին քսան տարիների ընթացքում «իշխանափոխություն դրսից» տարբերակը հնարավոր է դարձել միայն 88-ի շարժման արդյունքում, երբ բեկում մտցվեց խորհրդարանակա՛ն ընտրությունների ժամանակ։ 1990-ի Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ի վերածված «Ղարաբաղ» կոմիտեն մեծամասնություն չվերցրեց, սակայն, սովետական կառավարման համակարգի թույլ կողմերը հաշվի առնելով, արմատական վերափոխման ենթարկեց խաղի կանոնները, և հետագայում ամբողջությամբ վերցրեց իշխանությունը։
1990-ից հետո արդեն 1991-ի նախագահական ընտրությունը դարձավ ֆորմալ միջոցառում, քանի որ իշխանությունը փաստացի անցել էր Ղարաբաղյան շարժման ղեկավարներին և նախագահի ով լինելը կանխորոշված էր։ Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելով ՀՀՇ-ն ընդամենը «պոստ-ֆակտում» ամրագրեց իր հաղթանակը, որը ժողովրդի ու շարժման հաղթանակն էր։
Շատ կարևոր է ընդգծել, որ 88-ի շարժումը ձևավորվեց գաղափարի, այլ ոչ թե անձի շուրջ, և շարժումն այդ ղեկավարում էր կոմիտեն, այլ ոչ թե մեկ մարդ։ Շարժման ղեկավարները և մասնակիցները համակարգային փոփոխությունների խնդիր էին դնում, իսկ իշխանություն վերցնելու հարցը հետագայում առաջացավ։ Շարժման սկզբում որևէ մեկը չէր գոռում «Վազ-գե՛ն, նախագա՛հ», «Լե-վո՛ն, նախագա՛հ», «Բաբ-կե՛ն, նախագա՛հ» կամ, առավելևս, «Սամ-սո՛ն, նախագա՛հ»։
Եվս մեկ անգամ շեշտեմ՝2012-ին սպասվող ԱԺ ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն։ Եթե Սերժ Սարգսյանին թույլ չտրվի խորհրդարանի հսկիչ փաթեթին տիրանալ, ապա ՀՀԿ «ֆուտբոլասեր» ղեկավարն արդեն չի կարողանա կառավարություն ձևավորել ու այդ դեպքում 2013-ին ընդհանրապես չի առաջադրվի նախագահի թեկնածու։ Իսկ որպեսզի այդ ամենը հաջողվի՝ մեզ անհրաժեշտ է քաղաքական դաշտի նոր կոնֆիգուրացիա և այդ նոր կոնֆիգուրացիային նպաստող նոր ուժ։
Ուզում եմ նշել մի շատ կարևոր հանգամանք.ՀԱԿ-ի տիտղոսային ընդդիմություն մնալու պարագայում՝ Ս. Սարգսյանի վերարտադրությունը կասկած չի հարուցում։ Հետևաբար՝ պետք չէ սպասել 2012-ին, որպեսզի համոզվել ասածներիս մեջ։ Ի վերջո, Տեր-Պետրոսյանը պարտվել է 2008-ին ու դրան հաջորդած բոլոր ընտրական գործընթացներում և անհասկանալի է, թե նախագահականից հետո միանշանակ թուլացած ՀԱԿ առաջնորդը ո՞ր ռեսուրսով է պայքարելու Սարգսյանի դեմ, մանավանդ որ պայքարի ցանկություն ու կիրք էլ առանձնապես չի նկատվում նրա մոտ։ Տեղի ունեցող հանրահավաքներն ու երթերն ընդամենը իներցիայի հետևանք են։
Եվ ամենակարևորը՝ եթե որևէ մեկը պայքարում է գործող ռեժիմի ու նրա իրականացրած քաղաքականության դեմ, ապա անիմաստ է գնալ մի ուժի հետևից, որն այդ ռեժիմի հիմնադիրն ու գաղափարախոսն է։ Ի վերջո, Սարգսյանի «նախաձեռնողականության» ձախողմամբ ձախողվել է նաև տերպետրոսյանական գաղափարախոսությունը։
Տեր-Պետրոսյանն իր գործիքի դերը կատարեց 2008-ին և այլևս անելիք չունի, եթե իհարկե գեղամյանական կամ ԱԽՔ-ային դափնիները սեփականաշնորհելու խնդիր չկա։
Ամփոփենք. մեզ նոր շարժում է պետք, այդ շարժումը կոորդինացնող թիմ և, բնականաբար, ազգային-դեմոկրատական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնքկդնենՆոր Հայաստանիհիմքերը։Մնացածը տեխնիկայի հարց է։
Կախարդված տեղապտույտից դուրս գալու անհրաժեշտությունը - 2
սկիզբը՝ տե՛ս
Մեկ մարդուց կախված ու անվերահսկելի իշխանության հնարավորություն տվող 1995-ին «ընդունված» սահմանադրությու՛նը պատճառ դարձավ մեզանում առկա հասարակական-քաղաքական գաղջ մթնոլորտի ձևավորմանը։ Նման սահմանադրությունը հնարավորություն չէր տալիս ընտրությունների միջոցով իշխանափոխություն կամ իշխանության պահպանում իրականացնել, այլ ենթադրում էր միայն ընտրակեղծիքներ, պալատական հեղաշրջումներ, հոկտեմբերիքսանյոթեր...
Միահեծան կառավարման համակարգ նախատեսող հիմնական օրենքը դեռ շատ պատուհասներ է բերելու մեր գլխին, մինչև որ սահմանադրության ու պետական կառավարման համակարգի արմատական վերանայում չլինի (2005-ի սահմանադրությունը 1995-ի համեմատ քայլ առաջ էր, բայց չլուծեց իշխանության ճյուղերի միմյանց զսպման ու հակակշռման մեխանիզմների ժողովրդավարացման, տեղական ինքնակառավարման համակարգին վերաբերող խնդիրները, ինչպես նաև մասնավոր սեփականության ինստիտուցիոնալ պաշտպանության ապահովման հարցը)։
Ես կողմ եմ, որ Հայաստանն, ի վերջո, անցնի խորհրդարանական կառավարման մոդելի, որպեսզի, օրինակ, երկրի անվերահսկելի նախագահը քնահարամ չանի ու փաստի առաջ չկանգնեցնի հայ ժողովրդին, թե բա գիտեք՝ գիշերը Գյուլի հետ արձանագրություններ եմ նախաստորագրել ու սազանդարներին չքշի եթեր՝ իր «իմաստուն» որոշումը գովերգելու՝ «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» թեմայով։
1995-ի սահմանադրությամբ ՀՀ առաջին նախագահը «մեկ մարդու քաղաքական համակարգ» էր ստեղծել ու հիմա հնձում է այն, ինչ ցանել էր։
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջերս մատուցվող «հուժկու» ելույթներում ինքն իրեն հղում անելուն և դեմագոգիկ արդարացումներին, ապա ասեմ, որ այդպես չի լինում, որ դու տնտեսաքաղաքական լավ համակարգ սարքես, իսկ հետո գան մի քանի հոգի ու ամեն ինչ փչացնեն։ Համակարգն արատավոր է եղել ի սկզբանե։ Սա՛ է ճշմարտությունը։ Իսկ տերպետրոսյանականների նեղ շրջապատի թալան չանելու մասին հեքիաթները, ինչը շարունակ ներկայացնում է ՀԱԿ առաջնորդը, նախատեսված են զոմբիական ու մանկուրտացված շրջանակների համար։ Բավական է միայն հիշել, թե ինչպիսի ծախսաշատ ընտրարշավ անցկացրեց Տեր-Պետրոսյանը 2008-ին և նրա վարչակազմի տնտեսական մեքենայությունների արդյունքում ստեղծված ֆինանսական միջոցների մասին կարելի է պատկերացում կազմել։ Որտեղի՞ց այդ փողերը, եթե ամեն ինչ, ինչպես Տեր-Պետրոսյանն էր արտահայտվում, ավազակապետության ձեռքում էր կուտակված։ Ստացվում է, որ իշխանություննե՞րն էին ֆինանսավորում ու շարունակում ֆինանսավորել «ընդդիմությանը»։ Ինչևէ։
Կուռքամոլության հետևանքները
Այժմ դիտարկենք Հայաստանում ձևավորված քաղաքական պրակտիկան, որն այլ կերպ քան «կախարդված տեղապտույտ» չես անվանի։
Եվ այսպես. քաղաքական պայքարի ժամանակ իշխանությունները հայտարարում են, թե որևէ պարագայում պատրաստ չեն զիջել իրենց աթոռը, իսկ մյուս կողմում փոխվում են հակաիշխանական դաշտը ներկայացնող լիդերները, երբեմն նույնիսկ դրանք կրկնվում են, բայց պայքարի պարզունակ բնույթը չի փոխվում՝ «սև»-«սպիտակ»։ Արդյունքում՝ հանրության մեծամասնությունը մշտապես պարտվում է նրան, ում ձեռքում են կուտակված լինում ուժային, կրիմինալ, վարչական, ֆինանսական ու տեղեկատվական ռեսուրսները։
Նկատենք, որ քաղաքական մրցակցության մեջ ներգրավված կողմերից մեկի համար տոտալ հաղթանակով խաղը ենթադրում է մյուս կողմի լիակատար ոչնչացում։ Եվ այդպես էլ լինում է՝ պարտվողը պարտվում է մինչև վերջ, ու ամեն անհաջող ելքով գործընթացից հետո հասարակության մոտ սկսվում է նոր կուռքի փնտրտուքը մինչև հերթական հիասթափություն և այդպես շարունակ։
Միակ բանը, որը կայուն է մնում բողոքական էլեկտորատի մոտ՝ դա իշխանություններին հեռացնելն ու թաքուն հույս փայփայելն է, թե սեփականության ու իշխանության վերաբաշխումից իրենց էլ փայ կհասնի՝ մեկին՝ շատ, մյուսին՝ քիչ։ Մարդկանց մի մասը չի էլ խորանում այն հարցի մեջ, թե արդյոք սեփականության վերաբաշխումից իրենք կօգտվե՞ն, թե՞ ոչ։
Ոմանք չեն խորանում նաև այն հարցի մեջ, թե արդյոք իշխանավորնե՞րն են մեղավոր վատ կյանքի, հոռի բարքերի և անարդարության համար, թե՞ համակարգային «բռակի» հետևանք է այդ ամենը։
Այս պայմաններում խոսել քաղաքական ուժերի գաղափարական պայքարի մասին, բնականաբար, շատ դժվար է. ծայրահեղ բևեռացված տնտեսական կարողություններ ունեցող հասարակություններում գաղափարական պայքարն իջնում է ստամոքսի մակարդակի, և ռացիոնալիզմն իր տեղը զիջում է էմոցիաներին։ Մեզ մոտ այդօրինակ զարգացումներին նպաստում է նաև քաղաքական էլիտա կոչված խավը, որն արդեն վաղուց սպառել է իրեն, բայց առկա իրավիճակը նպաստում է նրանց «կենսունակությանը» և հնարավորություն չի տալիս նոր սերնդի քաղաքական էլիտայի գեներացիա ապահովել։
Փաստորեն, մեզանում քաղաքական մշակույթը դեռ բավական ցածր մակարդակի վրա է, ինչի հետևանքով էլ քաղաքական մրցակցությունը իջեցվում է անձերի հարթություն՝ «Լավ թագավոր - վատ թագավոր» անտոգոնիզմի շրջանակներում։ Ընտրողները անձերի վրա են հույսները դնում, լիազորությունները տալիս են իրենց կարծեցյալ «գերմարդուն», ու ակամայից գրում իրենց պարտության դատավճիռը (ընդ որում՝ վիճակն այդպիսին է և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր կոչված դաշտում)։ Արդյունքում՝ նույն ջուրը, նույն ջրաղացը։
Կրկնվող ֆարս
Անձերի հետևից գնալով լավ կյանք որոնողները դառնում են «միաբջիջ» քաղաքական պայքարի մասնակիցներ։ Այդ պարագայում ընտրողների քաղաքական գործողությունները տեղավորվում են հակաիշխանական մարդ-գործիքի միջոցով «սրանց հեռացնելու» սխեմայի մեջ։ «Սրանք»-ի դերում հանդես է գալիս տվյալ պահի իշխանությունը։
Ի դեպ, երբեմն շատերը մոռանում են, որ իրենց այսօրվա գործիքը երեկվա «սրանքն» է եղել։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ բողոքավորներն էպիզոդիկ հարցեր են ուզում լուծել ու մեկ քայլանոց խաղի մասնակցել. կարևորն օրվա «սրանքին» հեռացնելն է, հետո կարելի է երեկվա կուռքին հայհոյել և, ինչպես հայտնի երգում է ասվում, վաղն ամեն ինչ կսկսվի նորից։ Եկեք հետադարձ հայացք նետենք և կհամոզվենք ասվածի մեջ։
Տեսե՛ք. 1988-ի շարժման սկզբում «սրանք»-ը կոմունիստական վարչակարգն էր ու դրա ներկայացուցիչ Կարեն Դեմիրճյանը։
«Միայն թե էս փտած կոմունիստները գնան ու մենք արդեն լավ կապրենք»,- սպասվելիք երջանիկ կյանքն էին բանաձևում շատերը։ Բնականաբար այդպես չեղավ։ Անցավ 10 տարի և հայ ժողովրդի մի ստվար զանգված կոմունիստական շրջանի «սրանքի» ոտքերի մոտ գառների կոտորած կազմակերպեց՝ ընկնելով կարոտախտի գիրկը։
1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանի արմատական իշխանության դեմ մեր հանրության մեծ մասը որպես «Սասունցի Դավիթ» տեսնում էր արմատական ընդդիմադիր Վազգեն Մանուկյանին։ Հիմնական կարգախոսներն էին՝ «Լե-վո՛ն, հեռացի՛ր»-ը և «Վազ-գե՛ն, նախագա՛հ»-ը։ Սակայն հենց իշխանափոխություն տեղի չունեցավ՝ հիասթափություն առաջացավ երեկվա կուռքի նկատմամբ ու հասարակության մոտ սկսվեց նոր կուռքի, նոր գործիքի փնտրտուք։ Ու արդեն կապ չուներ, որ Տեր-Պետրոսյանի թիմն իշխանությունը պահել էր տանկերի միջոցով։ Կռապաշտները պարտվողներին չեն սիրում և հաշվի չեն առնում, թե ինչ պատճառներով է պարտվել նախկին կուռքը։
Տեսնելով, որ ընտրողներից շատերը հիվանդացել են կռապաշտություն կոչվող հիվանդությամբ և այդպիսով դարձել խոցելի՝ իշխանությունները, կանխատեսելի դարձնելու համար ընտրությունների գործընթացը, իրենք սկսեցին կուռքեր մատակարարել քաղաքականության տարրական դասերը նոր-նոր յուրացնել փորձող բազմաչարչար հայ ժողովրդին։ Այդ ծրագրի շրջանակներում 1998-ին քաղաքական ասպարեզ վերադարձավ, իսկ ավելի ճիշտ, բերվեց Կարեն Դեմիրճյանը։ Եկել էր նրա՛ կուռք դառնալու ժամանակը։ Արդյունքն այնպիսին էր, ինչպիսին Վ. Մանուկյանի ժամանակ. կրկին պարտություն։ Բայց քանի որ Դեմիրճյանը խաղի մեջ էր մտել այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ուղղորդմամբ՝ ուստի հակաիշխանական թեկնածուի պարտությանը չհաջորդեց հետընտրական ընդվզումը, ինչը պահանջում էր կռապաշտների հոծ բանակը։
Կ. Դեմիրճյանը վերադարձել էր որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում և հետընտրական սրացումներ, բնականաբար, չէին կարող լինել։ 1998-ից հետո նա արդեն բացահայտ համագործակցեց իշխանության մի թևի հետ և միայն ներսից կարողացավ մտնել իշխանության մեջ՝ 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո դառնալով ԱԺ նախագահ։
Անցնենք առաջ։
2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ կուռքի դերում հանդես էր գալիս Ստեփան Դեմիրճյանը, ում պայքարի դրոշի վրա, փաստացի, գրված էր «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Այդ կարգախոսը տեղավորվում էր «Լավ մարդ Կարենի որդին էլ լավը կլինի» հանրային ընկալման սխեմայի մեջ։ Վերջ, կռապաշտներին ուրիշ բան պետք չէր, մարդը «լուրջ» հայտ էր ներկայացրել։
Ս. Դեմիրճյանի քաղաքական «ծրագիրն», ըստ էության, այն էր, որ նա դեմքով նման էր հորը՝ Կարեն Դեմիրճյանին և հոր ձայնից իր ձայնը չէր տարբերվում։ Համաձայնե՛ք, որ նման «ծանրակշիռ» «ծրագրով» դժվար թե հաղթանակ ապահովվեր, բայց փաստն այն է, որ ահագին մարդ գնաց Ստեփան Դեմիրճյանի այդ «ծրագրի» հետևից։ Այսինքն՝ որդին դարձավ նախկին կուռքի «թագաժառանգը» և այդքանն էլ բավարար էր, որպեսզի զանգվածներն ընկնեին էքստազի մեջ ու ... հերթական անգամ պարտվեին։
2008-ին քաղաքական պարբերաշրջանը կրկին ասպարեզ բերեց Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց այս անգամ ոչ թե հակահերոսի, ինչպես 1996-ին կամ 1998-ին էր, այլ՝ հերոսի կամ, ավելի ճիշտ, կուռքի դերում։ «Լևոնի վկա» տարածված արտահայտությունը լավագույնս բնութագրում է այդ շրջանում տիրող մթնոլորտը։
Անձամբ ինձ համար 2008-ին տեղի ունեցածն իսկական ողբերգություն էր, քանի որ ընտրության հնարավորություն, ըստ էության, չկար։ Մի կողմում ավազակապետության հիմնադիր նախագահն էր, ով շանս էր ստացել քաղաքական գերեզմանոցում «քելեխի տերտերություն» անելու, իսկ մյուս կողմում՝ ավազակապետությունից օգտվողները։ Մնում էր միայն Սերժ Սարգսյանի դեմ Տեր-Պետրոսյանին որպես գործիք օգտագործելը։ Այդ փուլում, խոստովանեմ, ՀՀ առաջին նախագահն իր գործիքի դերը փայլուն կատարեց։
Գնա մեռի, արի սիրեմ
Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ ականատեսը դարձանք լուրջ մտորումների տեղիք տվող մի երևույթի. մարդկանցից շատերն, ովքեր տարիներ առաջ «Լե–վո՛ն, հեռացի՛ր» էին գոռում, 2008-ին դարձել էին իսկական զոմբի և լևոնապաշտ։ Եվ դա այն դեպքում, երբ ասպարեզ վերադարձած առաջին նախագահը հայտարարում էր, թե իր քաղաքական հայացքներն ու սկզբունքները չեն փոխվել և ինքը նախկինում գործած միակ մեղքն է համարում Ղարաբաղից «սրանց» Հայաստան բերելը։ Մնացած առումներով Տեր-Պետրոսյանը անմեղ գառնուկ էր ներկայանում (Վանո Սիրադեղյան՝ ծափահարություններ - Լ.Տ.-Պ.)։ Զարմանալին այն է, որ մարդն առանց ամոթի հայտարարում է, թե ես նույնն եմ մնացել, բայց նրա երեկվա ատողներից ոմանք ընտրությունների ժամանակ լևոնապաշտ դարձան։ Սակայն այդ մարդկանց էլ հասկանալ կարելի էր։ Իշխանությունները ձեռնոց էին նետել հասարակությանը՝ նախագահի թեկնածու առաջարկելով Սերժ Սարգսյանին։ Այդ դեպքում անգամ նախկին ատելին կարող էր կուռք դառնալ ու դարձավ։
Տեր-Պետրոսյանի շռնդալից վերադարձը հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ քաղաքական դաշտը ոչնչացվել էր։ Բայց որքան էլ մեծ էր Տեր-Պետրոսյանի շուրջ ստեղծված կռապաշտական ֆոնը համեմատած մյուս շրջանի կուռքերի (բացառությամբ, թերևս, Կարեն Դեմիրճյանի), միևնույն է պարտություն արձանագրվեց։ Ու հիմա եթե կրկին հետևություններ չեն արվելու ու ազգս նոր կուռքեր է փնտրելու կամ պարտված կուռքին փորձելու է բազմակի օգտագործման դարձնել, ապա մեր հասարակությանը կրկին պարտություն է սպասվում, բայց Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնում վերարտադրվելն արդեն ոչ թե անհատ ընտրողներիս, այլ մեր պետության ամբողջական պարտությունը կլինի, ինչը մենք դատապարտված ենք թույլ չտալ։
Տեղապտույտից դուրս գալու ժամանակը
1988-ից հետո մեր ժողովուրդը, բացառությամբ անկախության ձեռքբերման և Արցախյան հաղթանակի, մշտապես պարտություն է կրել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Անընդհատ արձանագրվող այդ պարտությունները մի օր կբերեն նաև նշված հաղթանակների վերջնական մսխմանը, և կկանգնենք կոտրած տաշտակի առջև։
Չպարտվելու համար նախ անհրաժեշտ է հիշել, որ քրիստոնեա ազգ ենք, իսկ քրիստոնեությունը մերժում է կռապաշտությունը։ Կռապաշտությունից բուժվելուց հետո արդեն նախադրյալներ կստեղծվեն մտածելու համար։ Իսկ մտածելու շատ բան կա։
ՀՀ-ին անհրաժեշտ համակարգային փոփոխություններն ու դրա նախապայման իշխանափոխությունը հնարավոր է միայն առաջիկա ԱԺ ընտրություններում նոր փոխդասավորություն ունենալու դեպքում։ Դա նշանակում է, որ հանրային լայն կոնսոլիդացիա է պետք, ինչը ենթադրում է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», իշխանության մի մասի, ինչպես նաև ՀԱԿ-ի մաս կազմող չզոմբիացվածների և երկրի ապագայով մտահոգ ու լևոնապաշտությամբ չտառապող կազմակերպությունների, անհատների քաղաքական վարքաբանության փոփոխություն (այս մասով ավելի հանգամանալից հանդես կգամ առանձին հրապարակմամբ)։
Սերժ Սարգսյանին թույլ չտալով տիրանալ խորհրդարանական մեծամասնությանը՝ փոփոխություններ պահանջող հանրությունը 2013-ին վերարտադրվելու հնարավորությունից նրան կզրկի։ Եթե այս գիտակցումը չլինի և հույսներս դնենք նախագահական ընտրությունների վրա և չկարևորենք ԱԺ ընտրությունների դերը, ապա պարտությունը երաշխավորված է։
Հիշեցնեմ, որ վերջին քսան տարիների ընթացքում «իշխանափոխություն դրսից» տարբերակը հնարավոր է դարձել միայն 88-ի շարժման արդյունքում, երբ բեկում մտցվեց խորհրդարանակա՛ն ընտրությունների ժամանակ։ 1990-ի Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ի վերածված «Ղարաբաղ» կոմիտեն մեծամասնություն չվերցրեց, սակայն, սովետական կառավարման համակարգի թույլ կողմերը հաշվի առնելով, արմատական վերափոխման ենթարկեց խաղի կանոնները, և հետագայում ամբողջությամբ վերցրեց իշխանությունը։
1990-ից հետո արդեն 1991-ի նախագահական ընտրությունը դարձավ ֆորմալ միջոցառում, քանի որ իշխանությունը փաստացի անցել էր Ղարաբաղյան շարժման ղեկավարներին և նախագահի ով լինելը կանխորոշված էր։ Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելով ՀՀՇ-ն ընդամենը «պոստ-ֆակտում» ամրագրեց իր հաղթանակը, որը ժողովրդի ու շարժման հաղթանակն էր։
Շատ կարևոր է ընդգծել, որ 88-ի շարժումը ձևավորվեց գաղափարի, այլ ոչ թե անձի շուրջ, և շարժումն այդ ղեկավարում էր կոմիտեն, այլ ոչ թե մեկ մարդ։ Շարժման ղեկավարները և մասնակիցները համակարգային փոփոխությունների խնդիր էին դնում, իսկ իշխանություն վերցնելու հարցը հետագայում առաջացավ։ Շարժման սկզբում որևէ մեկը չէր գոռում «Վազ-գե՛ն, նախագա՛հ», «Լե-վո՛ն, նախագա՛հ», «Բաբ-կե՛ն, նախագա՛հ» կամ, առավելևս, «Սամ-սո՛ն, նախագա՛հ»։
Եվս մեկ անգամ շեշտեմ՝ 2012-ին սպասվող ԱԺ ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն։ Եթե Սերժ Սարգսյանին թույլ չտրվի խորհրդարանի հսկիչ փաթեթին տիրանալ, ապա ՀՀԿ «ֆուտբոլասեր» ղեկավարն արդեն չի կարողանա կառավարություն ձևավորել ու այդ դեպքում 2013-ին ընդհանրապես չի առաջադրվի նախագահի թեկնածու։ Իսկ որպեսզի այդ ամենը հաջողվի՝ մեզ անհրաժեշտ է քաղաքական դաշտի նոր կոնֆիգուրացիա և այդ նոր կոնֆիգուրացիային նպաստող նոր ուժ։
Ուզում եմ նշել մի շատ կարևոր հանգամանք. ՀԱԿ-ի տիտղոսային ընդդիմություն մնալու պարագայում՝ Ս. Սարգսյանի վերարտադրությունը կասկած չի հարուցում։ Հետևաբար՝ պետք չէ սպասել 2012-ին, որպեսզի համոզվել ասածներիս մեջ։ Ի վերջո, Տեր-Պետրոսյանը պարտվել է 2008-ին ու դրան հաջորդած բոլոր ընտրական գործընթացներում և անհասկանալի է, թե նախագահականից հետո միանշանակ թուլացած ՀԱԿ առաջնորդը ո՞ր ռեսուրսով է պայքարելու Սարգսյանի դեմ, մանավանդ որ պայքարի ցանկություն ու կիրք էլ առանձնապես չի նկատվում նրա մոտ։ Տեղի ունեցող հանրահավաքներն ու երթերն ընդամենը իներցիայի հետևանք են։
Եվ ամենակարևորը՝ եթե որևէ մեկը պայքարում է գործող ռեժիմի ու նրա իրականացրած քաղաքականության դեմ, ապա անիմաստ է գնալ մի ուժի հետևից, որն այդ ռեժիմի հիմնադիրն ու գաղափարախոսն է։ Ի վերջո, Սարգսյանի «նախաձեռնողականության» ձախողմամբ ձախողվել է նաև տերպետրոսյանական գաղափարախոսությունը։
Տեր-Պետրոսյանն իր գործիքի դերը կատարեց 2008-ին և այլևս անելիք չունի, եթե իհարկե գեղամյանական կամ ԱԽՔ-ային դափնիները սեփականաշնորհելու խնդիր չկա։
Ամփոփենք. մեզ նոր շարժում է պետք, այդ շարժումը կոորդինացնող թիմ և, բնականաբար, ազգային-դեմոկրատական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնք կդնեն Նոր Հայաստանի հիմքերը։ Մնացածը տեխնիկայի հարց է։
Անդրանիկ Թևանյան