Օբամայի և Էրդողանի ամերիկյան հանդիպումը վերջակետ դրեց իշխանության այն «հիմնավորումներին», թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն Արցախի հարցի հետ կապելը Թուրքիայի կողմից արվում է բացառապես ներքին օգտագործման համար։ Ճիշտ է, պալատական սազանդարները, հին հրահանգի ու «խասիաթի» համաձայն, իներցիայով շարունակում են, հայ-թուրքականի մասին խոսելիս, թութակի համառությամբ օգտագործել «առանց նախապայմանների» և «ներքին լսարանի համար» ձևակերպումները, բայց այդ «պաթոսը» ժամանակի ընթացքում կմարի։ Վերևից կհրահանգավորեն։ Այս պահին նույն վերևներն էլ են շվարած, ուշքի չեն գալիս ու թուրքական «պլաստինկան» փոխելու մոտեցումը դեռ չեն բարձրաձայնում։
Հիմա նույնիսկ Սերժ Սարգսյանն է հասկացել («թե իմ ինչի՞ն էր պետք» թեմայով), որ առանց հստակ ռազմավարության և հետագա զարգացումների հաշվարկների՝ կոպիտ սխալ էր Գյուլին «մեր բակ» կանչելն ու նրա հետ «ֆուտբոլ» խաղալը, իսկ դրանից հետո՝ այդ քայլը քննադատողներին չլսելը։ Ասեմ, որ սեփական ծրագրերը չունենալն ու սրա-նրա գաղափարներով առաջնորդվելու վերջը սա՛ պիտի լիներ։
Տարածված տեսակետ կա (ընդ որում, և՛ իշխանական, և՛ ոչ իշխանական շրջանակներում), թե «ֆուտբոլային» դիվանագիտության նախաձեռնողն իրականում Սերժ Սարգսյանը չէ, սակայն ես այդ կարծիքին չեմ։ Դրսի թելադրանքի վարկածը պնդողներն իրականում (կամա, թե ակամա) նվազեցնում են «արդիականացող» և փոխվող ՀՀ նախագահի ամբողջական պատասխանատվության չափը, այսպես ասած՝ մեղմացուցիչ հանգամանքներ են առաջ քաշում։ Այդպիսի տեսակետներն ի օգուտ Սարգսյանի են՝ անկախ նրանից, թե ի՞նչ ենթատեքստով և ու՞մ կողմից են դրանք արտասանվում։
Ըստ դրսի ուժերի հակահայկական դավադրության տեսության կողմնակիցների՝ ստացվում է, որ ով էլ զբաղեցներ ՀՀ նախագահի աթոռը՝ նույնն էր անելու։ Ես համաձայն չեմ։ Ստացվում է նաև, որ մեզ համար վտանգավոր զարգացումների համար պետք է մեղադրել միայն ու միայն Օբամային, Սարկոզիին, Մեդվեդևին, բայց ոչ Ս. Սարգսյանին՝ «Մարդն ի՞նչ աներ, ստիպել են» անհեթեթ ձևակերպման շրջանակներում։ Սրա հետ էլ համաձայն չեմ։ Նման «վերլուծական» գոհարներ ունենալու հանգամանքը հուշում է, որ մենք դեռևս շարունակում ենք լինել պետական ու քաղաքական մտածողությունից զուրկ հանրույթ։ Համենայնդեպս, այն մարդիկ, ովքեր կարծում են, թե Սերժ Սարգսյանը չէ «ֆուտբոլի» ճարտարապետը՝ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ վերլուծաբան կամ քաղաքական գործիչ դառնալու համար։ Այդ մարդկանց տրամաբանությամբ՝ Արցախի պատերազմում մե՛նք չենք հաղթել։ Բա ո՞վ է հաղթել, ա՛յ մտքի «տիտաններ»։ Ուդմուրդները՞։ Բայց չէ՞ որ դա անհեթեթ մոտեցում է։ Մեզանից բան կախվա՞ծ չէ։ Այդ «մտքի» հետ էլ համաձայն չեմ։ Դրանք զառանցանքներ են, նման այն մոտեցումներին, որոնք արվում էին որոշ «հեռատեսների» կողմից 1915 թվին և մարդիկ դիմադրություն չէին կազմակերպում՝ դրսին ապավինելով։ Թուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունն այնքան մեծ մասշտաբներ չէր ունենա, եթե դիմադրեինք։ Ով դիմադրեց՝ փրկվեց, կամ էլ ընկավ զենքը ձեռքին, այլ ոչ թե սպասեց «բարի քեռիների» ժամանելուն կամ էլ ասաց, թե «մեկ է արդեն ամեն ինչ որոշված է ու մենք պետք է մեռնենք»։ Դրսի ուժերին որ մնար՝ հիմա մենք Արցախն ու Հայաստանը կորցրած կլինեինք ու համազգային լաց ու կոծ կդնեինք։ Չէ՞ որ հարյուրամյակներով դա ենք արել...
Եթե դրսի ուժերի կամ համաշխարհային հանրության գրասենյակային «դաբրոներով» ամեն ինչ որոշվեր՝ հիմա աշխարհում ոչ մի չլուծված հարց չէր լինի, իսկ Մեդվեդևի հետ ընտրություններից առաջ կոնսպիրատիվ պայմաններում հանդիպողն այժմ Բաղրամյան 26-ում պետք է նստած լիներ։ Բա ու՞ր է, ինչու՞ նստած չէ։
«Դրսում են հարցերը լուծվում» տրամաբանությամբ մեկ այլ, շատ «ուրույն» եզրահանգման կարելի է գալ՝ ընտրակեղծիքները դրսի ուժերն են անում, դատավորների կաշառակերությունն էլ է «դուրսը» կազմակերպում և այլն, և այլն։ Դե ուրեմն պահանջեք «դրսի՛» ուժերի հրաժարականը, պարոնա՛յք «քաղաքական» գործիչներ։ Չէ՞ որ ամեն ինչ դրսում է որոշվում և ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ, քանի որ Օբաման, Մեդվեդևն ու Սարկոզին հայտարարություն են արել, և ուրեմն «Ղարաբաղն արդեն ծախած պրծած է»։
Մեզ ասում են, որ եթե հիմա շատ ակտիվանանք Սերժի դեմ, ապա նա դրսին ավելի մեծ զիջումների կգնա և պետությունը կթուլանա։ Մտքի ինչպիսի՜ թռիչք... Ասեմ, որ ճիշտ հակառակն է եղել՝ որքան ներսի ճնշումը թուլացել է, այնքան «նախաձեռնող» է դարձել շաբաթվա եվրոպացին։
Սերժ Սարգսյանի հավերժ իշխանության բանալին, փաստորեն, գտնվել է, և դա արել են նրա ոխերիմ թշնամիները։ Ըստ ոխերիմների տրամաբանության՝ հենց որ երկրի ներսում Սարգսյանի դեմ ընդվզում լինի, նա կարող է անմիջապես հայտարարել, որ, ասենք, Սևանը մեր հայրենիքը չէ և ընդդիմությունը ստիպված պետք է տուն գնա (այդ ընթացքում ցուցաբերելով առավելագույն զսպվածություն, պետական մտածողություն և, մեծ մասամբ, կողմ արտահայտվելով «Սևանի» ճանապարհային քարտեզին), որպեսզի գոնե Հրազդանը փրկվի։ Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի՜ հայրենասեր ընդդիմություն կհամարվի դա. հա՛մ պահանջում է Սերժի հրաժարականը, հա՛մ մտածում Հրազդանի մասին ու ցավով արձանագրում Սևանի անկումը, քանի որ Օբաման, Մեդվեդևը... Մի խոսքով՝ գիտեք շարունակությունը։ Իսկական մառազմ։ Ու «քաղաքական» այսպիսի մոտեցումները մեր օրերում համարվում են քաղաքական վերլուծության կոթողներ։ Ողբամ մեզ...
Պետականազուրկ ու կղերապահպանողական նույն այդ մտածողության ծնունդ է նաև «Հիմա Սերժի դեմ դադարեցրել ենք պայքարը, քանի որ նրան դրսից աջակցում են։ Եթե ակտիվանանք, ապա Սերժը մեզ կջարդի, իսկ դուրսն աչք կփակի դրա վրա, որպեսզի նրանից ստանա ցեղասպանության ուրացումն ու Արցախը։ Այ հենց Սերժը գնա այդ քայլերին ու ավարտի իր գործը՝ դրսին այլևս պետք չի գա ու մենք «մեյդանը» կգրավենք։ Մեզ այլևս չեն կարողանա ծեծել ու գահը կվերցնենք։ Ուռա՜...» հիմնազուրկբանաձևով առաջնորդվելը։ Սա նույնիսկ բուլվարային դետեկտիվների կամ համաշխարհային դավադրությունների սիրահարներին չհետաքրքրող սյուժե կարող է լինել, այնինչ հանդիսանում է Հայաստանի քաղաքական ուժերից մեկի «ռազմավարությունն» ու մտքի «խորաթափանցության» վկայությունը։ Անկեղծ ասած՝ սա շատ նման է կոմեդիայի, բայց քանի որ մե՛ր երկրում է տեղի ունենում և մե՛զ հետ՝ վերածվում է տրագիկոմեդիայի։
Եթե դրսի «դաբրոներով» լիներ ամեն ինչը, ապա նույն «դուրսը» պետք է աչքերը չռած հարձակվեր այս իշխանության վրա, երբ տեղի էր ունենում մարտի 1-ի սպանդը։ Հո՞ այդ ժամանակ «ֆուտբոլային» դիվանագիտություն չկար։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի հիմնական ընդդիմախոսն էր հանդես գալիս ընտրվելու դեպքում նախաձեռնողական քաղաքականություն վարելու ծրագրով։ Դե թող «դուրսը» նրան աջակցեր։ Ինչու՞ չաջակցեց։ Դե պատասխանե՛ք, հարգելի՛ դեմքեր։
Դրսի «դաբրոների» թեման շարունակելով նկատեմ, որ Իսրայելի զորքերի դուրս բերման հետ կապված ՄԱԿ-ը մի երկու հարյուր կիլոգրամ թափոն-որոշումներ ունի ընդունած։ Հետո ի՞նչ։ Ոչի՛նչ։
Արցախի պատերազմի տարիներին նույն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց՝ Քելբաջարից ու Աղդամից հայկական զորամիավորումները դուրս բերելու մասին։ Եվ ի՞նչ։ Ոչի՛նչ։ Մեր զորքերն ինչպես այնտեղ էին 1993-ից, այնպես էլ շարունակում են մնալ ու կմնան, քանի դեռ մե՛նք չենք թուլացել։ Այսինքն հայերիցս է դա կախված։
Թող որևէ հայ ինձ ցույց տա մի թուրքի, ով կասի, թե Մուշն ու Վանը թուրքի հայրենիքը չեն։ Չե՛ք կարողանա դա անել։ Նրանք հո՞ մեզ նման «խաղաղասեր» չեն, որ նման անհեթեթություններ դուրս տան։ Դրա համար էլ Թուրքիան հզորանում է, իսկ մենք շարունակում ենք «թղթե շերեփի» հոգեբանությամբ ապրել՝ չգիտակցելով, որ արցախյան հաղթանակը վերջապես մեր ձեռքին «երկաթե շերեփ» է դրել ու պետք չէ Ալիևի վայրահաչոցներին բանի տեղ դնել։ «Հաչան շունը չի կծում»,-ասում է ժողովրդական խոսքը։
Չեք պատկերացնում, թե որքան էի նյարդայնացել ու նվաստացել, երբ Եվրոնյուզը, տեղեկացնելով Սարգսյան-Ալիև մյունխենյան հանդիպման մասին, նշում էր, թե Ալիևը սպառնացել է արդյունք չարձանագրելու դեպքում պատերազմով լուծել Արցախի հարցը։ Հայկական կողմից ոչ մի արձագանք։ Այս ու՞ր ենք հասել։ Ռազմի դաշտից ճողոպրած ազերին հոխորտում է ու մեզ հետ հավասարը-հավասարին բանակցում։ Այս ամենը մեր պետական մտածողության բացակայության հետևանք է, երբ նախագահը «մատից ծծած» որոշում է կայացնում Թուրքիայի մասով, նրա քաղաքական հակառակորդը ափալ-թափալ ողջունում է դա, իսկ ազգիս մի ստվար զանգված լծվում թագավորն ապրած կենայի «մատից ծծածը» գովերգելուն։ Իսկական տրագիկոմեդիա։
Ասածս այն է, որ եթե մեր երկրի ներսում անողնաշարություն ու մտածողության հիվանդություն չլինի, և զուգահեռաբար աշխարհի հզորների շահերի հետ հավասարակշռված քաղաքականություն լինի, ապա ոչ մի բան չի պատահի և մենք պետություն կդառնանք։
Վերադառնանք մեր «հերոսին»։ Եվ այսպես, Սերժ Սարգսյա՛նն է «ֆուտբոլային» դիվանագիտության նախաձեռնողը, բայց այդ պահից անմիջապես հետո նա կորցրել է իր ազդեցությունը գործընթացների վրա։ Այլ հարց է, որ գերտերություններն են օգտվել իրավիճակից, ու ամենքն իր շահն է առաջ տանում։ Դա լրիվ ուրիշ բան է։
«Գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»,- սիրում են կրկնել իշխող ուժերը կամ նրանց համհարզները։ Միգուցե նրանք ճիշտ են, բայց չեն նկատում, որ Հայաստա՛նը խաղի մեջ չէ։ Ֆուտբոլային տերմինաբանությամբ՝ մեր երկիրը հայտնվել է «աուտչիկ», կամ խաղից առաջ ֆուտբոլիստների ձեռքը բռնած խաղադաշտ մտնող պատանու կարգավիճակում և երեխայի էնտուզիազմով սպասում է, թե ե՞րբ դաշտում գտնվողները դուրս կբերեն գնդակը, որպեսզի մի քանի վայրկյանով ինքն էլ շփվի «բարձր մատերիաների» հետ, կամ ե՞րբ կսկսվի հաջորդ խաղը, որպեսզի ինքն էլի դաշտ դուրս գա մեծերի հետ և աշխարհով մեկ երևա նորությունների թողարկման առաջին ռեպորտաժներում (գավառական մտածողության կրողի համար դրսի TV-ներով երևալը մի ուրիշ զգացողություն է առաջացնում. հարցրեք Գորբաչովին, կասի)։ Բայց կարծես Թուրքիան չի պատրաստվում «ծուռ հարվածել» կամ Հայաստանին նյուզմեյքեր սարքել. այդ փուլն ավարտված է։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ թուրքերը փորձելու էին «նախաձեռնող» ՀՀ նախագահից «շալվարն» ու «վարտիքը» ստանալ. կյանքի օրենք է։ Նման պատմական շանս հազար տարին մեկ է լինում, և այդ շանսը Թուրքիան ձեռքից բաց չէր թողնի։ Եվ այստեղ կապ չունի թուրքական, մեր կողմից միֆականացված, ճկուն դիվանագիտությունը։ Ընդհակառակը՝ հայ-թուրքական վերջին զարգացումները ցույց տվեցին, որ թուրքերը բավական պարզունակ և «կացնային» դիվանագիտություն ունեն, ինչից էլ շտապելու է օգտվել Սերժ Սարգսյանը։
Փառք Աստծո, որ Սերժ Սարգսյանը վերջապես հասկացել ու ըմբռնել է իր «եփած ճաշի» ողջ անհամությունը (այդ հարցում նրան օգնեցին թուրքերն ու ադրբեջանցիներն՝ իրենց անհեռատեսությամբ և ագահությամբ) և Թուրքիայի մասով հիմա գնում է հակաքայլերի։ ՀՀԿ համագումարում հնչեցրած նրա ելույթի Թուրքիային վերաբերող հատվածին հաջորդեց Լատվիայի նախագահի ներկայությամբ ասվածը և ՀՀ նախագահը որոշակիորեն բացահայտեց «ֆուտբոլը» հետ պտտեցնելու «ճանապարհային քարտեզի» դետալները։
Նկատենք, որ հայ-թուրքական «ֆուտբոլը» հետ պտտեցնելը իշխանությունների միակ ճիշտ քայլը կարելի է համարել Սերժ Սարգսյանի՝ զինվորներով շրջապատված Օպերայի դահլիճում նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր, եթե իհարկե դա իրենց հաջողվի։ Ճիշտ է, կորուստներ ամեն դեպքում կունենանք, բայց հետ պտտեցնելը կլինի չարյաց փոքրագույնը։
Կստացվի՞ իշխանության մոտ իրագործել նվազագույն կորուստներով սեփական սխալների սրբագրումն իրականացնելը՝ երկրում արտահերթ քաղաքական գործընթացների հավանականությունը գրեթե կզրոյանա, և համակարգային ազգային-դեմոկրատական փոփոխությունների վճռական պայքարը կտեղափոխվի 2012 թվական, իսկ այդ պայքարի վերջակետը՝ դրանից անմիջապես հետո։ Այս ամենի՝ ներքին ու արտաքին քաղաքական կյանքում արվածի «զդաչին» Սարգսյանն իր թիմով պետք է մի օր ստանա և դա կլինի։ Ես համոզված եմ։
Չի՞ ստացվի հետ պտտեցնել «ֆուտբոլը»՝ այդ ամենը տեղի կունենա արտահերթ կարգով։ Սրանում էլ եմ համոզված։
Համակարգային փոփոխության հարցն առնչվում է ՀՀ անվտանգությանը։ Ընթացիկ առումով նկատեմ, որ եթե Արցախի տարածքից որևէ զիջման գնա այս իշխանությունը, ապա կգործի վերը նշածս տարբերակներից երկրորդը։
Ամեն դեպքում՝ համակարգային փոփոխությունները Հայաստանում խիստ անհրաժեշտ են, և դա չի վերաբերում միայն հայ-թուրքական հարաբերություններին կամ Արցախի հարցին։ Մեզ անհրաժեշտ են նաև դեմոկրատական փոփոխություններ։ Ազգայինն ու դեմոկրատականը ոչ թե հակասում, այլ լրացնում են միմյանց։ Այդ երկու երևույթները միմյանց հակադրողները կամ դրանց մեջ առաջնային ու երկրորդական դասակարգողները նույնպես պետականազուրկ մտածողության կրողներ են և իրավունք չունեն վերլուծաբան կամ քաղաքական գործիչ կոչվելու։
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, չեմ պատրաստվում ադրբեջանական քարոզչության առջև կուչ եկածների հետ ինձ նույնացնել, չեմ պատրաստվում մեր ֆուտբոլի հավաքականի ընդունած գոլից հետո անբնականորեն հրճված մարդկանց հետ ինձ նույնացնել ու չեմ պատրաստվում քաղաքացիական անարժանապատիվ վիճակի հետ համակերպվել, և այդ խնդիրը փորձելու եմ լուծել ուժերիս ներածին չափով։
«Ֆուտբոլի» վերջը
Օբամայի և Էրդողանի ամերիկյան հանդիպումը վերջակետ դրեց իշխանության այն «հիմնավորումներին», թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն Արցախի հարցի հետ կապելը Թուրքիայի կողմից արվում է բացառապես ներքին օգտագործման համար։ Ճիշտ է, պալատական սազանդարները, հին հրահանգի ու «խասիաթի» համաձայն, իներցիայով շարունակում են, հայ-թուրքականի մասին խոսելիս, թութակի համառությամբ օգտագործել «առանց նախապայմանների» և «ներքին լսարանի համար» ձևակերպումները, բայց այդ «պաթոսը» ժամանակի ընթացքում կմարի։ Վերևից կհրահանգավորեն։ Այս պահին նույն վերևներն էլ են շվարած, ուշքի չեն գալիս ու թուրքական «պլաստինկան» փոխելու մոտեցումը դեռ չեն բարձրաձայնում։
Հիմա նույնիսկ Սերժ Սարգսյանն է հասկացել («թե իմ ինչի՞ն էր պետք» թեմայով), որ առանց հստակ ռազմավարության և հետագա զարգացումների հաշվարկների՝ կոպիտ սխալ էր Գյուլին «մեր բակ» կանչելն ու նրա հետ «ֆուտբոլ» խաղալը, իսկ դրանից հետո՝ այդ քայլը քննադատողներին չլսելը։ Ասեմ, որ սեփական ծրագրերը չունենալն ու սրա-նրա գաղափարներով առաջնորդվելու վերջը սա՛ պիտի լիներ։
Տարածված տեսակետ կա (ընդ որում, և՛ իշխանական, և՛ ոչ իշխանական շրջանակներում), թե «ֆուտբոլային» դիվանագիտության նախաձեռնողն իրականում Սերժ Սարգսյանը չէ, սակայն ես այդ կարծիքին չեմ։ Դրսի թելադրանքի վարկածը պնդողներն իրականում (կամա, թե ակամա) նվազեցնում են «արդիականացող» և փոխվող ՀՀ նախագահի ամբողջական պատասխանատվության չափը, այսպես ասած՝ մեղմացուցիչ հանգամանքներ են առաջ քաշում։ Այդպիսի տեսակետներն ի օգուտ Սարգսյանի են՝ անկախ նրանից, թե ի՞նչ ենթատեքստով և ու՞մ կողմից են դրանք արտասանվում։
Ըստ դրսի ուժերի հակահայկական դավադրության տեսության կողմնակիցների՝ ստացվում է, որ ով էլ զբաղեցներ ՀՀ նախագահի աթոռը՝ նույնն էր անելու։ Ես համաձայն չեմ։ Ստացվում է նաև, որ մեզ համար վտանգավոր զարգացումների համար պետք է մեղադրել միայն ու միայն Օբամային, Սարկոզիին, Մեդվեդևին, բայց ոչ Ս. Սարգսյանին՝ «Մարդն ի՞նչ աներ, ստիպել են» անհեթեթ ձևակերպման շրջանակներում։ Սրա հետ էլ համաձայն չեմ։ Նման «վերլուծական» գոհարներ ունենալու հանգամանքը հուշում է, որ մենք դեռևս շարունակում ենք լինել պետական ու քաղաքական մտածողությունից զուրկ հանրույթ։ Համենայնդեպս, այն մարդիկ, ովքեր կարծում են, թե Սերժ Սարգսյանը չէ «ֆուտբոլի» ճարտարապետը՝ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ վերլուծաբան կամ քաղաքական գործիչ դառնալու համար։ Այդ մարդկանց տրամաբանությամբ՝ Արցախի պատերազմում մե՛նք չենք հաղթել։ Բա ո՞վ է հաղթել, ա՛յ մտքի «տիտաններ»։ Ուդմուրդները՞։ Բայց չէ՞ որ դա անհեթեթ մոտեցում է։ Մեզանից բան կախվա՞ծ չէ։ Այդ «մտքի» հետ էլ համաձայն չեմ։ Դրանք զառանցանքներ են, նման այն մոտեցումներին, որոնք արվում էին որոշ «հեռատեսների» կողմից 1915 թվին և մարդիկ դիմադրություն չէին կազմակերպում՝ դրսին ապավինելով։ Թուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունն այնքան մեծ մասշտաբներ չէր ունենա, եթե դիմադրեինք։ Ով դիմադրեց՝ փրկվեց, կամ էլ ընկավ զենքը ձեռքին, այլ ոչ թե սպասեց «բարի քեռիների» ժամանելուն կամ էլ ասաց, թե «մեկ է արդեն ամեն ինչ որոշված է ու մենք պետք է մեռնենք»։ Դրսի ուժերին որ մնար՝ հիմա մենք Արցախն ու Հայաստանը կորցրած կլինեինք ու համազգային լաց ու կոծ կդնեինք։ Չէ՞ որ հարյուրամյակներով դա ենք արել...
Եթե դրսի ուժերի կամ համաշխարհային հանրության գրասենյակային «դաբրոներով» ամեն ինչ որոշվեր՝ հիմա աշխարհում ոչ մի չլուծված հարց չէր լինի, իսկ Մեդվեդևի հետ ընտրություններից առաջ կոնսպիրատիվ պայմաններում հանդիպողն այժմ Բաղրամյան 26-ում պետք է նստած լիներ։ Բա ու՞ր է, ինչու՞ նստած չէ։
«Դրսում են հարցերը լուծվում» տրամաբանությամբ մեկ այլ, շատ «ուրույն» եզրահանգման կարելի է գալ՝ ընտրակեղծիքները դրսի ուժերն են անում, դատավորների կաշառակերությունն էլ է «դուրսը» կազմակերպում և այլն, և այլն։ Դե ուրեմն պահանջեք «դրսի՛» ուժերի հրաժարականը, պարոնա՛յք «քաղաքական» գործիչներ։ Չէ՞ որ ամեն ինչ դրսում է որոշվում և ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ, քանի որ Օբաման, Մեդվեդևն ու Սարկոզին հայտարարություն են արել, և ուրեմն «Ղարաբաղն արդեն ծախած պրծած է»։
Մեզ ասում են, որ եթե հիմա շատ ակտիվանանք Սերժի դեմ, ապա նա դրսին ավելի մեծ զիջումների կգնա և պետությունը կթուլանա։ Մտքի ինչպիսի՜ թռիչք... Ասեմ, որ ճիշտ հակառակն է եղել՝ որքան ներսի ճնշումը թուլացել է, այնքան «նախաձեռնող» է դարձել շաբաթվա եվրոպացին։
Սերժ Սարգսյանի հավերժ իշխանության բանալին, փաստորեն, գտնվել է, և դա արել են նրա ոխերիմ թշնամիները։ Ըստ ոխերիմների տրամաբանության՝ հենց որ երկրի ներսում Սարգսյանի դեմ ընդվզում լինի, նա կարող է անմիջապես հայտարարել, որ, ասենք, Սևանը մեր հայրենիքը չէ և ընդդիմությունը ստիպված պետք է տուն գնա (այդ ընթացքում ցուցաբերելով առավելագույն զսպվածություն, պետական մտածողություն և, մեծ մասամբ, կողմ արտահայտվելով «Սևանի» ճանապարհային քարտեզին), որպեսզի գոնե Հրազդանը փրկվի։ Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի՜ հայրենասեր ընդդիմություն կհամարվի դա. հա՛մ պահանջում է Սերժի հրաժարականը, հա՛մ մտածում Հրազդանի մասին ու ցավով արձանագրում Սևանի անկումը, քանի որ Օբաման, Մեդվեդևը... Մի խոսքով՝ գիտեք շարունակությունը։ Իսկական մառազմ։ Ու «քաղաքական» այսպիսի մոտեցումները մեր օրերում համարվում են քաղաքական վերլուծության կոթողներ։ Ողբամ մեզ...
Պետականազուրկ ու կղերապահպանողական նույն այդ մտածողության ծնունդ է նաև «Հիմա Սերժի դեմ դադարեցրել ենք պայքարը, քանի որ նրան դրսից աջակցում են։ Եթե ակտիվանանք, ապա Սերժը մեզ կջարդի, իսկ դուրսն աչք կփակի դրա վրա, որպեսզի նրանից ստանա ցեղասպանության ուրացումն ու Արցախը։ Այ հենց Սերժը գնա այդ քայլերին ու ավարտի իր գործը՝ դրսին այլևս պետք չի գա ու մենք «մեյդանը» կգրավենք։ Մեզ այլևս չեն կարողանա ծեծել ու գահը կվերցնենք։ Ուռա՜...» հիմնազուրկ բանաձևով առաջնորդվելը։ Սա նույնիսկ բուլվարային դետեկտիվների կամ համաշխարհային դավադրությունների սիրահարներին չհետաքրքրող սյուժե կարող է լինել, այնինչ հանդիսանում է Հայաստանի քաղաքական ուժերից մեկի «ռազմավարությունն» ու մտքի «խորաթափանցության» վկայությունը։ Անկեղծ ասած՝ սա շատ նման է կոմեդիայի, բայց քանի որ մե՛ր երկրում է տեղի ունենում և մե՛զ հետ՝ վերածվում է տրագիկոմեդիայի։
Եթե դրսի «դաբրոներով» լիներ ամեն ինչը, ապա նույն «դուրսը» պետք է աչքերը չռած հարձակվեր այս իշխանության վրա, երբ տեղի էր ունենում մարտի 1-ի սպանդը։ Հո՞ այդ ժամանակ «ֆուտբոլային» դիվանագիտություն չկար։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի հիմնական ընդդիմախոսն էր հանդես գալիս ընտրվելու դեպքում նախաձեռնողական քաղաքականություն վարելու ծրագրով։ Դե թող «դուրսը» նրան աջակցեր։ Ինչու՞ չաջակցեց։ Դե պատասխանե՛ք, հարգելի՛ դեմքեր։
Դրսի «դաբրոների» թեման շարունակելով նկատեմ, որ Իսրայելի զորքերի դուրս բերման հետ կապված ՄԱԿ-ը մի երկու հարյուր կիլոգրամ թափոն-որոշումներ ունի ընդունած։ Հետո ի՞նչ։ Ոչի՛նչ։
Արցախի պատերազմի տարիներին նույն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց՝ Քելբաջարից ու Աղդամից հայկական զորամիավորումները դուրս բերելու մասին։ Եվ ի՞նչ։ Ոչի՛նչ։ Մեր զորքերն ինչպես այնտեղ էին 1993-ից, այնպես էլ շարունակում են մնալ ու կմնան, քանի դեռ մե՛նք չենք թուլացել։ Այսինքն հայերիցս է դա կախված։
Թող որևէ հայ ինձ ցույց տա մի թուրքի, ով կասի, թե Մուշն ու Վանը թուրքի հայրենիքը չեն։ Չե՛ք կարողանա դա անել։ Նրանք հո՞ մեզ նման «խաղաղասեր» չեն, որ նման անհեթեթություններ դուրս տան։ Դրա համար էլ Թուրքիան հզորանում է, իսկ մենք շարունակում ենք «թղթե շերեփի» հոգեբանությամբ ապրել՝ չգիտակցելով, որ արցախյան հաղթանակը վերջապես մեր ձեռքին «երկաթե շերեփ» է դրել ու պետք չէ Ալիևի վայրահաչոցներին բանի տեղ դնել։ «Հաչան շունը չի կծում»,-ասում է ժողովրդական խոսքը։
Չեք պատկերացնում, թե որքան էի նյարդայնացել ու նվաստացել, երբ Եվրոնյուզը, տեղեկացնելով Սարգսյան-Ալիև մյունխենյան հանդիպման մասին, նշում էր, թե Ալիևը սպառնացել է արդյունք չարձանագրելու դեպքում պատերազմով լուծել Արցախի հարցը։ Հայկական կողմից ոչ մի արձագանք։ Այս ու՞ր ենք հասել։ Ռազմի դաշտից ճողոպրած ազերին հոխորտում է ու մեզ հետ հավասարը-հավասարին բանակցում։ Այս ամենը մեր պետական մտածողության բացակայության հետևանք է, երբ նախագահը «մատից ծծած» որոշում է կայացնում Թուրքիայի մասով, նրա քաղաքական հակառակորդը ափալ-թափալ ողջունում է դա, իսկ ազգիս մի ստվար զանգված լծվում թագավորն ապրած կենայի «մատից ծծածը» գովերգելուն։ Իսկական տրագիկոմեդիա։
Ասածս այն է, որ եթե մեր երկրի ներսում անողնաշարություն ու մտածողության հիվանդություն չլինի, և զուգահեռաբար աշխարհի հզորների շահերի հետ հավասարակշռված քաղաքականություն լինի, ապա ոչ մի բան չի պատահի և մենք պետություն կդառնանք։
Վերադառնանք մեր «հերոսին»։ Եվ այսպես, Սերժ Սարգսյա՛նն է «ֆուտբոլային» դիվանագիտության նախաձեռնողը, բայց այդ պահից անմիջապես հետո նա կորցրել է իր ազդեցությունը գործընթացների վրա։ Այլ հարց է, որ գերտերություններն են օգտվել իրավիճակից, ու ամենքն իր շահն է առաջ տանում։ Դա լրիվ ուրիշ բան է։
«Գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»,- սիրում են կրկնել իշխող ուժերը կամ նրանց համհարզները։ Միգուցե նրանք ճիշտ են, բայց չեն նկատում, որ Հայաստա՛նը խաղի մեջ չէ։ Ֆուտբոլային տերմինաբանությամբ՝ մեր երկիրը հայտնվել է «աուտչիկ», կամ խաղից առաջ ֆուտբոլիստների ձեռքը բռնած խաղադաշտ մտնող պատանու կարգավիճակում և երեխայի էնտուզիազմով սպասում է, թե ե՞րբ դաշտում գտնվողները դուրս կբերեն գնդակը, որպեսզի մի քանի վայրկյանով ինքն էլ շփվի «բարձր մատերիաների» հետ, կամ ե՞րբ կսկսվի հաջորդ խաղը, որպեսզի ինքն էլի դաշտ դուրս գա մեծերի հետ և աշխարհով մեկ երևա նորությունների թողարկման առաջին ռեպորտաժներում (գավառական մտածողության կրողի համար դրսի TV-ներով երևալը մի ուրիշ զգացողություն է առաջացնում. հարցրեք Գորբաչովին, կասի)։ Բայց կարծես Թուրքիան չի պատրաստվում «ծուռ հարվածել» կամ Հայաստանին նյուզմեյքեր սարքել. այդ փուլն ավարտված է։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ թուրքերը փորձելու էին «նախաձեռնող» ՀՀ նախագահից «շալվարն» ու «վարտիքը» ստանալ. կյանքի օրենք է։ Նման պատմական շանս հազար տարին մեկ է լինում, և այդ շանսը Թուրքիան ձեռքից բաց չէր թողնի։ Եվ այստեղ կապ չունի թուրքական, մեր կողմից միֆականացված, ճկուն դիվանագիտությունը։ Ընդհակառակը՝ հայ-թուրքական վերջին զարգացումները ցույց տվեցին, որ թուրքերը բավական պարզունակ և «կացնային» դիվանագիտություն ունեն, ինչից էլ շտապելու է օգտվել Սերժ Սարգսյանը։
Փառք Աստծո, որ Սերժ Սարգսյանը վերջապես հասկացել ու ըմբռնել է իր «եփած ճաշի» ողջ անհամությունը (այդ հարցում նրան օգնեցին թուրքերն ու ադրբեջանցիներն՝ իրենց անհեռատեսությամբ և ագահությամբ) և Թուրքիայի մասով հիմա գնում է հակաքայլերի։ ՀՀԿ համագումարում հնչեցրած նրա ելույթի Թուրքիային վերաբերող հատվածին հաջորդեց Լատվիայի նախագահի ներկայությամբ ասվածը և ՀՀ նախագահը որոշակիորեն բացահայտեց «ֆուտբոլը» հետ պտտեցնելու «ճանապարհային քարտեզի» դետալները։
Նկատենք, որ հայ-թուրքական «ֆուտբոլը» հետ պտտեցնելը իշխանությունների միակ ճիշտ քայլը կարելի է համարել Սերժ Սարգսյանի՝ զինվորներով շրջապատված Օպերայի դահլիճում նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր, եթե իհարկե դա իրենց հաջողվի։ Ճիշտ է, կորուստներ ամեն դեպքում կունենանք, բայց հետ պտտեցնելը կլինի չարյաց փոքրագույնը։
Կստացվի՞ իշխանության մոտ իրագործել նվազագույն կորուստներով սեփական սխալների սրբագրումն իրականացնելը՝ երկրում արտահերթ քաղաքական գործընթացների հավանականությունը գրեթե կզրոյանա, և համակարգային ազգային-դեմոկրատական փոփոխությունների վճռական պայքարը կտեղափոխվի 2012 թվական, իսկ այդ պայքարի վերջակետը՝ դրանից անմիջապես հետո։ Այս ամենի՝ ներքին ու արտաքին քաղաքական կյանքում արվածի «զդաչին» Սարգսյանն իր թիմով պետք է մի օր ստանա և դա կլինի։ Ես համոզված եմ։
Չի՞ ստացվի հետ պտտեցնել «ֆուտբոլը»՝ այդ ամենը տեղի կունենա արտահերթ կարգով։ Սրանում էլ եմ համոզված։
Համակարգային փոփոխության հարցն առնչվում է ՀՀ անվտանգությանը։ Ընթացիկ առումով նկատեմ, որ եթե Արցախի տարածքից որևէ զիջման գնա այս իշխանությունը, ապա կգործի վերը նշածս տարբերակներից երկրորդը։
Ամեն դեպքում՝ համակարգային փոփոխությունները Հայաստանում խիստ անհրաժեշտ են, և դա չի վերաբերում միայն հայ-թուրքական հարաբերություններին կամ Արցախի հարցին։ Մեզ անհրաժեշտ են նաև դեմոկրատական փոփոխություններ։ Ազգայինն ու դեմոկրատականը ոչ թե հակասում, այլ լրացնում են միմյանց։ Այդ երկու երևույթները միմյանց հակադրողները կամ դրանց մեջ առաջնային ու երկրորդական դասակարգողները նույնպես պետականազուրկ մտածողության կրողներ են և իրավունք չունեն վերլուծաբան կամ քաղաքական գործիչ կոչվելու։
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, չեմ պատրաստվում ադրբեջանական քարոզչության առջև կուչ եկածների հետ ինձ նույնացնել, չեմ պատրաստվում մեր ֆուտբոլի հավաքականի ընդունած գոլից հետո անբնականորեն հրճված մարդկանց հետ ինձ նույնացնել ու չեմ պատրաստվում քաղաքացիական անարժանապատիվ վիճակի հետ համակերպվել, և այդ խնդիրը փորձելու եմ լուծել ուժերիս ներածին չափով։
Անդրանիկ Թևանյան