Լրահոս

10.12.2009 13:11

ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ

Ոչ մի երկիր խտրականությունից զերծ չէ: Մենք դրա ականատեսն ենք ամենուր, տարբեր կերպ' հին թե նոր, գաղտնի թե բացահայտ, հասարակական թե անձնական: Այն կարող է հանդիպել որպես ինստիտուցիոնալ ռասայական խտրականություն, ազգային պայքար, անհանդուրժողականության և ժխտման դրվագներ, կամ էլ որպես պատմության պաշտոնական ազգային տարբերակ, որ ժխտում է մյուս ազգերի ինքնությունը:

Խտրականությունն ուղղված է լինում այն անհատներին և խմբերին, որոնք ավելի խոցելի են' հաշմանդամները, կանայք և աղջիկները, աղքատները, վերաբնակիչները, փոքրամասնությունները և բոլոր նրանք, ովքեր դիտվում են որպես այլք:

Այս խոցելի մարդիկ հաճախ դուրս են մնում իրենց համայնքների տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական կյանքից: Մոլեռանդությունը, որն անարգում և բացառում է նրանց, գործադրվում է ծայրահեղականների կողմից: Որոշ երկրներում մենք օտարատյացության նոր քաղաքականության սկզբնավորման ականատեսն ենք լինում:

Բայց խտրականության այս զոհերը միայնակ չեն: Միավորված ազգերի կազմակերպությունը նրանց հետ է' պարտավորված լինելով պաշտպանել բոլորի իրավունքները և հատկապես ամենախոցելիներինը: Սա է մեր կոչումն ու առաքելությունը:

Մարդու իրավունքների միջազգային համայնքը շարունակում է առճակատել կողմնապահության ու ատելության դեմ: Հանրային իրազեկվածությունը սկիզբ է դրել համընդհանուր փաստաթղթերի, որոնք առաջարկում են իրավական պաշտպանություն խտրականությունից և անհավասար վերաբերմունքից:

Բայց վերացական հանձնառությունները բավական չեն: Մենք պետք է շարունակենք դիմակայել անհավասարությանն ու անհանդուրժողականությանը, որտեղ էլ դրանք հանդիպեն:

Մարդու իրավունքների օրը ես հրավիրում եմ բոլոր մարդկանց ամենուր, բոլոր մակարդակներում' խտրականության դեմ պայքարում միանալ Միավորված ազգերի կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպաններին:

Նյու Յորք, 10 դեկտեմբերի 2009

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։