Քաղաքական լուրջ հայտ ներկայացնող և փոփոխությունների ձգտող ուժը պետք է պատրաստ լինի երեք սցենարի՝
ա. ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված արտահերթ գործընթացներ,
բ. 2017թ. ԱԺ հերթական ընտրություններ,
գ. հետընտրական գործընթացներ:
Ֆորսմաժորային իրավիճակ կարող է առաջանալ, եթե Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանը գնա կազանյան, այն է՝ հակամարտության կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակով: Պարզ է, որ դա կլինի հայկական կողմի կապիտուլյացիան, ինչը որևէ պարագայում չպետք է թույլ տալ: Պատրաստ լինել այս սցենարին նշանակում է հանրային ու քաղաքական լայն համախմբման հիմքեր ստեղծել, որպեսզի, ի տարբերություն 1998-ի, հանրությունն անմիջական մասնակցություն ունենա իշխանափոխության գործընթացին:
Բացի Ղարաբաղի հետ կապված հարցից՝ հնարավոր են նաև այլ բնույթի ֆորսմաժորային զարգացումներ: Ամեն դեպքում, պետք է պատրաստ լինել:
Եթե Ղարաբաղի հարցում իշխանություններին հաջողվի ժամանակ ձգել, խուսափել այլ բնույթի ֆորսմաժորային զարգացումներից ու հասնել մինչև ԱԺ հերթական ընտրություններ, ապա պետք է պատրաստ լինել ու հանրությանը ներկայանալ այլընտրանքային թիմով, այլընտրանքային ծրագրով և հաղթանակ ապահովող կազմակերպակառուցվածքային ռեսուրսով: Հասարակական-քաղաքական լայն համախմբումն այս սցենարի դեպքում էլ հաջողության ամենագլխավոր գրավականներից է:
Ընտրություններում հաղթելու համար այդ հաղթանակը պետք է ամրագրել մինչև բուն քվեարկության օրը: Այսինքն՝ պետք է աշխատել այնպես, որ իշխանությունները չկարողանան կյանքի կոչել իրենց վերարտադրության ծրագրերն ու գործի դնել ապօրինի ընտրական մեխանիզմները: Բայց եթե այդ ամենն, այդուհանդերձ, տեղի ունենա, ու քվեարկության արդյունքները կեղծվեն, ապա պետք է պատրաստ լինել հետընտրական գործընթացների:
Չպետք է մոռանալ, որ եթե արտահերթ գործընթացներ չլինեն, ապա 2017-ին վճռվում է իշխանության հարցը, քանզի նոր Սահմանադրությամբ վերացվել է նախագահի ընտրովի ինստիտուտը, և խորհրդարանում առկա ուժերի հարաբերակցությամբ է որոշվելու, թե ով ով է քաղաքական դաշտում: Դա նշանակում է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենան ներկայիս իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը դեմ հանդես եկող և այլընտրանքային տեսակետներ ունեցող սուբյեկտները: Անշո՛ւշտ, պետք է ամեն ինչ անել գործը հետընտրական զարգացումներին չհասցնելու համար, բայց պետք է այդ սցենարն էլ ունենալ:
Նկատենք, որ ցանկացած սցենարի դեպքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են միավորող գաղափար ու երկրի զարգացման այլընտրանքային ծրագիր, թիմային աշխատանք, կամք, վճռականություն և հաջողության հասնելու հավատ: Գումարած՝ համախմբված հանրություն: Ի դեպ, հանրային գործոնը բոլոր սցենարների դեպքում էլ առաջին տեղում է:
Ժամանակը քիչ է, եթե ամենօրյա աշխատանք չես տանում, և շատ, եթե առավոտից երեկո զբաղված ես գործով: Այնպես որ, ամեն ինչ մեր ձեռքերում է:
Պատրաստ լինել երեք սցենարի

7or.am