Կարծիք

09.06.2016 18:29


«Կարևորագույն քայլերից մեկը պետք է լինի քաղաքականության և բիզնեսի սերտաճման հաղթահարումը»

«Կարևորագույն քայլերից մեկը պետք է լինի քաղաքականության և բիզնեսի սերտաճման հաղթահարումը»

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման անդամ Վիկտորյա Հակոբջանյանը շարժման այսօրվա արտահերթ համաժողովում ելույթ ունենալով նշել է, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում գործազրկության մակարդակը, 2015թ. առաջին եռամսյակի տվյալներով, կազմել է 19,1 տոկոս` գրանցելով 1,3 տոկոս աճ` անցած տարվա հունվար–մարտի համեմատ։

–Ինչպես վկայում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, դա ամենաբարձր ցուցանիշն է ԵՏՄ անդամ երկրների շարքում։ Գործազրկությունն ու արտագաղթը ևս ներկայացնում են նախ պետության ոչ հստակ և անկայուն քաղաքականության, երկրորդ՝ կոռուպցիայի և տնտեսական ու քաղաքական մենաշնորհի հետևանք: Մենաշնորհի վերացումով կվերականգնվեն աշխատանքային տեղերը, որոնք հնարավորություն կընձեռեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անկաշկանդ իրականանցնելու ՀՀ Սահմանադրությամբ տրված աշխատանքի ընտրության իրավունքը, իսկ երկիրը կդարձնեն իրոք սոցիալական,–ասել է նա՝ հավելելով, որ վերոնշյալից բխում է, որ եթե այս իրավիճակը տևական և շարունակական բնույթ կրի, այն կհանգեցնի նաև դատական իշխանության անկախության, անաչառության և ինքնուրույնության նվազեցմանը, ինչպես նաև արդարադատության ոչ պատշաճ իրականացման:

–Հայաստանում իրավապաշտպան կազմակերպություններն ու փորձագետները հայտարարում են, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջընթացներ չի արձանագրում. ճիշտ հակառակը՝ նկատվում է վիճակի վատթարացում, իշխանական օղակներում էլ հիմա չեն թաքցնում և գնալով ավելի անկաշկանդ են խոսում մենաշնորհի մասին, որը կոռուպցիոն դրսևորումներից մեկն է:

Կոռուպցիայի աճի հետ են կապված նաև տնտեսական վիճակի վատթարացումը, մեծ չափերի հասած արտագաղթը և դրամի սրընթաց արժեզրկումը, որոնք ավելի շատ կապված են ներկայիս գործող քաղաքական համակարգի անգործության, իսկ ավելի հստակ՝ նրանց կողմից դրսևորվող մի կողմից անտարբերության, մյուս կողմից՝ առանձին անձանց կողմից կատարած հակաօրինական գործողությունների խրախուսման հետևանքով: Այդ իսկ պատճառով արմատական քայլեր պետք է ձեռնարկել կոռուպցիայի էական կրճատման ուղղությամբ:

Առաջին կարևորագույն քայլերը, ըստ Վ. Հակոբջանյանի, պետք է լինեն քաղաքականության և բիզնեսի սերտաճման հաղթահարումը, տնտեսական և քաղաքական ոլորտներում մենաշնորհների վերացումը, իրապես անկախ դատական համակարգի կայացումը և պետական հաստատությունների նկատմամբ վստահության վերականգնումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը