Կարծիք

08.06.2016 16:51


«Դանկե Դոյչլանդի» փոխարեն մեզ ակտիվ գործունեություն է պետք

«Դանկե Դոյչլանդի» փոխարեն մեզ ակտիվ գործունեություն է պետք

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումն իսկապես կարևոր իրադարձություն էր և առաջին հերթին քաղաքական տեսանկյունից։

Ցեղասպանության ճանաչման գործընթացի վերսկսումը (Գերմանիայի կողմից բանաձևի ընդունումը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարցի քննարկումը) հնարավորություն է տալիս Հայաստանին նաև ակտիվանալ և այդ գործընթացի միջոցով տարանջատել Թուրքիային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Մանավանդ որ աշխարհաքաղաքական իրավիճակն էլ՝ Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունների առկա լարվածությունը, նպաստավոր պայմաններ է ստեղծում դրա համար։ Սակայն ի՞նչ են անում ներկայիս իշխանությունները։ Սահմանափակվեցին ֆեյսբուքյան օգտատերերի ոճով «Դանկե Դոյչլանդ» հայտարարությունով ու վերջ։ Մեկ էլ մի երկու, իբր, «վերլուծաբան» գրեցին, թե «Գերմանիան քաղաքական նպատակներով շահարկում է մեր ցավը»։

Իսկապես, այս իշխանություններից ավելին սպասելն անիմաստ է։ Նրանք ոչ միայն ունակ չեն այս զարգացումները ճիշտ օգտագործել մեր շահերի համար, այլև չեն էլ գիտակցում այդ խնդրի կարևորությունը։ Մեր քաղաքական դաշտին անհրաժեշտ է այնպիսի ուժ, որն իր առաջ խնդիր է դնում Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը վերադարձնելու մեծ օրակարգ։ Այդպիսի ուժը, իսկ այն այսօր կա և պետք է հզորանա, ունակ կլինի համախմբել իր շուրջ այնպիսի մարդկանց, ովքեր կարող են այդ գործը գլուխ բերել։ Հենց այդ ուժը, այդ մարդիկ, որոնք գիտակցում են ազգային շահը, պետք է հստակ ծրագրով նոր որակի իշխանություն ձևավորեն մեր երկրում։ Դա բարդ է, բայց մենք այլ տարբերակ չունենք։ Հայաստանին պետք չէ «իրենց թերություններն ու երկրի խնդիրները բոլորից լավ իմացող» իշխանություն. պետք է այնպիսի իշխանություն, որն ունակ կլինի լուծել այդ խնդիրները։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը