Աշխարհ

28.05.2016 12:55


«EgyptAir»–ի օդանավը կարող էր կեղծ ահազանգի պատճառով կործանվել

«EgyptAir»–ի օդանավը կարող էր կեղծ ահազանգի պատճառով կործանվել

«EgyptAir»–ի «Airbus A320» օդանավը կարող էր ավիավթարի ենթարկվել անձնակազմի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը՝ ինքնաթիռի կործանման հետաքննությանը ծանոթ աղբյուրներից մեկին հղումով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կործանումից րոպեներ առաջ ինքնաթիռից ազդանշաններ են հաղորդվել օդաչուների խցիկում ջերմաստիճանի բարձրացման մասին։

Փորձագետները լրջորեն դիտարկում են այն վարկածը, որ օդանավը կարող էր կեղծ ահազանգի պատճառով կործանվել. նշվում է, որ ծխի ժամանակ ընկալող–հաղորդող սարքերի միացման դեպքում տվյալ մոդելի ինքնաթիռում կարող են անջատվել անվտանգության կարևոր համակարգեր, այդ թվում՝ թռիչքի վարման պաշտպանությունը։

Հիշեցնենք՝ Փարիզից Կահիրե թռչող օդանավը, որում 66 մարդ կար, մայիսի 19–ին անհետացել է ռադարների տեսադաշտից Միջերկրական ծովի հատվածում։ Ավելի ուշ եգիպտական ավիափոխադրողը հաստատեց, որ գտնվել են կործանված օդանավի բեկորները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը