Կախարդված տեղապտույտից դուրս գալու անհրաժեշտությունը
Հետանկախական շրջանում Հայաստանի Հանրապետությունում արմատավորված քաղաքական խաղի կանոնները տեղավորվում են «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքի մեջ։ Պատճառն այն է, որ սեփականությունը լեգիտիմ չէ, իսկ բիզնեսով զբաղվող իշխանությունը հանդիսանում է տնտեսության հիմնական տնօրինողը, և պատրաստ չէ հանձնել իր դիրքերը։ Հետևաբար՝ «Մահ կամ իշխանություն» կարգախոսով առաջնորդվող վարչակարգերը դառնում են արմատական՝ ծնելով արմատական ընդդիմություն։ Իսկ արմատական է հռչակվում այն ընդդիմությունը, որին ընտրողների մեծամասնությունը ընկալում է որպես գործիք իշխանություններին պատժելու և սեփականության վերաբաշխում իրականացնելու նպատակով։
Ճիշտ է, քաղաքական ակտիվության փուլում՝ ընտրությունների ժամանակ (հատկապես՝ նախագահական), իշխանության համար մղվող պայքարի մեջ մտած մրցակիցները ծրագրեր ու գաղափարներ են առաջարկում, բայց մարդկանց մեծամասնությունը ոչ թե պոզիտիվ, այլ նեգատիվ մոտիվացիաներով է էլեկտորալ վարքագիծ դրսևորում։ «Սև»-«սպիտակ» հակամարտությունը տվյալ դեպքում ամենաընկալելին է դառնում և սկսվում է...
Հատուկ ընդգծեմ, որ1991-ի նախագահական ընտրություններն այս մոդելի մեջ չպետք է դիտարկել, քանի որ այն ժամանակ ոչ թե նախագահ էր ընտրվում, այլ ժողովուրդն ամրագրում էր Ղարաբաղյան շարժման հաղթանակը, իսկ ԼևոնՏեր-Պետրոսյանն այդ շարժման խորհրդանիշներից էր։ Բացի այդ՝ 1991-ին դեռ սեփականաշնորհումը չէր սկսվել ու ՀՀ քաղաքացիները տնտեսական առումով «սոցռեալիզմի» մեջ էին։ Ընտրություններն այդ պարագայում չէին կարող անցնել սեփականության և, հետևաբար, իշխանության ոչ լեգիտիմության դեմ պայքարի սցենարով։ Ընդհակառակը՝ շատերը մտածում էին, թե պետական սեփականությունը հավասարապես բաժանվելու է ժողովրդին, և ջերմուկ ու մոլիբդեն ծախելով երջանիկ ապրելու ենք։
Ընտրակեղծիքներն ու դիմացինի համար զրոյական արդյունքով խաղի կանոնները ներդրվեցին սեփականաշնորհման գործընթացից հետո, և քաղաքական պայքարն արդեն տեղափոխվեց բախման տիրույթ։ Առաջին ընտրակեղծիքները համապետական մակարդակով տեղի ունեցան 1995-ի խորհրդարանականի ժամանակ։ Հընթացս կեղծվեց նաև սահմանադրական հանրաքվեն։
Կապիտալի նախնական կուտակման մոլուցքով տառապողներն ամեն գնով ձգտում էին պահել իշխանությունը, իսկ դա հնարավոր էր միայն ընտրակեղծիքներով, քանի որ վարչակազմի հիմնական կարգախոս դարձած «իշխանություն-փող-իշխանություն» բանաձևը չէր ընդունվում սոցիալական զրկանքների տակ կքած ընտրողների մեծամասնության կողմից։
Ելնելով այս ամենից՝ դեմագոգիայի դասական նմուշ կարելի է համարել հոկտեմբերի 15-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե հնարավոր չէ Հայաստանի 1000 ամենահարուստների ցանկում նշել իր վարչակազմը ներկայացնող անձանցից որևէ մեկին։
Նախ նկատենք, որ Տեր-Պետրոսյանի վարչակազմի ամենավստահելի և ընդունելի մարդկանցից մեկը եղել է Սերժ Սարգսյանը, ում այսօրվա փողոցային «ընդդիմախոսը» 90-ականների սկզբում դարձրեց Ղարաբաղի պաշտպանության նախարար, իսկ այնուհետև նրան վստահեց ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավարումը։ Ավելացնեմ նաև, որ բոլոր այն մարդկանց անունները, որոնք հնչեցվեցին «թրջված» հանրահավաքում, մեծ հաշվով, ներկայացնում են Տեր-Պետրոսյանի վարչակազմի մի մասը։ Այնպես որ, անմեղ հրեշտակ ձևանալը միայն քմծիծաղ կարող է առաջացնել։ Իսկ նրանք, ովքեր այսօր իշխանության մեջ չեն, բայց հանդիսանում են լևոնական վարչակազմի անդամներից՝ նույնպես ընդգրկված չեն սոցիալապես անապահովների «Փարոս» ծրագրում. Վանո Սիրադեղյանին աղքատ մարդ չես համարի, Վազգեն Սարգսյանին էլ։ Դե իսկ Թելման Տեր-Պետրոսյանը գործարար պատգամավորների շարքին էր դասվում, ում անվան հետ էր կապվում Պարսկաստան արտահանվող մետաղի ջարդոնի բիզնեսը, և այն ժամանակ իրականացվող տարատեսակ տնտեսական գործարքները։
Փաստորեն, Լևոն Տեր–Պետրոսյանի կառավարման տարիներին կար երեք խոշոր կլան՝ Վանոյինը, Վազգեն Սարգսյանինը կամ, ինչպես ընդունված էր ասել՝ Արարատյանը և Թելման Տեր–Պետրոսյանինը, ովքեր առանձին ոլորտներ էին տնօրինում, բայց մեկ ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասերն էին ու ապահովում էին իշխանության «սև» դրամարկղի միջոցով իրականացվող շարժը։
Տերպետրոսյանական ավազակապետությունն ուներ նաև զինված բանդաներ, որոնք զբաղվում էին ռեկետով, ահաբեկչությամբ և սպանություններով։ Դրանցից էր, օրինակ, Արմեն Տեր–Սահակյանի խումբը։
Կային նաև վարչակազմի առանձին գործիչներ, ովքեր կոնկրետ ոլորտների վրա ազդեցություն ունեին։ Մասնավորապես՝ բենզինի ներկրմամբ հիմնականում զբաղվում էր լևոնական վարչակարգի ներկայացուցիչ «Հայնավթամթերքի»Վահագն Գրիգորյանը, ում տանիքի դերում ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանն էր։ Արարքցյանը բենզինի շուկայում իր ուրույն հետաքրքրությունները հետապնդող Վազգեն Սարգսյանի հետ նույնիսկ շահերի բախում ունեցավ, ինչը ԱԺ նախագահի մոտ արտահայտվեց Վազգենի ներկայացրած ուսանողներին բանակ տանելու օրինագծի դեմ հանդես գալու ձևով։
Վազգեն-Բաբիկ հրապարակային հակամարտությունը հայ ժողովրդին մատուցվեց որպես կրթության մասին օրենքում փոփոխությունների շուրջ ծավալվող պայքար այն ժամանակների «բոբո» Վազգեն Սարգսյանի և ակադեմիական շրջանակները ներկայացնող Արարքցյանի միջև, սակայն դա իրականում տնտեսական շահերի պայքար էր։ Այդ ընթացքում Արարքցյանը հասցրեց ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալ ու մի քանի օր աշխատանքի չներկայանալ։ Բախումը բավական լուրջ էր և օրինագծի քվեարկությունը ցույց տվեց, որ Վ. Սարգսյանն ավելի ազդեցիկ է խորհրդարանում, քան խոսնակը։
Տեր-Պետրոսյանի ոչ ֆորմալ արբիտրաժություն անելուց հետո Արարքցյանը հրաժարվեց իր հրաժարականի դիմումից ու եկավ բազմեց ԱԺ նախագահությունում, իսկ Գրիգորյան Վահագը շարունակեց կուռացիա անել բենզինի ոլորտը, որը հետագայում՝ 1998-ի իշխանափոխությունից հետո, վերաձևման ենթարկվեց ու 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո վերջնականապես անցավ Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող Միխայիլ Բաղդասարովին։ Հիմա Բաղդասարովն այդ շուկայում համեստ մասնակցություն ունի։ Եկել է «Ֆլեշի» ժամանակը, բայց դա այլ խոսակցության թեմա է։ Անցնենք առաջ։
Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին նրա ուղղակի և անուղղակի աջակցությամբ մտադրություն կար գործարարներից կազմված կուսակցություն ստեղծել, որը, բնականաբար, պետք է ղեկավարեր Տեր-Պետրոսյանի եղբայր Թելմանը։ Գործարար և արդյունաբերող շրջանակներին կամաց-կամաց հավաքում էին Թելման Տեր-Պետրոսյանի տակ, և միայն վերջինիս մահը կիսատ թողեց այդ ծրագրերն ու այդ ոլորտում վերադասավորումներ սկսվեցին։
Ավելացնեմ նաև այն, որ Լ. Տեր-Պետրոսյանի մյուս եղբայրը՝ Պետրոսը, ըստ այն օրերի մամուլի հրապարակումների, շինարարական բիզնեսում էր աչքի ընկնում, և շինարարական պետպատվերներն ու տենդերներն առանց նրա գրեթե չէին կայանում։
Ի դեպ, Լ. Տեր-Պետրոսյանի հովանավորչական գործունեությունը դրսևորվում էր նույնիսկ այնպիսի ոլորտներում ինչպիսին ֆուտբոլն է։ Հակոբ Տեր-Պետրոսյանը, ով Լևոնի եղբորորդին էր, 90-ականների կեսերին հանդես էր գալիս ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականում։ Հակոբը վատ ֆուտբոլիստ չէր, բայց հավաքականում խաղալու մակարդակ ակնհայտորեն չուներ, սակայն քանի որ նա երկրի նախագահի զարմիկն էր, ուստի ...
Սա էլ ձեզ այն ժամանակվա «անկաշառ», կոռուպցիայից զերծ ու «հրեշտակ» վարչակարգի ներքին խոհանոցում տիրող բարքերի մասին՝ չհաշված Արմենթելի վաճառքի գործարքը, որն իրականացրել էր Լ. Տեր-Պետրոսյանի կաբինետի անդամ ու իր մանկության ընկեր Պողպատյանը։ Այնպես որ՝ Լ. Տեր-Պետրոսյանը ճշմարտություններ է ասում իշխանությունների կոռումպացվածության մասով, բայց դրանք ընտրովի ճշմարտություններ են և կոնյունկտուրային բնույթ են կրում, քանի որ ՀԱԿ առաջնորդը «մոռանում» է, որ իր օրոք նույնպես սերտաճած էին բիզնեսն ու իշխանությունը, պարզապես Տեր-Պետրոսյանի տեսակն այնպիսին է, որ նա, ասենք, Սերժ Սարգսյանի պես անձամբ չի մխրճվում տարատեսակ գործարքների մեջ, ու մականունավորների հետ ժամերով «պերերիվ» չի անում իր աշխատանքային սենյակում, կամ ազարտային խաղերի հետ սեր չունի։ Բայց դրանք ձևական տարբերություններ են, քանի որ բովանդակային առումով երկուսի օրոք էլ ավազակապետություն է եղել ու կա։
Այո՛, այս իշխանությունները թաղված են կոռուպցիայի մեջ, բայց ասել, թե այդ ամենը ձևավորվել է Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունից հետո՝ նշանակում է հիմարի տեղ դնել բոլոր նրանց, ում հիշողությունը մթագնել է, կամ էլ զբաղվել ինքնախաբեությամբ։
Եթե Տեր–Պետրոսյանը որոշել է իշխանությունների ժողովրդից թալանածը վերադարձնել ժողովրդին, ապա թող սկսի իր կառավարման շրջանի թալանչիներից ու նոր միայն գա այսօրվա թալանչիներին, ովքեր իր ժամանակների սկսնակ ու աչքերն անկուշտ թալանչիներն էին, բայց, գալով իշխանության, տեղը հանեցին ու գերազանցեցին իրենց ուսուցիչներին։
Ե՛վ Տեր-Պետրոսյանի, և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի օրոք եղել է ու կա կոռուպցիա՝ սկսած քաղաքականից մինչև տնտեսականը, բայց փաստն այն է, որ դրա հիմքերը դրվել են և իրավական հնարավորությունները ստեղծվել են ՀՀ առաջին նախագահի օրոք և 1995-ին «ընդունված» սահմանադրության օգնությամբ։
Սերժ Սարգսյանն այժմ ուզում է գերկենտրոնացված դարձնել կոռուպցիան, ինչը նրան տարբերում է Քոչարյանից ու Տեր-Պետրոսյանից։ Տեր-Պետրոսյանի օրոք իշխանական թիմը մի քանի մարդ էր ներկայացնում՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, Թելման Տեր–Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Գագիկ Ջհանգիրյան, Սերժ Սարգսյան, Տեր-Պետրոսյանի թիկանզորի պետ Ռոմեն Ղազարյան (գեներալ Բուդո) և այլք։
Քոչարյանի օրոք խոսվում էր իր, Սերժ Սարգսյանի, Արմեն Գևորգյանի, Աղվան Հովսեփյանի, Գրիշա Սարկիսյանի որպես ազդեցությունների կենտրոնների մասին։ Քոչարյանը ոչ ֆորմալ արբիտրն էր։ Եթե նույնիսկ վերցնենք, որ անկախ նշված անձանց ազդեցությունից՝ միևնույն է իշխանությունն այդ տարիներին ընկալվում էր ի դեմս Քոչարյան-Սարգսյան զույգի, ապա դա երկյակի կառավարում էր, իսկ այժմ իշխանություն ասելով հասկանում ենք միայն Սերժ Սարգսյանին։ Ըստ այդմ՝ Հայաստանում հիմա բացարձակ միապետական իշխանություն կա, որի շուրջը նազիր-վեզիրական ինստիտուտ է գործում։
Ճիշտ է, Սերժ Սարգսյանն էլ, Տեր–Պետրոսյանի պես, իր եղբայրներին ուշադրությունից դուրս չի թողնում, սակայն որոշումների ընդունման առումով ու ազդեցության կենտրոն լինելու մասով ՀՀ գործող նախագահը «հպարտ» միայնության մեջ է և նույնիսկ ամենահարազատների հետ չի ուզում կիսվել իր այդ իշխանությամբ։ Փաստորեն, ագահությունը չափ ու սահման չունի։
Սարգսյանը չի վստահում մարդկանց այն պարզ պատճառով, որ ինքն է ուրիշներին մշտապես դավաճանել ու մտածում է, թե դա հատուկ է բոլոր մարդկանց։ Սկզբում նա Տեր–Պետրոսյանի «ամենահավատարիմ» մարդկանցից էր, բայց 1998–ին հայտնվեց հակառակ ճամբարում, ինչով շշմեցրել էր իրեն պահած ու փայփայած ՀՀ առաջին նախագահին։ Հետո եկավ Վազգեն Սարգսյանին «հավատարիմ» լինելու ժամանակը։ 1999–ի հոկտեմբորի 27–ից հետո արդեն նա Ռոբերտ Քոչարյանի «հավատարիմն» էր, իսկ 2008–ից հետո ինքներդ կարող եք դատել, թե ինչպես է իրեն պահում Սերժ Սարգսյանը Ռ. Քոչարյանի հանդեպ. «ընդդիմադիր» լրատվամիջոցները «զակազը–զակազի» հետևից են ստանում նախագահական պալատից։
Սերժ Սարգսյանի կողքին չկա այնպիսի մեկը, ով կընկալվեր որպես հավասարազոր ուժ կամ ազդեցության կենտրոն, ինչպիսին, օրինակ, ինքն էր Քոչարյանի օրոք։ Սարգսյանը պարզապես վախենում է իր նման մեկին պահել, քանի որ գիտի իր արածների մասին, ու չի վստահում ոչ մեկին։ Դա է պատճառը, որ տնտեսական շահ հետապնդող ու կուլիսային հիմնական գործերի մեջ Սարգսյանը ներգրավում է բացառապես իր ընտանիքի անդամներին ու բարեկամներին, իսկ խոշոր բիզնեսի սեփականության վերաբաշխման գործում գործիքի դերում ընտրել է Տիգրան Սարգսյանին, ով չունի ԱԺ-ի մեծամասնության աջակցությունը, և դրանով հանդերձ կամակատար է ու ցանկալի անձ Ս. Սարգսյանի համար։ Ասել է թե՝ կլանաօլիգարխիկ համակարգն այժմ դրսևորվում է ամենավուլգար ձևով և հասել է իր փտածության բարձրակետին, որին հետևելու է փլուզումը։ Պարզապես պետք է այնպես անել, որ մեկ մարդու կլանի փլուզումը չբերի երկրի փլուզմանը։
Կրկնեմ. այս ամենը հետևանք է լևոնական կառավարման շրջանի։ Եթե նախկինում գործած այս մեղքերը չեն ընդունվում Տեր-Պետրոսյանի կողմից և հրապարակավ ներեղություն չի խնդրվում գործած «ղալաթների» մասով, ապա կոռուպցիայի մասին ՀԱԿ առաջնորդի բարձրաձայնումները միայն բառեր են, բառեր, բառեր...
Կախարդված տեղապտույտից դուրս գալու անհրաժեշտությունը
Հետանկախական շրջանում Հայաստանի Հանրապետությունում արմատավորված քաղաքական խաղի կանոնները տեղավորվում են «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքի մեջ։ Պատճառն այն է, որ սեփականությունը լեգիտիմ չէ, իսկ բիզնեսով զբաղվող իշխանությունը հանդիսանում է տնտեսության հիմնական տնօրինողը, և պատրաստ չէ հանձնել իր դիրքերը։ Հետևաբար՝ «Մահ կամ իշխանություն» կարգախոսով առաջնորդվող վարչակարգերը դառնում են արմատական՝ ծնելով արմատական ընդդիմություն։ Իսկ արմատական է հռչակվում այն ընդդիմությունը, որին ընտրողների մեծամասնությունը ընկալում է որպես գործիք իշխանություններին պատժելու և սեփականության վերաբաշխում իրականացնելու նպատակով։
Ճիշտ է, քաղաքական ակտիվության փուլում՝ ընտրությունների ժամանակ (հատկապես՝ նախագահական), իշխանության համար մղվող պայքարի մեջ մտած մրցակիցները ծրագրեր ու գաղափարներ են առաջարկում, բայց մարդկանց մեծամասնությունը ոչ թե պոզիտիվ, այլ նեգատիվ մոտիվացիաներով է էլեկտորալ վարքագիծ դրսևորում։ «Սև»-«սպիտակ» հակամարտությունը տվյալ դեպքում ամենաընկալելին է դառնում և սկսվում է...
Հատուկ ընդգծեմ, որ 1991-ի նախագահական ընտրություններն այս մոդելի մեջ չպետք է դիտարկել, քանի որ այն ժամանակ ոչ թե նախագահ էր ընտրվում, այլ ժողովուրդն ամրագրում էր Ղարաբաղյան շարժման հաղթանակը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ շարժման խորհրդանիշներից էր։ Բացի այդ՝ 1991-ին դեռ սեփականաշնորհումը չէր սկսվել ու ՀՀ քաղաքացիները տնտեսական առումով «սոցռեալիզմի» մեջ էին։ Ընտրություններն այդ պարագայում չէին կարող անցնել սեփականության և, հետևաբար, իշխանության ոչ լեգիտիմության դեմ պայքարի սցենարով։ Ընդհակառակը՝ շատերը մտածում էին, թե պետական սեփականությունը հավասարապես բաժանվելու է ժողովրդին, և ջերմուկ ու մոլիբդեն ծախելով երջանիկ ապրելու ենք։
Ընտրակեղծիքներն ու դիմացինի համար զրոյական արդյունքով խաղի կանոնները ներդրվեցին սեփականաշնորհման գործընթացից հետո, և քաղաքական պայքարն արդեն տեղափոխվեց բախման տիրույթ։ Առաջին ընտրակեղծիքները համապետական մակարդակով տեղի ունեցան 1995-ի խորհրդարանականի ժամանակ։ Հընթացս կեղծվեց նաև սահմանադրական հանրաքվեն։
Կապիտալի նախնական կուտակման մոլուցքով տառապողներն ամեն գնով ձգտում էին պահել իշխանությունը, իսկ դա հնարավոր էր միայն ընտրակեղծիքներով, քանի որ վարչակազմի հիմնական կարգախոս դարձած «իշխանություն-փող-իշխանություն» բանաձևը չէր ընդունվում սոցիալական զրկանքների տակ կքած ընտրողների մեծամասնության կողմից։
Ելնելով այս ամենից՝ դեմագոգիայի դասական նմուշ կարելի է համարել հոկտեմբերի 15-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե հնարավոր չէ Հայաստանի 1000 ամենահարուստների ցանկում նշել իր վարչակազմը ներկայացնող անձանցից որևէ մեկին։
Նախ նկատենք, որ Տեր-Պետրոսյանի վարչակազմի ամենավստահելի և ընդունելի մարդկանցից մեկը եղել է Սերժ Սարգսյանը, ում այսօրվա փողոցային «ընդդիմախոսը» 90-ականների սկզբում դարձրեց Ղարաբաղի պաշտպանության նախարար, իսկ այնուհետև նրան վստահեց ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավարումը։ Ավելացնեմ նաև, որ բոլոր այն մարդկանց անունները, որոնք հնչեցվեցին «թրջված» հանրահավաքում, մեծ հաշվով, ներկայացնում են Տեր-Պետրոսյանի վարչակազմի մի մասը։ Այնպես որ, անմեղ հրեշտակ ձևանալը միայն քմծիծաղ կարող է առաջացնել։ Իսկ նրանք, ովքեր այսօր իշխանության մեջ չեն, բայց հանդիսանում են լևոնական վարչակազմի անդամներից՝ նույնպես ընդգրկված չեն սոցիալապես անապահովների «Փարոս» ծրագրում. Վանո Սիրադեղյանին աղքատ մարդ չես համարի, Վազգեն Սարգսյանին էլ։ Դե իսկ Թելման Տեր-Պետրոսյանը գործարար պատգամավորների շարքին էր դասվում, ում անվան հետ էր կապվում Պարսկաստան արտահանվող մետաղի ջարդոնի բիզնեսը, և այն ժամանակ իրականացվող տարատեսակ տնտեսական գործարքները։
Փաստորեն, Լևոն Տեր–Պետրոսյանի կառավարման տարիներին կար երեք խոշոր կլան՝ Վանոյինը, Վազգեն Սարգսյանինը կամ, ինչպես ընդունված էր ասել՝ Արարատյանը և Թելման Տեր–Պետրոսյանինը, ովքեր առանձին ոլորտներ էին տնօրինում, բայց մեկ ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասերն էին ու ապահովում էին իշխանության «սև» դրամարկղի միջոցով իրականացվող շարժը։
Տերպետրոսյանական ավազակապետությունն ուներ նաև զինված բանդաներ, որոնք զբաղվում էին ռեկետով, ահաբեկչությամբ և սպանություններով։ Դրանցից էր, օրինակ, Արմեն Տեր–Սահակյանի խումբը։
Կային նաև վարչակազմի առանձին գործիչներ, ովքեր կոնկրետ ոլորտների վրա ազդեցություն ունեին։ Մասնավորապես՝ բենզինի ներկրմամբ հիմնականում զբաղվում էր լևոնական վարչակարգի ներկայացուցիչ «Հայնավթամթերքի» Վահագն Գրիգորյանը, ում տանիքի դերում ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանն էր։ Արարքցյանը բենզինի շուկայում իր ուրույն հետաքրքրությունները հետապնդող Վազգեն Սարգսյանի հետ նույնիսկ շահերի բախում ունեցավ, ինչը ԱԺ նախագահի մոտ արտահայտվեց Վազգենի ներկայացրած ուսանողներին բանակ տանելու օրինագծի դեմ հանդես գալու ձևով։
Վազգեն-Բաբիկ հրապարակային հակամարտությունը հայ ժողովրդին մատուցվեց որպես կրթության մասին օրենքում փոփոխությունների շուրջ ծավալվող պայքար այն ժամանակների «բոբո» Վազգեն Սարգսյանի և ակադեմիական շրջանակները ներկայացնող Արարքցյանի միջև, սակայն դա իրականում տնտեսական շահերի պայքար էր։ Այդ ընթացքում Արարքցյանը հասցրեց ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալ ու մի քանի օր աշխատանքի չներկայանալ։ Բախումը բավական լուրջ էր և օրինագծի քվեարկությունը ցույց տվեց, որ Վ. Սարգսյանն ավելի ազդեցիկ է խորհրդարանում, քան խոսնակը։
Տեր-Պետրոսյանի ոչ ֆորմալ արբիտրաժություն անելուց հետո Արարքցյանը հրաժարվեց իր հրաժարականի դիմումից ու եկավ բազմեց ԱԺ նախագահությունում, իսկ Գրիգորյան Վահագը շարունակեց կուռացիա անել բենզինի ոլորտը, որը հետագայում՝ 1998-ի իշխանափոխությունից հետո, վերաձևման ենթարկվեց ու 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո վերջնականապես անցավ Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող Միխայիլ Բաղդասարովին։ Հիմա Բաղդասարովն այդ շուկայում համեստ մասնակցություն ունի։ Եկել է «Ֆլեշի» ժամանակը, բայց դա այլ խոսակցության թեմա է։ Անցնենք առաջ։
Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին նրա ուղղակի և անուղղակի աջակցությամբ մտադրություն կար գործարարներից կազմված կուսակցություն ստեղծել, որը, բնականաբար, պետք է ղեկավարեր Տեր-Պետրոսյանի եղբայր Թելմանը։ Գործարար և արդյունաբերող շրջանակներին կամաց-կամաց հավաքում էին Թելման Տեր-Պետրոսյանի տակ, և միայն վերջինիս մահը կիսատ թողեց այդ ծրագրերն ու այդ ոլորտում վերադասավորումներ սկսվեցին։
Ավելացնեմ նաև այն, որ Լ. Տեր-Պետրոսյանի մյուս եղբայրը՝ Պետրոսը, ըստ այն օրերի մամուլի հրապարակումների, շինարարական բիզնեսում էր աչքի ընկնում, և շինարարական պետպատվերներն ու տենդերներն առանց նրա գրեթե չէին կայանում։
Ի դեպ, Լ. Տեր-Պետրոսյանի հովանավորչական գործունեությունը դրսևորվում էր նույնիսկ այնպիսի ոլորտներում ինչպիսին ֆուտբոլն է։ Հակոբ Տեր-Պետրոսյանը, ով Լևոնի եղբորորդին էր, 90-ականների կեսերին հանդես էր գալիս ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականում։ Հակոբը վատ ֆուտբոլիստ չէր, բայց հավաքականում խաղալու մակարդակ ակնհայտորեն չուներ, սակայն քանի որ նա երկրի նախագահի զարմիկն էր, ուստի ...
Սա էլ ձեզ այն ժամանակվա «անկաշառ», կոռուպցիայից զերծ ու «հրեշտակ» վարչակարգի ներքին խոհանոցում տիրող բարքերի մասին՝ չհաշված Արմենթելի վաճառքի գործարքը, որն իրականացրել էր Լ. Տեր-Պետրոսյանի կաբինետի անդամ ու իր մանկության ընկեր Պողպատյանը։ Այնպես որ՝ Լ. Տեր-Պետրոսյանը ճշմարտություններ է ասում իշխանությունների կոռումպացվածության մասով, բայց դրանք ընտրովի ճշմարտություններ են և կոնյունկտուրային բնույթ են կրում, քանի որ ՀԱԿ առաջնորդը «մոռանում» է, որ իր օրոք նույնպես սերտաճած էին բիզնեսն ու իշխանությունը, պարզապես Տեր-Պետրոսյանի տեսակն այնպիսին է, որ նա, ասենք, Սերժ Սարգսյանի պես անձամբ չի մխրճվում տարատեսակ գործարքների մեջ, ու մականունավորների հետ ժամերով «պերերիվ» չի անում իր աշխատանքային սենյակում, կամ ազարտային խաղերի հետ սեր չունի։ Բայց դրանք ձևական տարբերություններ են, քանի որ բովանդակային առումով երկուսի օրոք էլ ավազակապետություն է եղել ու կա։
Այո՛, այս իշխանությունները թաղված են կոռուպցիայի մեջ, բայց ասել, թե այդ ամենը ձևավորվել է Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունից հետո՝ նշանակում է հիմարի տեղ դնել բոլոր նրանց, ում հիշողությունը մթագնել է, կամ էլ զբաղվել ինքնախաբեությամբ։
Եթե Տեր–Պետրոսյանը որոշել է իշխանությունների ժողովրդից թալանածը վերադարձնել ժողովրդին, ապա թող սկսի իր կառավարման շրջանի թալանչիներից ու նոր միայն գա այսօրվա թալանչիներին, ովքեր իր ժամանակների սկսնակ ու աչքերն անկուշտ թալանչիներն էին, բայց, գալով իշխանության, տեղը հանեցին ու գերազանցեցին իրենց ուսուցիչներին։
Ե՛վ Տեր-Պետրոսյանի, և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի օրոք եղել է ու կա կոռուպցիա՝ սկսած քաղաքականից մինչև տնտեսականը, բայց փաստն այն է, որ դրա հիմքերը դրվել են և իրավական հնարավորությունները ստեղծվել են ՀՀ առաջին նախագահի օրոք և 1995-ին «ընդունված» սահմանադրության օգնությամբ։
Սերժ Սարգսյանն այժմ ուզում է գերկենտրոնացված դարձնել կոռուպցիան, ինչը նրան տարբերում է Քոչարյանից ու Տեր-Պետրոսյանից։ Տեր-Պետրոսյանի օրոք իշխանական թիմը մի քանի մարդ էր ներկայացնում՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, Թելման Տեր–Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Գագիկ Ջհանգիրյան, Սերժ Սարգսյան, Տեր-Պետրոսյանի թիկանզորի պետ Ռոմեն Ղազարյան (գեներալ Բուդո) և այլք։
Քոչարյանի օրոք խոսվում էր իր, Սերժ Սարգսյանի, Արմեն Գևորգյանի, Աղվան Հովսեփյանի, Գրիշա Սարկիսյանի որպես ազդեցությունների կենտրոնների մասին։ Քոչարյանը ոչ ֆորմալ արբիտրն էր։ Եթե նույնիսկ վերցնենք, որ անկախ նշված անձանց ազդեցությունից՝ միևնույն է իշխանությունն այդ տարիներին ընկալվում էր ի դեմս Քոչարյան-Սարգսյան զույգի, ապա դա երկյակի կառավարում էր, իսկ այժմ իշխանություն ասելով հասկանում ենք միայն Սերժ Սարգսյանին։ Ըստ այդմ՝ Հայաստանում հիմա բացարձակ միապետական իշխանություն կա, որի շուրջը նազիր-վեզիրական ինստիտուտ է գործում։
Ճիշտ է, Սերժ Սարգսյանն էլ, Տեր–Պետրոսյանի պես, իր եղբայրներին ուշադրությունից դուրս չի թողնում, սակայն որոշումների ընդունման առումով ու ազդեցության կենտրոն լինելու մասով ՀՀ գործող նախագահը «հպարտ» միայնության մեջ է և նույնիսկ ամենահարազատների հետ չի ուզում կիսվել իր այդ իշխանությամբ։ Փաստորեն, ագահությունը չափ ու սահման չունի։
Սարգսյանը չի վստահում մարդկանց այն պարզ պատճառով, որ ինքն է ուրիշներին մշտապես դավաճանել ու մտածում է, թե դա հատուկ է բոլոր մարդկանց։ Սկզբում նա Տեր–Պետրոսյանի «ամենահավատարիմ» մարդկանցից էր, բայց 1998–ին հայտնվեց հակառակ ճամբարում, ինչով շշմեցրել էր իրեն պահած ու փայփայած ՀՀ առաջին նախագահին։ Հետո եկավ Վազգեն Սարգսյանին «հավատարիմ» լինելու ժամանակը։ 1999–ի հոկտեմբորի 27–ից հետո արդեն նա Ռոբերտ Քոչարյանի «հավատարիմն» էր, իսկ 2008–ից հետո ինքներդ կարող եք դատել, թե ինչպես է իրեն պահում Սերժ Սարգսյանը Ռ. Քոչարյանի հանդեպ. «ընդդիմադիր» լրատվամիջոցները «զակազը–զակազի» հետևից են ստանում նախագահական պալատից։
Սերժ Սարգսյանի կողքին չկա այնպիսի մեկը, ով կընկալվեր որպես հավասարազոր ուժ կամ ազդեցության կենտրոն, ինչպիսին, օրինակ, ինքն էր Քոչարյանի օրոք։ Սարգսյանը պարզապես վախենում է իր նման մեկին պահել, քանի որ գիտի իր արածների մասին, ու չի վստահում ոչ մեկին։ Դա է պատճառը, որ տնտեսական շահ հետապնդող ու կուլիսային հիմնական գործերի մեջ Սարգսյանը ներգրավում է բացառապես իր ընտանիքի անդամներին ու բարեկամներին, իսկ խոշոր բիզնեսի սեփականության վերաբաշխման գործում գործիքի դերում ընտրել է Տիգրան Սարգսյանին, ով չունի ԱԺ-ի մեծամասնության աջակցությունը, և դրանով հանդերձ կամակատար է ու ցանկալի անձ Ս. Սարգսյանի համար։ Ասել է թե՝ կլանաօլիգարխիկ համակարգն այժմ դրսևորվում է ամենավուլգար ձևով և հասել է իր փտածության բարձրակետին, որին հետևելու է փլուզումը։ Պարզապես պետք է այնպես անել, որ մեկ մարդու կլանի փլուզումը չբերի երկրի փլուզմանը։
Կրկնեմ. այս ամենը հետևանք է լևոնական կառավարման շրջանի։ Եթե նախկինում գործած այս մեղքերը չեն ընդունվում Տեր-Պետրոսյանի կողմից և հրապարակավ ներեղություն չի խնդրվում գործած «ղալաթների» մասով, ապա կոռուպցիայի մասին ՀԱԿ առաջնորդի բարձրաձայնումները միայն բառեր են, բառեր, բառեր...
Անդրանիկ Թևանյան
շարունակելի