Խմբագրական

09.05.2016 00:05


Սկսենք երկրի ներսից

Սկսենք երկրի ներսից

Մայիսի 9-ը եռատոն է համարվում, բայց, անկեղծ ասած, տոնական տրամադրություն չկա:

Մի հայտնի խոսք կա՝ հաղթելը հեշտ է, հաղթանակը պահելը՝ դժվար:

Մենք փառահեղ հաղթանակ տարանք, բայց տապալեցինք պետականաշինության գործընթացը: Հարվածներ ստացան տնտեսական, քաղաքական ու ընտրական համակարգերը:

Հայաստանի հանրությունն ընտրությունների ժամանակ պարբերաբար պարտություն է կրում իշխանություններից: Ա՛յ, եթե սահմանների ամրապնդման մասին էլ այնպես մտածեին, ինչպես ընտրակեղծիքների կատարելագործման մեխանիզմների, ապա թշնամին չէր լկտիանա, ու չորս օրվա ընթացքում այսքան կորուստներ չէինք ունենա:

Մենք հաղթել ենք, բայց հաղթանակը մսխվել է:

Մսխվել է քաղաքական ղեկավարության, ռեստորանային ու կաբինետային գեներալների, անգրագետ չինովնիկների, քիրվայական մտածողության, թալանելու հակվածության, տոկոս «խփելու», աշխարհաքաղաքական «բոմժության», պատմությունից դասեր չքաղելու և թուլակամության պատճառով:

Պետք է, հետևաբար, փոխել իրավիճակը:

Ներկայումս գործող համակարգի ու այդ համակարգի շալակը հեծածների մնալու դեպքում մեզ նոր պարտություններ են սպասվում: Ու քանի որ մենք դատապարտված ենք հաղթանակի, ուստի պետք է սկսել տնաբույծ թրքաբոլշևիկներից:

Ադրբեջանին հաղթելուց առաջ պետք է հաղթանակ տանել երկրի ներսում:

Հաղթանակ երկրի ներսում, հաղթանակ արտաքին թշնամու նկատմամբ և հաղթանակ միջազգային ասպարեզում: Հենց սա կլինի իսկական եռատոն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը