Չորսօրյա պատերազմը և ՌԴ–ի «չեչենական» հիվանդությունը
Ռուսաստանը լավ բարեկամ չէ, բայց կարող է լինել վատ թշնամի։ Այս բանաձևի մասին մոռացողները շատ թանկ են վճարել և վճարելու։
Պետք է ապավինել սեփական ուժերին, բացառել երրորդ ուժին և դրսում ոչ թե հովանավորներ ու տերեր փնտրել, այլ դաշնակիցներ։ Այս բանաձևը մոռացողներն էլ են շատ թանկ վճարել ու վճարելու։ Հայաստանի պարագայում որ հաստատ այդպես է։
Չորսօրյա պատերազմից հետո շատ է խոսվում պատճառների մասին, և փորձ է արվում հետագա զարգացումները կանխատեսել։ Փնտրվում են մեղավորներ, քննարկվում են իրական և արհեստական հարցեր, տրվում են կեղծ թիրախների անուններ։
Ամենաշատ քննարկվող թեմաներից է այն, թե ինչու է մեր ռազմավարական դաշնակից ՌԴ–ն Ադրբեջանին զենք վաճառում։ Ճիշտ հարցադրում է, բայց հասցեատերն ու շեշտադրումն են սխալ։
Չապավինել երրորդ ուժին
Ուշագրավ է, որ Ռուսաստանի վրա «մուննաթեն գալիս» ու այդ երկրից Հայաստանի անվտանգության ապահովում պահանջում իրենց ՀՀ ինքնիշխանության ջերմեռանդ պաշտպաններ ներկայացնողները ու մոլի ռուսատյացությամբ աչքի ընկնողները։ Մինչդեռ Կրեմլից սովետական ժամանակահատվածի ոգով բողոքելու փոխարեն՝ պետք է հայաստանյան իշխանություններից հաշիվ պահանջել և ռուսական զենքի թեմայի մասով հետևյալ հարթությունների մեջ պատասխաններ փնտրել՝
1.Ադրբեջանն սկսեց ակտիվորեն սերտացնել իր հարաբերությունները ՌԴ հետ «Ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո։
Ադրբեջանը հակառուսական նախագիծ հանդիսացող եվրաասոցացման գործընթացի մեջ չմտավ և չհամաձայնեց Արևմուտքի ձեռքում դառնալ մանրադրամ՝ շատ լավ հասկանալով, որ բոլոր այն երկրները, որոնք մտել են այդ խաղի մեջ, տարածք են կորցրել կամ կանգնած են կորցնելու վտանգի առաջ։ Ադրբեջանը չմտավ այդ նախագծի մեջ ու փոխարենը՝ 2011–ից խորացրեց ռազմաքաղաքական կապերը ՌԴ հետ, որի արդյունքում էլ սկսվեց զենքի մատակարարումը։ Ադրբեջանը նման հնարավորություն ստացավ, քանզի Սերժ Սարգսյանն «արևմտամետ» կուրս էր ընտրել, ընդ որում՝ անձնական շահերից ելնելով։
Բոլոր այն ահազանգերը, որոնք հնչեցվում էին Հայաստանում, անտեսվում էին իշխանությունների կողմից։ Իսկ երբ արդեն բանը բանից անցել էր, ՀՀԿ ղեկավարը գիշերային որոշում կայացրեց ու ընկավ մյուս ծայրահեղության գիրկը՝ մտնելով Մաքսային միություն։ Հայտարարվեց, որ դա արվում է Ղարաբաղի անվտանգության ապահովման համար։ Բայց դե, անվտանգությունն այդ ձևով չեն ապահովում։ Չորսօրյա պատերազմը՝ վկա։
Այս ամենը հաշվի առնելով՝ մի շարք հարցեր են առաջանում՝
ա. ինչո՞ւ հայաստանյան իշխանությունները՝ որպես ՀԱՊԿ անդամ չփորձեցին, կանխել Ռուսաստան–Ադրբեջան ռազմաքաղաքական գործարքը,
բ. ինչո՞ւ էին այն տարիներին հայտարարում, որ որևէ խնդիր չեն տեսնում Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման հարցում,
գ. ինչո՞ւ Հայաստանը նույն Ռուսաստանից զենք չէր գնում, ընդ որում՝ շատ ավելի էժան գներով (որպես ՀԱՊԿ անդամ), քան Ադրբեջանին էր վաճառվում,
դ. ինչո՞ւ է հիմա Բ26–ը փորձում հակառուսական քարոզչության միջոցով թաքցնել սեփական անգործությունն ու ռազմավարական սխալները։
2.Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի պետական կառավարման համակարգում կային մարդիկ, ովքեր շատ լավ բանակցում էին ՌԴ պաշտոնյաների հետ ու կարողանում էին զենքի մատակարարումն ապահովել։ Ճիշտ է՝ ՌԴ–ն զուգահեռաբար զենք էր մատակարարում նաև Ադրբեջանին, բայց ես չեմ հիշում, որ մերոնք այն ժամանակ բողոքեին, թե ինչու է ՌԴ–ն զենք վաճառում մեր թշնամուն։ Հակառակը՝ կեսկատակ–կեսլուրջ ասվում էր, որ ՌԴ–ն զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ մեր զորքերը դրանք խլում են թշնամուց։
Պատերազմից հետո էլ զենքի մատակարարման հարցը խնդիր չի եղել Հայաստանի համար, և չի խախտվել հաշվեկշիռը։ Խնդիրները սկսվեցին 2008–ից հետո։ Ինչ–ինչ պատճառներից ու հաշվարկներից ելնելով՝ Սերժ Սարգսյանը որոշեց վատացնել հարաբերությունները ՌԴ հետ և վարել արկածախնդրային արտաքին քաղաքականություն։
Հարց՝ ինչո՞ւ Սարգսյանը որոշեց, որ Արևմուտքի հետ հարաբերությունների լավացումը պետք է լինի ՌԴ հետ հարաբերությունների վատացման հաշվին։
Արևմուտքին հակառուսական բնույթի քաղաքականություն վարելու խոստումներ էին տրվում Հայաստանում իրականացվող ընտրակեղծիքների հարցում Բրյուսելի ու Վաշինգտոնի աջակցությունը ստանալո՞ւ, թե՞ այլ նպատակներով։
Ինչո՞ւ էր Սարգսյանն աչք փակում ՌԴ–Ադրբեջան զինամատակարարման խնդիրների վրա ու մատը մատին չէր տալիս։
Սերժ Սարգսյանը չի՞ կարողանում բանակցել ՌԴ ղեկավարության հետ և եթե չի կարողանում, ապա ի՞նչ է նա ընդհանրապես կարողանում արտաքին աշխարհում՝ որպես ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդ։
3.Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման իր հայեցակարգի հիմքում դրել է երրորդ ուժին ապավինելու բանաձևը, ինչը հանգեցրել է պատերազմի և մարդկային ու տարածքային կորուստների։
Սկզբում նա Թուրքիայի հետ բաց սահմանի վրա հույս դրեց, հետո Արևմուտքը դարձավ նրա հույսը, ապա՝ Ռուսաստանը։ Այս ամենին զուգահեռ՝ ՀՀԿ ղեկավարի վարած ներքին քաղաքականությունն անապատացրեց քաղաքական դաշտը, էականորեն թուլացրեց տնտեսությունը, հանգեցրեց հսկայական արտագաղթի, հարված հասցրեց մեր պաշտպանունակությանը և խախտեց ռազմաքաղաքական ու տնտեսական հաշվեկշիռը՝ հօգուտ Ադրբեջանի։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատու, գերագույն գլխավոր հրամանատար և անվտանգության երաշխավոր, չի կատարել իր ֆունկցիան:
Եթե Ադրբեջանը հարձակվել է, նշանակում է, որ Հայաստանում ձախողվել է պետականաշինությունը, ինչը հանգեցրել է թեժ բախումների, և թշնամին չորս օրվա ընթացքում մեզանից խլել է 92 կյանք (ցավոք, շարունակում է խլել), կարևոր դիրքեր Ղարաբաղի հյուսիս–արևելքում ու հարավ–արևելքում։
Հարց՝ երբ Սերժ Սարգսյանը, արժանանալովտնաբույծ«արևմտամետների»,քիրվայականների ու մյուս «սկզբունքայինների» բուռն ծափահարություններին, ներքին ու արտաքին «նախաձեռնողական» քաղաքականություն էր վարում, չէ՞ր հաշվարկել, որ այդ ամենի արդյունքում կարող է դրսում չունենալ դաշնակիցներ, իսկ ներսում՝ թուլացած հասարակություն, տնտեսություն և բանակ։ Եթե չէր հաշվարկել, ապա ինչպե՞ս է այսուհետ ևս շարունակելու պաշտոնավարել։
Կյանքը ցույց տվեց, որ Սարգսյանն առնվազն կոմպետենտ չէ, ընդ որում՝ Սահմանադրությամբ նախագահին վերապահված բոլոր լիազորությունների մասով։
Ռուսաստանի «չեչենական» հիվանդությունը
Այն հարցում, որ ՌԴ–ն Ադրբեջանին զենք վաճառելով սխալվել է բոլոր առումներով, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ծիծաղելի է, սակայն, Կրեմլին ռուսական շահերը բացատրելն ու ռուսների վրա նվնվացող ձայնով «մուննաթ գալը»։ Ամեն պետություն իր շահն ունի և իր հաշվարկները։ Կամ էլ՝ իր սխալները։
Մենք պետք է ոչ թե ապավինենք այս կամ այն դրսի ուժին, այլ հույսներս դնենք մեզ վրա, անողնաշարություն և ուզվորություն չանենք ու փորձենք գտնել դաշնակիցներ։
ՌԴ–ի պես մեծ երկրները, որպես կանոն, չեն նկատում փոքրերի շահերը և պարտավոր էլ չեն նկատել։ Բայց փոխարենը՝ պետք է Հայաստանի պես փոքր երկրները շատ ուշադիր լինեն և լրջորեն մտածեն իրենց անվտանգության ապահովման մասին՝ ձգտելով համադրել սեփական շահերը մեծ երկրների շահերի ու միջազգային ասպարեզում առկա միտումների հետ։
Հիմա ՌԴ քաղաքական, ռազմական ու փորձագիտական շրջանակները հետին թվով խոստովանում են, որ Ադրբեջանին զենք վաճառելը սխալ էր, և որ չէր կարելի այսպես խախտել հաշվեկշիռը, բայց դրանից մեզ ի՞նչ օգուտ։ Եղածը եղած է։ Պետք էր կանխել դա, այլ ոչ թե ապավինել «բողոքական» քաղաքականությանն ու թշմանու արկերին դեմ տալ մեր տղաների ոգին ու մարմինը։
Ռուսաստանը կոռումպացված, ավտորիտար և ոչ ճկուն երկիր է։ Այն նաև մեծ երկիր է և կարող է իրեն հիմարություններ անելու շռայլություն թույլ տալ։
Տեղին է հիշեցնելը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո սկիզբ առած չեչենական առաջին պատերազմի ժամանակ նույն Ռուսաստանը զենք էր վաճառում ... չեչեններին։ Այսինքն՝ ՌԴ քաղաքական ու զինվորական վերնախավի մի մասը, անձնական շահերից ելնելով, զենքի բիզնես էր անում չեչենների հետ և դառնում ռուս զինվորների մահվան պատճառ։
Այդ խայտառակ գործընթացը կանգ առավ, երբ ռուսական քաղաքական էլիտայի գագաթին հայտնվեց նոր մարդ, ով կարողացավ փոխել իրավիճակը։ Պուտինին հաջողվեց կանգնեցնել դավաճանական գործարքները և հաղթել չեչենական երկրորդ պատերազմում։
Ասելս այն է, որ ռուսական վերնախավն ունակ է սեփական զինվորների կյանքի գնով առևտուր անել, էլ ուր մնաց, թե Ադրբեջանին զենք չվաճառեին՝ հայերի մասին մտածելով։
Զենքի մատակարարումը ՌԴ–ից դեպի Ադրբեջան ակտիվացավ 2011–2013 թթ.։ Սա այն փուլն էր, երբ ՌԴ–ում Մեդվեդևն էր նախագահ, ով Արևմուտքի ու Թուրքիայի շահերը սպասարկելու գնով ուզում էր ներիշխանական պայքարում առավելության հասնել և այդ ծրագրի շրջանակներում էլ սերտացրեց իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Դա նաև այն փուլն էր, երբ Հայաստանը դեռ իներցիայով շարունակում էր «ֆուտբոլ» խաղալ Թուրքիայի հետ ու ակտիվորեն մտել էր ԵՄ հետ եվրաասոցացման այնպիսի փաթեթի մեջ, որն ավելի շատ աշխարհաքաղաքական էր, քան տնտեսական (Սարգսյանի գործունեության շարժառիթները ներքաղաքական բնույթի էին՝ ի հաշիվ հանրային ու պետական շահի)։
Մի խոսքով, դրսում մեղավորներ փնտրելու և սեփական խնդիրներն այլոց վրա բարդելու փոխարեն՝ պետք է ներսում ման գալ խնդիրների պատճառներն ու դրանց լուծման ուղիները։
Չորսօրյա պատերազմը և ՌԴ–ի «չեչենական» հիվանդությունը
Ռուսաստանը լավ բարեկամ չէ, բայց կարող է լինել վատ թշնամի։ Այս բանաձևի մասին մոռացողները շատ թանկ են վճարել և վճարելու։
Պետք է ապավինել սեփական ուժերին, բացառել երրորդ ուժին և դրսում ոչ թե հովանավորներ ու տերեր փնտրել, այլ դաշնակիցներ։ Այս բանաձևը մոռացողներն էլ են շատ թանկ վճարել ու վճարելու։ Հայաստանի պարագայում որ հաստատ այդպես է։
Չորսօրյա պատերազմից հետո շատ է խոսվում պատճառների մասին, և փորձ է արվում հետագա զարգացումները կանխատեսել։ Փնտրվում են մեղավորներ, քննարկվում են իրական և արհեստական հարցեր, տրվում են կեղծ թիրախների անուններ։
Ամենաշատ քննարկվող թեմաներից է այն, թե ինչու է մեր ռազմավարական դաշնակից ՌԴ–ն Ադրբեջանին զենք վաճառում։ Ճիշտ հարցադրում է, բայց հասցեատերն ու շեշտադրումն են սխալ։
Չապավինել երրորդ ուժին
Ուշագրավ է, որ Ռուսաստանի վրա «մուննաթ են գալիս» ու այդ երկրից Հայաստանի անվտանգության ապահովում պահանջում իրենց ՀՀ ինքնիշխանության ջերմեռանդ պաշտպաններ ներկայացնողները ու մոլի ռուսատյացությամբ աչքի ընկնողները։ Մինչդեռ Կրեմլից սովետական ժամանակահատվածի ոգով բողոքելու փոխարեն՝ պետք է հայաստանյան իշխանություններից հաշիվ պահանջել և ռուսական զենքի թեմայի մասով հետևյալ հարթությունների մեջ պատասխաններ փնտրել՝
1.Ադրբեջանն սկսեց ակտիվորեն սերտացնել իր հարաբերությունները ՌԴ հետ «Ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո։
Ադրբեջանը հակառուսական նախագիծ հանդիսացող եվրաասոցացման գործընթացի մեջ չմտավ և չհամաձայնեց Արևմուտքի ձեռքում դառնալ մանրադրամ՝ շատ լավ հասկանալով, որ բոլոր այն երկրները, որոնք մտել են այդ խաղի մեջ, տարածք են կորցրել կամ կանգնած են կորցնելու վտանգի առաջ։ Ադրբեջանը չմտավ այդ նախագծի մեջ ու փոխարենը՝ 2011–ից խորացրեց ռազմաքաղաքական կապերը ՌԴ հետ, որի արդյունքում էլ սկսվեց զենքի մատակարարումը։ Ադրբեջանը նման հնարավորություն ստացավ, քանզի Սերժ Սարգսյանն «արևմտամետ» կուրս էր ընտրել, ընդ որում՝ անձնական շահերից ելնելով։
Բոլոր այն ահազանգերը, որոնք հնչեցվում էին Հայաստանում, անտեսվում էին իշխանությունների կողմից։ Իսկ երբ արդեն բանը բանից անցել էր, ՀՀԿ ղեկավարը գիշերային որոշում կայացրեց ու ընկավ մյուս ծայրահեղության գիրկը՝ մտնելով Մաքսային միություն։ Հայտարարվեց, որ դա արվում է Ղարաբաղի անվտանգության ապահովման համար։ Բայց դե, անվտանգությունն այդ ձևով չեն ապահովում։ Չորսօրյա պատերազմը՝ վկա։
Այս ամենը հաշվի առնելով՝ մի շարք հարցեր են առաջանում՝
ա. ինչո՞ւ հայաստանյան իշխանությունները՝ որպես ՀԱՊԿ անդամ չփորձեցին, կանխել Ռուսաստան–Ադրբեջան ռազմաքաղաքական գործարքը,
բ. ինչո՞ւ էին այն տարիներին հայտարարում, որ որևէ խնդիր չեն տեսնում Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման հարցում,
գ. ինչո՞ւ Հայաստանը նույն Ռուսաստանից զենք չէր գնում, ընդ որում՝ շատ ավելի էժան գներով (որպես ՀԱՊԿ անդամ), քան Ադրբեջանին էր վաճառվում,
դ. ինչո՞ւ է հիմա Բ26–ը փորձում հակառուսական քարոզչության միջոցով թաքցնել սեփական անգործությունն ու ռազմավարական սխալները։
2.Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի պետական կառավարման համակարգում կային մարդիկ, ովքեր շատ լավ բանակցում էին ՌԴ պաշտոնյաների հետ ու կարողանում էին զենքի մատակարարումն ապահովել։ Ճիշտ է՝ ՌԴ–ն զուգահեռաբար զենք էր մատակարարում նաև Ադրբեջանին, բայց ես չեմ հիշում, որ մերոնք այն ժամանակ բողոքեին, թե ինչու է ՌԴ–ն զենք վաճառում մեր թշնամուն։ Հակառակը՝ կեսկատակ–կեսլուրջ ասվում էր, որ ՌԴ–ն զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ մեր զորքերը դրանք խլում են թշնամուց։
Պատերազմից հետո էլ զենքի մատակարարման հարցը խնդիր չի եղել Հայաստանի համար, և չի խախտվել հաշվեկշիռը։ Խնդիրները սկսվեցին 2008–ից հետո։ Ինչ–ինչ պատճառներից ու հաշվարկներից ելնելով՝ Սերժ Սարգսյանը որոշեց վատացնել հարաբերությունները ՌԴ հետ և վարել արկածախնդրային արտաքին քաղաքականություն։
Հարց՝ ինչո՞ւ Սարգսյանը որոշեց, որ Արևմուտքի հետ հարաբերությունների լավացումը պետք է լինի ՌԴ հետ հարաբերությունների վատացման հաշվին։
Արևմուտքին հակառուսական բնույթի քաղաքականություն վարելու խոստումներ էին տրվում Հայաստանում իրականացվող ընտրակեղծիքների հարցում Բրյուսելի ու Վաշինգտոնի աջակցությունը ստանալո՞ւ, թե՞ այլ նպատակներով։
Ինչո՞ւ էր Սարգսյանն աչք փակում ՌԴ–Ադրբեջան զինամատակարարման խնդիրների վրա ու մատը մատին չէր տալիս։
Սերժ Սարգսյանը չի՞ կարողանում բանակցել ՌԴ ղեկավարության հետ և եթե չի կարողանում, ապա ի՞նչ է նա ընդհանրապես կարողանում արտաքին աշխարհում՝ որպես ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդ։
3.Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման իր հայեցակարգի հիմքում դրել է երրորդ ուժին ապավինելու բանաձևը, ինչը հանգեցրել է պատերազմի և մարդկային ու տարածքային կորուստների։
Սկզբում նա Թուրքիայի հետ բաց սահմանի վրա հույս դրեց, հետո Արևմուտքը դարձավ նրա հույսը, ապա՝ Ռուսաստանը։ Այս ամենին զուգահեռ՝ ՀՀԿ ղեկավարի վարած ներքին քաղաքականությունն անապատացրեց քաղաքական դաշտը, էականորեն թուլացրեց տնտեսությունը, հանգեցրեց հսկայական արտագաղթի, հարված հասցրեց մեր պաշտպանունակությանը և խախտեց ռազմաքաղաքական ու տնտեսական հաշվեկշիռը՝ հօգուտ Ադրբեջանի։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատու, գերագույն գլխավոր հրամանատար և անվտանգության երաշխավոր, չի կատարել իր ֆունկցիան:
Եթե Ադրբեջանը հարձակվել է, նշանակում է, որ Հայաստանում ձախողվել է պետականաշինությունը, ինչը հանգեցրել է թեժ բախումների, և թշնամին չորս օրվա ընթացքում մեզանից խլել է 92 կյանք (ցավոք, շարունակում է խլել), կարևոր դիրքեր Ղարաբաղի հյուսիս–արևելքում ու հարավ–արևելքում։
Հարց՝ երբ Սերժ Սարգսյանը, արժանանալով տնաբույծ «արևմտամետների», քիրվայականների ու մյուս «սկզբունքայինների» բուռն ծափահարություններին, ներքին ու արտաքին «նախաձեռնողական» քաղաքականություն էր վարում, չէ՞ր հաշվարկել, որ այդ ամենի արդյունքում կարող է դրսում չունենալ դաշնակիցներ, իսկ ներսում՝ թուլացած հասարակություն, տնտեսություն և բանակ։ Եթե չէր հաշվարկել, ապա ինչպե՞ս է այսուհետ ևս շարունակելու պաշտոնավարել։
Կյանքը ցույց տվեց, որ Սարգսյանն առնվազն կոմպետենտ չէ, ընդ որում՝ Սահմանադրությամբ նախագահին վերապահված բոլոր լիազորությունների մասով։
Ռուսաստանի «չեչենական» հիվանդությունը
Այն հարցում, որ ՌԴ–ն Ադրբեջանին զենք վաճառելով սխալվել է բոլոր առումներով, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ծիծաղելի է, սակայն, Կրեմլին ռուսական շահերը բացատրելն ու ռուսների վրա նվնվացող ձայնով «մուննաթ գալը»։ Ամեն պետություն իր շահն ունի և իր հաշվարկները։ Կամ էլ՝ իր սխալները։
Մենք պետք է ոչ թե ապավինենք այս կամ այն դրսի ուժին, այլ հույսներս դնենք մեզ վրա, անողնաշարություն և ուզվորություն չանենք ու փորձենք գտնել դաշնակիցներ։
ՌԴ–ի պես մեծ երկրները, որպես կանոն, չեն նկատում փոքրերի շահերը և պարտավոր էլ չեն նկատել։ Բայց փոխարենը՝ պետք է Հայաստանի պես փոքր երկրները շատ ուշադիր լինեն և լրջորեն մտածեն իրենց անվտանգության ապահովման մասին՝ ձգտելով համադրել սեփական շահերը մեծ երկրների շահերի ու միջազգային ասպարեզում առկա միտումների հետ։
Հիմա ՌԴ քաղաքական, ռազմական ու փորձագիտական շրջանակները հետին թվով խոստովանում են, որ Ադրբեջանին զենք վաճառելը սխալ էր, և որ չէր կարելի այսպես խախտել հաշվեկշիռը, բայց դրանից մեզ ի՞նչ օգուտ։ Եղածը եղած է։ Պետք էր կանխել դա, այլ ոչ թե ապավինել «բողոքական» քաղաքականությանն ու թշմանու արկերին դեմ տալ մեր տղաների ոգին ու մարմինը։
Ռուսաստանը կոռումպացված, ավտորիտար և ոչ ճկուն երկիր է։ Այն նաև մեծ երկիր է և կարող է իրեն հիմարություններ անելու շռայլություն թույլ տալ։
Տեղին է հիշեցնելը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո սկիզբ առած չեչենական առաջին պատերազմի ժամանակ նույն Ռուսաստանը զենք էր վաճառում ... չեչեններին։ Այսինքն՝ ՌԴ քաղաքական ու զինվորական վերնախավի մի մասը, անձնական շահերից ելնելով, զենքի բիզնես էր անում չեչենների հետ և դառնում ռուս զինվորների մահվան պատճառ։
Այդ խայտառակ գործընթացը կանգ առավ, երբ ռուսական քաղաքական էլիտայի գագաթին հայտնվեց նոր մարդ, ով կարողացավ փոխել իրավիճակը։ Պուտինին հաջողվեց կանգնեցնել դավաճանական գործարքները և հաղթել չեչենական երկրորդ պատերազմում։
Ասելս այն է, որ ռուսական վերնախավն ունակ է սեփական զինվորների կյանքի գնով առևտուր անել, էլ ուր մնաց, թե Ադրբեջանին զենք չվաճառեին՝ հայերի մասին մտածելով։
Զենքի մատակարարումը ՌԴ–ից դեպի Ադրբեջան ակտիվացավ 2011–2013 թթ.։ Սա այն փուլն էր, երբ ՌԴ–ում Մեդվեդևն էր նախագահ, ով Արևմուտքի ու Թուրքիայի շահերը սպասարկելու գնով ուզում էր ներիշխանական պայքարում առավելության հասնել և այդ ծրագրի շրջանակներում էլ սերտացրեց իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Դա նաև այն փուլն էր, երբ Հայաստանը դեռ իներցիայով շարունակում էր «ֆուտբոլ» խաղալ Թուրքիայի հետ ու ակտիվորեն մտել էր ԵՄ հետ եվրաասոցացման այնպիսի փաթեթի մեջ, որն ավելի շատ աշխարհաքաղաքական էր, քան տնտեսական (Սարգսյանի գործունեության շարժառիթները ներքաղաքական բնույթի էին՝ ի հաշիվ հանրային ու պետական շահի)։
Մի խոսքով, դրսում մեղավորներ փնտրելու և սեփական խնդիրներն այլոց վրա բարդելու փոխարեն՝ պետք է ներսում ման գալ խնդիրների պատճառներն ու դրանց լուծման ուղիները։
Անդրանիկ Թևանյան