Հիմա հարաբերական զինադադար է: Փորձենք նախնական գնահատականներ տալ:
Քառօրյա պատերազմըցույց տվեց, որ բլից-կրիգայինտարբերակով Ադրբեջանը չկարողացավ լուծել իր առաջ դրած խնդիրները:
Ճիշտ է, մենք ցավալի մարդկային կորուստներ ունեցանք և որոշ դիրքեր հանձնեցինք հարավարևելյան ուղղությամբ (այս առումով կան հակասական տեղեկություններ, և իշխանությունները դեռ շատ հարցերի պատասխաններ պետք է տան), սակայն, ընդհանուր առմամբ, լուրջ փոփոխություն չի եղել:
Ադրբեջանում արձանագրված տնտեսական շոկը Ալիևը փորձեց փոխհատուցել «փոքրիկ հաղթական պատերազմով», սակայն դա չստացվեց, ու հիմա նա պետք է իր հանրությանը բացատրություն տա, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ալիևյան լրատվամիջոցները էյֆորիայի մեջ են ու հաղթանակների մասին են խոսում, մինչդեռ իրականությունն այլ է. ոչ մի հաղթանակ էլ նրանք չունեն:
Ադրբեջանցիներին Ալիևը նաև պետք է բացատրի, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարիներ շարունակ իրականացրած այն քարոզը, թե ադրբեջանական բանակը որ պահին ցանկանա՝ կարող է պարտության մատնել հայերին, իրականում փուչիկ դուրս եկավ:
Ղարաբաղյան բանակը սկզբում հարված ստացավ, բայց հետո կարողացավ կանգնեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը ու նաև վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը՝ թշնամուն պատճառելով մի քանի անգամ ավելի մեծ վնաս:
Ադրբեջանական փուչիկի պայթյունը, սակայն, չպետք է մեզ ուրախացնի, մանավանդ որ սրտներումս դեռ մեծ ցավ կա ընկածների համար:
Սա դեռ լայմանասշտաբ պատերազմ չէր: Սա դիպվածից առաջացած բախում էր (զինվորական դատախազությունը պետք է պարզի շատ հարցեր, որոնց մասին հիմա չարժե գրել, բայց արժե հիշել ու պահանջատեր լինել), որը բերեց էսկալացիայի ու հետո կանգ առավ: Մեր բանակը, որը հանրային եզակի լեգիտիմություն ունեցող պետական կառույցներից է, պարտադրեց հարաբերական զինադադար, բայց ծանր գնով:
Կռիվը շատ բան բացահայտեց շատերի համար (տեխնիկական հագեցածության մակարդակ, ռազմաքաղաքական հաշվեկշռի փոփոխություն, դիվանագիտական ոլորտում արձանագրվող խայտառակություններ և այլն): Բոլորի համար տեսանելի դարձան մեր ուժեղ ու թույլ կողմերը:
Հիմա հետևությունների ու եզրահանգումների փուլն է:
Պետք է մեկ բան շատ լավ հասկանալ. նման բախումները ժամանակ առ ժամանակ կրկնվելու են, ընդ որում՝ ավելի մեծ ծավալներով:
Մեր ժողովուրդը ցույց տվեց, որ սեփական անվտանգությունը պաշտպանելու հարցում գերմոտիվացված է և համախմբված, բայց, պատկերավոր ասած, չունի գլուխ: Այսինքն՝ համախմբվածությունը ոչ թե իշխանություն-հասարակություն տիրույթում է (ինչպես փորձում են ներկայացնել իշխանական քարոզիչներն ու այս օրերին եթերներում և սոցիալական ցանցերում վխտացող «սութի» քաղաքագետներն ու «հայրենասեր» աշխատողները), այլ մենք գործ ունենք ազգային միասնության դրսևորումների հետ, միասնություն, որը չի վերաբերում պետականաշինությունը տապալած սերժսարգսյանական թիմին:
Չորս օրվա ընացքում բացահայտ երևաց, թե ինչպիսի ավերածություններ է գործել Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանական նեղ խումբը ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում: Այսպես շարունակվելու դեպքում շատ ավելի ցավալի բաներ են մեզ սպասվում:
Թեժ մարտերի օրերին, իհարկե, այս մասին խոսելն իմաստ չուներ: Մենք այս ամենի մասին տարիներ առաջ ենք զգուշացրել ու ահազանգել և հիմա պատրաստվում ենք շատ ավելի բարձր տոներով խոսել խնդիրների ու դրանց լուծումների մասին:
Հիմա առավել ևս պետք է ողջ սրությամբ բարձրաձայնել ձախողումների մասին ու առաջարկել փոփոխությունների հասնելու տարբերակներ:
Իշխանությունների վարած անարդյունավետ ու ապաշնորհ քաղաքականության պատճառով զոհվեցին մեր երեխաները. սա փաստ է: Թշնամին լկտիացավ, քանզի Հայաստանը թուլացել է: Ու մեզ չի կարող սփոփել այն, որ Ադրբեջանն ավելի շատ զոհեր ունի: Մեզ համար մեր զոհերն են թանկ:
ՀՀ իշխանությունների ունեցած ձախողումներից առաջացած մեծ «անցքերը» մեր տղաները վերջին օրերին, բառիս բուն իմաստով, իրենց մարմնով ու կյանքով են փակել: Բա հետո՞: Հո չե՞նք կարող ամեն անգամ ծանր կորուստների գնով փոխհատուցել վատ կառավարումը:
Բացառապես սեփական շահերն ու թալանչիական նպատակներն ունեցող խմբակի գոյությունը պետական կառավարման համակարգի գագաթին մեր զույգ պետությունների ու քաղաքացիների անվտանգությանը սպառնացող թիվ մեկ գործոնն է: Այս պնդումն է՛լ ավելի ակնհայտ դարձավ չորսօրյա պատերազմի ընթացքում:
Թշնամին հետ շպրտվեց, բայց քաղաքական ղեկավարության խնդիրը թշնամուն իր բնում պահելն է, այլ ոչ թե երեխաներին թնդանոթի բերան ուղարկելու միջոցով ստատուս քվոն պահելը:
Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու, այսպես ասած, Ղարաբաղը ծախող իշխանություն: Դրանք դատարկ և դեմագոգիկ խոսակցություններ են:
Ղարաբաղը պահում կամ «ծախում» են ներքին քաղաքականությամբ և դրա շարունակություն հանդիսացող արտաքին քաղաքականությամբ:
Տնտեսության մեջ, ժողովրդագրական հարցում, պետական կառավարման ոլորտում, դիվանագիտական հարթությունում արձանագրվող խայտառակ պարտություններն են հանգեցնում «Ղարաբաղը ծախելուն»: Այդ առումով ներկայիս իշխանություններն անհամատեղելի են մեր ազգային-պետական իղձերի ու նպատակների հետ:
Ադրբեջանական փուչիկը պայթեց, բայց ...
Հիմա հարաբերական զինադադար է: Փորձենք նախնական գնահատականներ տալ:
Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ բլից-կրիգային տարբերակով Ադրբեջանը չկարողացավ լուծել իր առաջ դրած խնդիրները:

7or.am