-Հայ-թուրքական հարաբերությունների ստորագրման մեկ տարին լրացավ։ Այսօր ի՞նչ արդյունքներ ունենք հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։
-Ոչ մի արդյունք չունենք։ Սկզբում շատ հետաքրքիր էին զարգանում իրադարձությունները. մեզ հաջողվեց ինչ-որ չափով անվստահություն ներշնչել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների մեջ, սակայն ընթացքում Թուրքիան ենթարկվելով թե՛ Ադրբեջանի ճնշմանը, թե՛ ներքին ճնշումներին, սկսեց ավելի խստացնել իր դիրքերը, առաջ տանել նախապայմանները, որի պատճառով այդ արձանագրությունները կամաց-կամաց սկսեցին մեռնել։ Դժբախտաբար, վերջին մի երկու-երեք շաբաթվա ընթացքում նորից սկսեցին խոսել այդ արձանագրությունների վավերացման մասին, և ըստ երևույթին մեր դիվանագիտությանը սպասվում է ծանր փորձաշրջան, որովհետև մեր նպատակը պետք է լինի, չմերժելով և չբացառելով հարաբերությունների վերականգնման գործընթացը, փորձել և պնդել սեփական շահերը և այն, որ այդ արձանագրությունները որևէ կերպով չկապվեն արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ։ Եթե մենք կարողացանք հասնել դրան, մենք կարող ենք ասել, որ հասել ենք հաջողությանը, եթե ոչ, ապա այդ արձանագրությունները չպետք է որևէ կերպով վավերացվեն ո՛չ մեր կառավարության, ո՛չ էլ Ազգային ժողովի կողմից։ Եթե ամփոփենք, մեկ տարվա ընթացքում այդ արձանագրություններն անցան մի քանի փուլ։ Առաջին փուլը ոգևորումն է երկու կողմից, և որպես այդ ոգևորման հետևանք՝ Ադրբեջանի ճնշումը և Ադրբեջան-Թուրքիա անվստահության ծնունդը, որից հետո ճիշտ հակառակը՝ Ադրբեջան-Թուրքիա ավելի բարեկամացած հարաբերությունները և արձանագրությունների վավերացման անհնար դառնալը։ Հիմա երրորդ փուլն է, որին, ըստ երևույթին, երկու կողմն էլ սկսում են գնալ արտաքին ուժերի ճնշման տակ։ Թե ինչքանով հնարավոր կլինի դիմադրել դրան, ցույց կտա ժամանակը։ Սակայն, կրկնում եմ, որևէ զիջում արցախյան հարցում և համաձայնեցում, որ այդ վավերացումը պայմանավարված լինի արցախյան հարցով, անթույլատրելի է։
-Տեսնո՞ւմ եք հավանականություն, որ մոտ ապագայում այդ արձանագրությունները կյանքի կոչվեն։
- Եթե Թուրքիան հանի իր նախապայմանները, այո՛, դժբախտաբար տեսնում եմ, որովհետև անկեղծ ասած՝ ինքս չէի ուզենա դա՝ տարբեր պատճառներից ելնելով։
-Իսկ Ձեր կարծիքով Թուրքիան հետ կկանգնի՞ իր նախապայմաններից։
-Համոզված եմ, որ Թուրքիան իր նախապայմանները չի հանելու, որովհետև չի ուզենա վերջնականապես կորցնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ուրեմն դա նշանակում է, որ այդ արձանագրությունները չեն վավերացվելու։
-Այս օրերին ԵԱՀԿ-ն դաշտային փաստահավաք առաքելություն է իրականացնում Արցախում։ Այն որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ բանակացային գործընթացի վրա։
-Մենք պետք է հիշենք, որ Ճիշտ այդպիսի առաքելություն իրականացվել է 2005թ.։ Այն ժամանակ նրանք շատ լղոզված արձանագրություն կազմեցին, որտեղ մեղադրվում էր երկու կողմը, արդարացվում էր երկու կողմը։ Այնպես որ, այդ փաստաթուղթը որևէ լուրջ նշանակություն չունեցավ։ Ավելի քան հնարավոր է, որ այս անգամ էլ նունը լինի։ Սակայն այստեղ կան բաներ, որի մասին ես կուզենայի նշել։ Առաջինն այն է, որ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինձ լավ չեմ զգում՝իմանալով, որ այդ առաքելությունը, որ գնալու է ազատագրված տարածքներ, որևէ փոփոխություն այնտեղ չի տեսնելու։ Մենք պետականորեն չկարողացանք, չուզեցանք կամ հնարավորություն չունեցանք, համենայնդեպս՝ չկատարեցինք այն, ինչ կոչվում է յուրացում։ Մենք այդ տարածքները չյուրացրեցինք։ Եվ դա շատ վատ է մեզ համար։ Առաքելությունը պետք է այնտեղ տեսներ բնակեցված գյուղեր, բարվոք վիճակում գտնվող տներ, դպրոցներ, ճանապարհներ և այլն։ Այդ ամենից հետո նրանք ինչ ուզում էին, թող ասեին ու գրեին։ Թող գրեն, թե մենք իսկապես ագրեսոր ենք եղել, յուրացրել ենք և այլն, բայց մենք դա չարեցինք։ Թքած ունենք, թե ով է գալու և ինչ է գրելու։
-Ով կամ ովքե՞ր են մեղավոր, որ ազատագրված տարածքները չյուրացվեցին։
-Այստեղ մեղքը և՛ բնակչությանն է, և՛ իշխանությանը։ Բնակչության մեղքն այն է, որ լինելով նստակյաց ազգ՝ շատ դժվար ենք տեղաշարժվում, եթե տեղաշարժվում ենք, ապա լավ կյանք փնտրելու համար կարող է թողնենք և դժբախտաբար հեռանանք հեռավոր երկրներ, որտեղ, թեկուզ նկարագրվածով, կյանքն ավելի լավ է, քան Հայաստանում։ Մյուս կողմից, իհա՛րկե, կա նաև իշխանության մեղքը, որովհետև եթե լուրջ ծրագիր իրականացվեր, և միջոցներ հայթայթվեր այդ ծրագրերի իրականացման համար, ապա այդ տարածքներում ապրող մարդիկ կգտնվեին։ Ժողովուրդը մեղադրում է իշխանությանը, իշխանությունն էլ՝ ժողովրդին։ Այժմ ունենք այն, ինչ ունենք՝ ազատագրված, բայց ժողովրդի բնակեցման համար նորմալ պայմաններ չունեցող տարածքներ։ Եթե մարդիկ այդ մասին չգրեն էլ, բայց դա տպավորություն թողնելու է, և այդ տպավորությունը ինչ-որ ձևով կարտացոլվի։ Ես համարում եմ, որ եթե մենք այսօր չենք կարողանում բնակեցնել ընդամենը 7-8 հազար քկմ հայկական տարածք, որը մինչև 1918թ. հայերով է բնակեցված եղել, ապա ինչպե՞ս կարող ենք մտածել, երազել Արևմտյան Հայաստան ազատագրելու կամ հետ բերելու մասին։ Մեր ժողովուրդն այսօր մեծ ցանկություն չի ցուցաբերում տեղափոխվելու, ավելի դժվար պայմաններում, բայց ավելի հայրենասեր նպատակներով տարածքում ապրելու։ Չի կարելի հատկապես Արցախի ազատագրված տարածքները դարձնել ռազմական բազա։ Դա հայրենիք է, որտեղ պետք է հող մշակվի, որտեղ պետք է ծառեր տնկվեն, տների երդիկներից ծուխ դուրս գա։ Դժբախտաբար, դա չի կատարվում։ Կարծում եմ, որ այստեղ մեղքը հավասար բաժիններով ընկնում է և՛ ժողովրդի, և՛ իշխանության վրա։
Լևոն Մելիք–Շահնազարյան
Հարցազրույց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի հետ

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը