Ընտրական նոր օրենսգրքում առկա անընդունելի դրույթների շուրջ քննարկումները և քննադատությունները չեն ներառել ոչ պակաս կարևոր մի հարց:
Բանն այն է, որ օրենսգրքի նախագծով ուզում են Գյումրիում (նաև՝ Վանաձորում) փոխել կառավարման ձևը՝ առաջարկելով վերացնել Գյումրիի քաղաքապետի ուղղակի ընտրության ինստիտուտը և քաղաքի ղեկավարին ընտրել համամասնական ցուցակով ձևավորված ավագանու կազմից:
Հայաստանյան իրականությունը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյաննուզում է Գյումրիի ղեկավարին դարձնել նշանակովի այնպես, ինչպես Երևանում է:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմնավորում է ներկայացնում իշխանությունը, ակնհայտ է, որ կոնկրետ Գյումրիում քաղաքապետի առաջնային մանդատի վերացումն ու գործնականում նշանակովի ղեկավարի ինստիտուտի ներմուծումը նպատակ ունեն վերացնել Գյումրիի ընդդիմադիր քվեարկության պատկերը և քաղաքն անուղղակիորեն ենթարկեցնել իշխող նեղ խմբին:
Գյումրին 2007-ից սկսած իր քվեն տալիս է ոչ իշխանական թեկնածուին և որդեգրել է կոշտ ընդդիմադիր կեցվածք:
Գյումրիում էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց տոկոս «խփելու» մասին, սակայն գյումրեցիները նրան «խփեցին»՝ ապահովելով ՀՀԿ ղեկավարի պարտությունը և թարս բուսեցնելով հանրահայտ խիարը:
Սարգսյանը բազմիցս համոզվել է, որ Հայաստանում ինքն էլեկտորատ չունի (չհաշված անձնական շահ ունեցողների նեղ խումբը), բայց եթե մյուս բնակավայրերում կարողանում է հայտնի տեխնոլոգիաներով տոկոս «խփել», ապա Գյումրիում դա ոչ մի կերպ չի ստացվում:
Ահա այս հանգամանքից ելնելով էր, որ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնության շրջանակներում Շիրակի մարզպետարանը հանձնվեց Դաշնակցությանը, քանզի Սարգսյանը գիտի, որ միևնույն է՝ ինքն այդ մարզում ու հատկապես մարզկենտրոնում ոչինչ չի կարող անել, կամ, այլ կերպ ասած, միևնույն է՝ այդ մարզից իրեն «քյար» չկա:
Ինչ վերաբերում է Գյումրին վերցնելուն, ապա Սարգսյանն Ընտրական նոր օրենսգրքով զրկում է այդ քաղաքին ղեկավար ընտրելու հնարավորությունից:
Սարգսյանը խնդիր ուներ նախագահի ընտրովի ինստիտուտի հետ, քանզի տեսավ, որ անգամ «ֆեյք» ընտրությունների ժամանակ պարտվում էէպոսագետին: Տեսավ և որոշեց վերացնել ընտրովի նախագահի ինստիտուտը: Հիմա էլ Գյումրին է ուզում, պատկերավոր ասած, անգլուխ թողնել, որպեզի լղոզված ընտրական համակարգի միջոցով փոշիացնի ընդդիմադիր քաղաքը:
Այնպես որ, օրենսգրքի նախագծի քննարկումները պետք է ներառեն նաև այս խնդիրը, և պահպանվի համայնքի ղեկավարի ուղղակի ընտրության կարգը:
Փոխանակ Երևանում էլ քաղաքապետի ուղղակի ընտրություններ նախատեսող նորմ մտցվի նոր ԸՕ-ում՝ դեռ մի բան էլ վերացվում են քաղաքապետի ուղղակի ընտրությունները մյուս երկու խոշոր քաղաքներում:
Ակնհայտ է, որ նմանատիպ քայլերով Սարգսյանը փորձում է, ի վերջո, վերացնել ընտրություններն ընդհանրապես, որպեսզի նեոբոլշևիկյան համակարգ ստեղծվի մեզանում՝ ձևական ընտրություններով և միահեծան իշխանությամբ: Այդ ամենը թույլ չտալն ու մրցակցային դաշտ ձևավորելը պետք է լինեն դրական փոփոխությունների ձգտող ուժերի հիմնական օրակարգը:
Առաջիկա ԱԺ ընտրությունները շատ լավ առիթ են նեոբոլշևիզմին վերջ տալու համար: Եվ անկախ այն հանգամանքից, թե ինչ տեսք կստանա ԸՕ-ն՝ պետք է պատրաստվել լայնամասշտաբ պայքարի: Ու կարելի է սկսել Գյումրիից:
Բ26-ի թիրախում Գյումրին է և ոչ միայն
Ընտրական նոր օրենսգրքում առկա անընդունելի դրույթների շուրջ քննարկումները և քննադատությունները չեն ներառել ոչ պակաս կարևոր մի հարց:
Բանն այն է, որ օրենսգրքի նախագծով ուզում են Գյումրիում (նաև՝ Վանաձորում) փոխել կառավարման ձևը՝ առաջարկելով վերացնել Գյումրիի քաղաքապետի ուղղակի ընտրության ինստիտուտը և քաղաքի ղեկավարին ընտրել համամասնական ցուցակով ձևավորված ավագանու կազմից:
Հայաստանյան իրականությունը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանն ուզում է Գյումրիի ղեկավարին դարձնել նշանակովի այնպես, ինչպես Երևանում է:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմնավորում է ներկայացնում իշխանությունը, ակնհայտ է, որ կոնկրետ Գյումրիում քաղաքապետի առաջնային մանդատի վերացումն ու գործնականում նշանակովի ղեկավարի ինստիտուտի ներմուծումը նպատակ ունեն վերացնել Գյումրիի ընդդիմադիր քվեարկության պատկերը և քաղաքն անուղղակիորեն ենթարկեցնել իշխող նեղ խմբին:
Գյումրին 2007-ից սկսած իր քվեն տալիս է ոչ իշխանական թեկնածուին և որդեգրել է կոշտ ընդդիմադիր կեցվածք:
Գյումրիում էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց տոկոս «խփելու» մասին, սակայն գյումրեցիները նրան «խփեցին»՝ ապահովելով ՀՀԿ ղեկավարի պարտությունը և թարս բուսեցնելով հանրահայտ խիարը:
Սարգսյանը բազմիցս համոզվել է, որ Հայաստանում ինքն էլեկտորատ չունի (չհաշված անձնական շահ ունեցողների նեղ խումբը), բայց եթե մյուս բնակավայրերում կարողանում է հայտնի տեխնոլոգիաներով տոկոս «խփել», ապա Գյումրիում դա ոչ մի կերպ չի ստացվում:
Ահա այս հանգամանքից ելնելով էր, որ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնության շրջանակներում Շիրակի մարզպետարանը հանձնվեց Դաշնակցությանը, քանզի Սարգսյանը գիտի, որ միևնույն է՝ ինքն այդ մարզում ու հատկապես մարզկենտրոնում ոչինչ չի կարող անել, կամ, այլ կերպ ասած, միևնույն է՝ այդ մարզից իրեն «քյար» չկա:
Ինչ վերաբերում է Գյումրին վերցնելուն, ապա Սարգսյանն Ընտրական նոր օրենսգրքով զրկում է այդ քաղաքին ղեկավար ընտրելու հնարավորությունից:
Սարգսյանը խնդիր ուներ նախագահի ընտրովի ինստիտուտի հետ, քանզի տեսավ, որ անգամ «ֆեյք» ընտրությունների ժամանակ պարտվում է էպոսագետին: Տեսավ և որոշեց վերացնել ընտրովի նախագահի ինստիտուտը: Հիմա էլ Գյումրին է ուզում, պատկերավոր ասած, անգլուխ թողնել, որպեզի լղոզված ընտրական համակարգի միջոցով փոշիացնի ընդդիմադիր քաղաքը:
Այնպես որ, օրենսգրքի նախագծի քննարկումները պետք է ներառեն նաև այս խնդիրը, և պահպանվի համայնքի ղեկավարի ուղղակի ընտրության կարգը:
Փոխանակ Երևանում էլ քաղաքապետի ուղղակի ընտրություններ նախատեսող նորմ մտցվի նոր ԸՕ-ում՝ դեռ մի բան էլ վերացվում են քաղաքապետի ուղղակի ընտրությունները մյուս երկու խոշոր քաղաքներում:
Ակնհայտ է, որ նմանատիպ քայլերով Սարգսյանը փորձում է, ի վերջո, վերացնել ընտրություններն ընդհանրապես, որպեսզի նեոբոլշևիկյան համակարգ ստեղծվի մեզանում՝ ձևական ընտրություններով և միահեծան իշխանությամբ: Այդ ամենը թույլ չտալն ու մրցակցային դաշտ ձևավորելը պետք է լինեն դրական փոփոխությունների ձգտող ուժերի հիմնական օրակարգը:
Առաջիկա ԱԺ ընտրությունները շատ լավ առիթ են նեոբոլշևիզմին վերջ տալու համար: Եվ անկախ այն հանգամանքից, թե ինչ տեսք կստանա ԸՕ-ն՝ պետք է պատրաստվել լայնամասշտաբ պայքարի: Ու կարելի է սկսել Գյումրիից:
Կորյուն Մանուկյան