Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը։
-Գեղեցիկ կառուցված խոսք էր, որը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Այն գործողությունները, այն գործելաոճը, որն իշխանությունն ունի այժմ, ամբողջովին հակասում է այդ ելույթի և՛ ոգուն, և՛ տրամաբանությանը։ Նմանատիպ ուղերձ, ըստ էության, եղել է նաև անցած տարի, երբ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում առաջին անգամ ուղերձով հանդես եկավ։ Գործող նախագահի այդ ելույթից հետո, որտեղ նա արտահայտություն արեց «անհասկացողության պատի» մասին, այդ պատն այդպես էլ չքանդվեց, և իրական երկխոսություն այդպես էլ տեղի չունեցավ, քաղբանտարկյալներ ինչպես կային, այդպես էլ մնում է նրանց մի մասը, մարտի 1-ի հետ կապված բացահայտումներ չեղան, էլ չեմ խոսում քաղաքական դաշտում, տնտեսության մեջ այդպես էլ տեղի չունեցած իրական բարեփոխումների մասին։
-Որքանո՞վ եք համամիտ այն կարծիքի հետ, թե ՀՀԿ 12-րդ համագումարը կոմունիստական հավաք էր հիշեցնում։
-Ի տարբերություն իմ գործընկերոջ՝ ես կասեմ, որ դա իր ոճով և ներկայացնելու ձևով ԽՄԿԿ 25-րդ համագումարն էր հիշեցնում։
-Բազմաթիվ անգամ «Ժառանգություն» կուսակցությունը նշել է, որ արտաքին պարտք վերցնելը մեր երկրի համար վնասակար է, իսկ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ այն մարդիկ, ովքեր այդպես են կարծում, տնտեսական քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։
-Նախ ասեմ, որ հնարավոր է տնտեսական քաղաքականությունից չհասկանալը, բայց կա իրականություն, և մենք տեսնում ենք, որ տնտեսությունն ինչպես կենտրոնացված եղել է, այնպես էլ մնում է։ Իրական եկամուտները ոչ թե բնակչությանն ու քաղաքացիներինն են, այլ մի խումբ մոնոպոլ, օրիգարխիկ, կրիմինալ համակարգում գտնվող անձանցը։ Մենք բոլորս, ըստ էության, մեր աշխատավարձերից և մեր եկամուտներից պարտք ենք փակում, բայց այդ պարտքերից օգտվում են հիմնականում իշխանությունների հովանավորյալ կառույցներն ու նրանց մերձակա շրջանակները։ Հենց իրենք՝ իշխանություններն են քննադատում, որ տնտեսությունը սխալ է զարգացել՝ շինարարության վրա կենտրոնանալով, բայց հենց այսօր էլ նորից գումարներ են տրվում բնակարանաշինության և հիպոթեկի համար։ Դա այն ռազմավարությունը չէ, որն իրականացվում է բնակչության աճը խթանելու ուղղությամբ, այսինքն՝ սոցիալական բնակարանաշինություն, երիտասարդ ընտանիքներին ցածր տոկոսադրույքներով տրամադրվող երկարաժամկետ վարկեր։ Մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում։ Գումարները, որոնք վերցնում են այդ կազմակերպություններից և պետություններից, որոշակի տոկոսադրույքներ են կազմում, բայց մեր քաղաքացիներին դրանք հասնում են 4-5 անգամ ավելի տոկոսադրույքներով։ Արդյունքում փոքր և միջին ձեռնարկատիրության համար դա անհասանելի է դառնում։ Այդ ամենը հաշվի առնելո՞վ պետք է նշել, որ մարդիկ տնտեսությունից չեն հասկանում։ Մարդիկ պետք էլ չէ, որ տնտեսությունից հասկանան, որովհետև այդ ամենն այնքան ակնհայտ է. իրենց մաշկի վրա են զգում, դրա համար պետք չէ տնտեսագետ լինես, որ հասկանաս։ Ուրիշ հարց, որ եթե մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված լիներ, մենք ունենայինք մեծ թվով փոքր և միջին ձեռնարկատերեր, ունենայինք իսկապես միջին խավ կոչվածը, այդ դեպքում ես կհասկանայի, որ այդ գումարները, որ բերվում են այս պահին, հետագայում բեռ չեն դառնալու մեր և մեր երեխաների համար։ Բայց, ցավոք սրտի, մինչև այժմ մենք տեսնում ենք, որ այն գումարը, որ իրենք բերել էին, և այսօր ներդրված է ճանապարհների վրա (թող հանրապետության ճանապարհներով էլ ման գան, Երևանի ճանապարհներով էլ։ Բացառապես մի քանի կենտրոնական մայրուղիների հատվածների, բացառապես Բաղրամյան, Մաշտոց, Կոմիտաս պողոտայի՝ մնացած բոլոր ճանապարհներին ընդամենն ասֆալտ է փռած, բայց ճանապարհը հարթ չէ)...Այսինքն, գումարների վատնում. եթե գումարը վերցնում ես ու արդյունավետ չես ծախսում, դա, ըստ էության, արդեն վատնում է։
-Ինչպիսի՞ն է այսօրվա քաղաքական դաշտը։
-Ես կասեի՝ հիշեցնում է մի ռինգ, որտեղ գործում են տարբեր կանոններ տարբեր խաղացողների համար, որի արդյունքում այն նպատակներն ու պարտականությունները, որ քաղաքական դաշտը պետք է իրականցներ երկրի հեռանկարային զարգացմանն ուղղված քայլեր ապհովելու տեսքով, չեն իրականացվում։ Եթե այստեղ քաղաքական ուժը ռեալ է և կարող է ինչ-ինչ այլընտրանքներ առաջարկել, ավելի շատ փորձում են ամեն գնով խեղդել, իսկ դա, բնականաբար, զարգացման բերել չի կարող։
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում։
-Կանխատեսումներ ընդհանրապես չեմ կարող անել, որովհետև նախ իրավիճակն է շատ բարդ, երկրորդ՝ մեզ մոտ իրավիճակի փոփոխությունը կախված է բազմազդակ գործոններից։ Իսկ այդ ազդակներն, իսկապես, բազմաթիվ են։ Կապված որոշների ուժգնության աստիճանից՝ կարող է այս կամ այն կերպ զարգանալ, ուստի կանխատեսումն այս դեպքում ամբողջովին անշնորհակալ գործ կլինի։
Արմեն Մարտիրոսյան.

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը