ՀՀ տնտեսաքաղաքական կյանքի երևացող ու չերևացող կողմերը
2007-ի ԱԺ ընտրություններից առաջ ՀՀԿ նախագահ դարձավ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, ով Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահից հետո նստեց վերջինիս զբաղեցրած երկու աթոռներին՝ վարչապետական ու կուսակցական։ Դա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էր։
Ասում էին, թե մինչև վարչապետի մահը ՀՀԿ նախընտրական տեսահոլովակներն արդեն պատրաստված էին, որտեղ հիմնական գործող անձը Ա. Մարգարյանն էր, ով 2008-ին սպասվող նախագահական ընտրությունների մասով առիթ էր ունեցել բազմանշանակ հայտարարելու, թե այդքան պետք չէ շտապել և տալ պաշտպանության նախարարի անունը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյա՞նն է լինելու իշխող ուժի նախագահի թեկնածուն։
Սարգսյանի ՀՀԿ նախագահ դառնալուց հետո որոշակի փոփոխություններ մտան շատերի ծրագրերում, ինչպես նաև փոփոխության ենթարկվեց հանրապետականների քարոզարշավի կառուցվածքը։ Նրանք ովքեր հետևել են 2007-ի ընտրարշավին կհիշեն, որ ՀՀԿ-ի տեսահոլովակներում Ա. Մարգարյանը միայն մեկ անգամ ցուցադրվեց քարոզարշավի մեկնարկում, որից հետո Սարգսյանը, բառիս բուն իմաստով, միայնակ ընտրարշավ անցկացրեց՝ յուրօրինակ ձևով սկսելով նախագահական քարոզչությունը և ձգտելով ընտրակեղծիքներից ակնկալվող ֆորմալ հաղթանակը վերագրել բացառապես իրեն։
Թուրքմենբաշիզմ. արար 1-ին
2007-ին վերցնելով խորհրդարանի հսկիչ փաթեթը՝ Սերժ Սարգսյանն այդ քայլով իշխող թիմի մյուս հատվածներին պարտադրեց իր թեկնածությունը որպես «թագաժառանգ»։
2007-ին անապատացման ենթարկվեց ողջ քաղաքական դաշտը։ Դա արվեց նախագահական ընտրությունները ձևական արարողակարգի վերածելու նպատակով։ Սարգսյանը հասկանում էր, որ միայն քաղաքական գերեզմանոցում ինքը հնարավորություն ունի «ընտրվելու», և այդ իսկ նպատակով էլ գործի դրվեց տոտալ ընտրակեղծիքների մեխանիզմը։ ԱԺ ընտրությունների ժամանակ Արթուր Բաղդասարյանի գլխավորած ՕԵԿ-ն էր տիտղոսային ընդդիմություն համարվում։ Բայց երբ Բաղդասարյանը սուսուփուս վերցրեց մանդատներն ու համաձայնեց ձայների այնպիսի հարաբերակցության հետ, համաձայն որի նախագահական ընտրություններում իր ապագա մրցակից Սարգսյանի թիմը «ստացել» էր ավելի քան 30 %, իսկ ՕԵԿ-ը՝ 6 %՝ ընդդիմադիր դաշտը գործնականում դադարեցրեց իր գոյությունը։
ԱԺ մեծամասնությանը միանձնյա տիրանալով՝ Սարգսյանը նպատակ ուներ նաև առանց խոչընդոտների իրագործել իր պատկերացրած «մեկ մարդու տնտեսություն» կառուցելու ծրագիրը։ Որպես Հայաստանում ձևավորված կլանաօլիգարխիկ համակարգի «թոփ» մենեջերներից մեկը՝ Սարգսյանը լավ տիրապետում էր համակարգի տնտեսական անցուդարձին և ցանկություն ուներ օր առաջ սեփականության վերաբաշխում ու ֆինանսական հոսքերի յուրացում իրականացնել։ Այսինքն՝ նախագահ դառնալու միակ ու անթաքույց ցանկությունը գերկենտրոնացված տնտեսական հարաբերությունների ձևավորումն էր, որի պայմաններում, ըստ Սարգսյանի, լինելու էին ոչ թե 20-30 ընտանիքներ ու նրանցից ներքև գտնվող փոքր ու միջին բիզնես, այլ «մեկ օլիգարխ», ում ազդեցության տակ պետք է անցնեին բոլոր միջոցները՝ ուղղակի կամ անուղղակի (հարկերի ավելացման միջոցով) տարբերակով։
Փողամոլական այդ հրեշավոր ծրագրի առաջին զոհը, բնականաբար, դարձան փոքր բիզնեսի ներկայացուցիչները։ Շտապ կարգով փոփոխության ենթարկվեց «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքը, որով գործնականում վերացվում էր այդ հարկատեսակը։ Հիշեցնեմ, որ պարզեցված հարկը փոխարինում էր շահութահարկին (20 %) ու ավելացված արժեքի հարկին (20 %): Կախված գործունեության տեսակից՝ 3,5 - 5 % հարկ վճարողներն այդպիսով պետք է անցնեին 40 տոկոսանոց ընդհանուր հարկման դաշտ։ Սարգսյանի թիմն այդ քայլի անհրաժեշտությունը հիմնավորում էր նրանով, որ իրենք ուզում են պայքարել խոշոր բիզնեսի դեմ, որոնք թաքնվել են պարզեցված հարկի տիրույթում և չեն վճարում հարկերը։
Ես համոզված եմ, որ հայտարարված քաղաքականությունն, իրոք, խոշոր բիզնեսին նեղելու նպատակ է հետապնդել, բայց այդ ամենի զոհը նախևառաջ դարձան փոքրերը, որոնց ճակատագիրը, փաստորեն, չհետաքրքրեց իշխանությանը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ պարզեցված հարկով աշխատում էր մոտ 28 000 տնտեսավարող սուբյեկտ։ Եթե ենթադրենք, որ խոշորն (նաև միջին բիզնեսը) իրոք մանրացրել էր իր բիզնեսը, որպեսզի քիչ հարկ վճարեր և եթե ենթադրենք, որ այդպիսի անբարեխիղճ սուբյեկտների քանակը շուրջ երեք հազար է եղել (պաշտոնապես այդպես էլ չնշվեց որևէ թիվ և որևէ խոշոր ֆիրմայի անուն, որոնք «մանրացել» էին ու աշխատում էին պարզեցված հարկի տիրությում), ապա նույնիսկ այդ դեպքում արդարացված չէր «կացնային» հարձակումն ամբողջ բիզնես-շերտի վրա, քանզի, ինչպես ժողովուրդն է ասում, թացը չորի հետ վառվեց։ Արդյունքում՝ հազարավոր փոքր ձեռնարկատերեր ծանր կացության մեջ հայտնվեցին, բայց դա չէր հետաքրքրում բյուջեամոլությամբ տառապողներին, ովքեր, պետական բյուջեն իրենց սեփական բոստանի հետ շփոթելով, պատրաստվում էին ֆինանսական հսկա կայսրություն ստեղծելուն ու «մեծ լվացքին»։
Փաստորեն, Սարգսյանն այնքան անհամբեր էր իր պլանները կյանքի կոչելու հարցում, որ չսպասեց 2008-ի ընտրություններին և նոր ԱԺ-ի ձևավորումից անմիջապես հետո արտահերթ նիստ հրավիրեց ու քվեարկության դրեց վերը հիշատակված օրենքի փոփոխության հարցը։
Մեկ դիտարկում. լրատվամիջոցներն այդ օրերին ավելի շատ քննարկում էին «Պարզեցված հարկի մասին» օրենքի հետ միասին ներկայացված մեկ այլ օրինագիծ, որը վերաբերում էր ՀՀ-ում «Ազատություն» ռադիոկայանի լարայինից դեպի FM տիրույթ տեղափոխմանը։ Փոքր բիզնեսի ճակատագրին առնչվող «մանր» հարցերը, որպես կանոն, դուրս է մնում մեր ԶԼՄ-ների ուշադրությունից։
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի գործող սուբյեկտներին, ապա նրանք փոքր բիզնեսի կոտորածին կա՛մ չարձագանքեցին, կա՛մ արձագանքն արդյունք չտվեց, քանզի, ինչպես արդեն նշեցի, քաղաքական դաշտն անապատացման էր ենթարկվել ու հասարակության դիմադրողականության մակարդը սարսափելի ընկել էր։ Փոքր բիզնեսը իշխանության դեմ մնաց մեն-մենակ ու պարտվեց անհավասար մարտում։
Թվում էր, թե ոչինչ չի խանգարելու Սարգսյանին դառնալ «հայկականԹուրքմենբաշի». ընդդիմադիր դաշտը ոչնչացված էր, ՀՀԿ-ն ԱԺ-ի կեսից ավելիին էր տիրապետում, իսկ կոալիցիոն գործընկերներից կարելի էր ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո։ Սակայն այդ պլանները խափանեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վերադառնալով հրապարակային քաղաքական դաշտ։
Սարգսյանը գերեզմանոցի էր վերածել քաղաքական դաշտը, որպեսզի ավերակների վրա կառավարեր, ու այդպիսով շանս տվեց վերակենդանանալ Հայաստանի թիվ մեկ «գերեզմանային» գործչին։ Նա հնձեց այն ինչ ցանել էր։
ՀՀ առաջին նախագահի վերադարձը ոչ մի կերպ չէր մտնում Սարգսյանի ծրագրերի մեջ, և 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ու դրանից անմիջապես հետո տեղի ունեցած գործընթացների արդյունքում թուրքմենբաշիզմ ստեղծելը մղվեց հետին պլան։ Սերժ Սարգսյանը մտահոգված էր զուտ աթոռը պահելու խնդրով։ Աթոռ, որին նա բազմել էր բացառապես մարտի 1-ի շնորհիվ։
Լևոն Տեր-Պետրոսյանի երկակի դերակատարումը
Թուրքմենբաշիզմ կառուցելու ծրագիրը մղվեց հետին պլան, բայց դուրս չեկավ իշխանության օրակարգից։ Նախ անհրաժեշտ էր լեգիտիմության բացը լրացնել ու 10 զոհերի գնով ձեռքբերված իշխանությունը պահել, որից հետո միայն հնարավոր կլիներ շարունակել սեփականության վերաբաշխման ու խոշոր բիզնեսին կուլակաթափ անելու սևեռուն գաղափարի իրականացումը։
Իր էությամբ բոլշևիկյան այդ գաղափարի կյանքի կոչման համար Սարգսյանը բնականորեն վերցրեց ռուս բոլշևիկների մոդելը՝ փորձելով իշխանությունը պահել արտաքին քաղաքական դաշտում արվող քայլերով։ Ինչպես որ բոլշևիկները 1918-ի մարտի 3-ին «նախաձեռնողականություն» ցուցաբերեցին թշնամական Գերմանիայի նկատմամբ ու ստորագրեցին Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որպեսզի արտաքին զիջումներով երկրի ներսում իշխանությունը պահեն, այնպես էլ նեոբոլշևիկյան մտածելակերպի կրող Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ գնալով արտաքին զիջումների՝ հանուն ներքին լեգիտիմության դեֆիցիտի լրացման ու աթոռի պահպանման։ Արդյունքում՝ փաստացի աճուրդի հանվեց Հայոց ցեղասպանության հարցը և պաշտոնական Երևանի կոպիտ սխալի հետևանքով շրջանառության մեջ մտան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան նորացված սկզբունքները, որոնք ակնհայտորեն պրոադրբեջանական բնույթ ունեն։
Առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ «ֆուտբոլը» միայն ու միայն վնասելու է մեր անվտանգությանը և արձանագրելու է բացասական արդյուքներ, բայց Սարգսյանը գնաց այդ քայլին։ Սեփական շահը վեր դասվեց ամեն ինչից։
Հայ-թուրքական արձանագրություններից անցել է մեկ տարի։ Ունենք միայն կորուստներ։ Բայց եթե հարցը դիտարկենք Սերժ Սարգսյանի տեսանկյունից, ապա ձեռքբերումներն ակնհայտ են։ Նա խնդիր ուներ պահել իշխանությունը և պահեց այն՝ այդ հարցում ստանալով ... «փողոցային» ընդդիմության աջակցությունը։
Ինչպես հայտնի է, Սարգսյանի աթոռային մրցակից Տեր-Պետրոսյանը «ֆուտբոլի» օրերին դարձավ ՀՀ իշխանությունների քայլերի գաղափարական մասի ապահովողն ու ՀՀ նախագահի «նախաձեռնողականությունը» ողջունողը։ Ավելին՝ ՀԱԿ առաջնորդն ավելի հեռուն գնացող հայտարարություններով էր հանդես գալիս, և կողմ էր հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղի հարցի հետ կապելուն ու դրական տարրեր էր տեսնում այդ ամենի մեջ։ Հիմա, երբ ակնհայտ է ՀՀ արտաքին քաղաքականության ձախողումը, երկուսն էլ փորձում են տարանջատվել «ֆուտբոլից» ու «հայրենասիրություն» խաղալ։ Սակայն փաստն այն է, որ պարտվել են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հիմա նրանց գոյությունը քաղաքական դաշտում իներցիայով է պայմանավորված, որի հետևանքով՝ Սարգսյանը Բաղրամյան 26-ում է, իսկ Տեր-Պետրոսյանը՝ Մատենադարանի ու Ազատության հրապարակի մատույցներում։
Զուտ աթոռակռվի առումով հաղթանակը հիմա Սարգսյանինն է, բայց նախագահական աթոռ ձեռք գցելը չկարողանալուց զատ Տեր-Պետրոսյանը կրեց նաև գաղափարական պարտություն, քանի որ վերադարձի ժամանակ վերահաստատել էր, որ իր միակ քաղաքական հավատամքը քիրվայությունն է։
Նկատենք, որ Սարգսյանը սկսելով Գյուլ «խաղացնելը», անկախ իր կամքից, մահացու հարված հասցրեց լևոնական մտածողությանը, և հիմա կրկին վերադարձել ենք 2007-ից հետո ստեղծված քաղաքական անապատացման վիճակին, ինչը հնարավորություն տվեց Սարգսյանին անցնել իր հիմնական գործին՝ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը, որը հետաձգվել էր «տեխնիկական» պատճառներով։
Եթե Սարգսյանի մոտ հայ-թուրքական գիծն առաջ տանելը միջոց էր իշխանությունը պահելու համար և երբ պարզվեց, որ այդ ուղղությամբ զարգացումները կարող են վտանգել իր աթոռը՝ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը հետ քաշվեց, ապա Տեր-Պետրոսյանի համար «ֆուտբոլը» մինչև վերջ տանելուն աջակցելը հա՛մ գաղափարապես հոգեհարազատ քայլ էր, հա՛մ էլ իշխանության համար մղվող պայքարում կարևորագույն հարց՝ «Թող սրանք հանձնեն, հետո մենք կվերցնենք իշխանությունը» թեմայով։
Տեր-Պետրոսյանի այդ հաշվարկները սխալ դուրս եկան, ու հիմա նա դարձել է Սարգսյանի պահապան-«հրեշտակը»՝ հույսը դնելով «Եղիազար Այնթապցու» կամեցողության և արտաքին դաշտից սպասվող ապոկալիպտիկ սցենարների վրա։
Փաստորեն, Տեր-Պետրոսյանը երկակի դերում հանդես եկավ։ Նախագահական ընտրությունների ժամանակ թույլ չտվեց Սարգսյանին հեշտ ու հանգիստ վերցնել նախագահական պալատը, բայց հետագայում դարձավ սարգսյանական քաղաքականության կցորդը և հանրային լսարան ապահովողն ու նպաստեց Սարգսյանի դիրքերի ամրապնդմանը։ Ասել է թե՝ Տեր-Պետրոսյանը հիմա էլ, ակամայից, աջակցում է Սարգսյանի տնտեսական ծրագրերին, քանի որ այդպիսի ընդդիմությունից որևէ վտանգ չի սպառնում իշխանությանը, իսկ համակարգի ներսում այնքան հնարավորություն չկա հակադրվելու ՀՀ նախագահին։ Փորձը ցույց է տալիս, որ գործարարները նույնիսկ ԱԺ-ում չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել։
Թուրքմենբաշիզմ. արար 2-րդ
Սարգսյանի հայ-թուրքական «վոյաժներն» ավարտվեցին։ Հիմա արտաքին քաղաքականության մասով հարաբերական անդորր է, իսկ ընդդիմությունն էլ «կոշտացրել» է իր դիրքորոշումը, ինչն էլ ազատել է Ազատիչի ձեռքերն ու նա լայնամասշտաբ գրոհի է անցել խոշոր բիզնեսի դեմ։
Վերջերս ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններն այդ ծրագրի շրջանակներում են։ Իշխանություններն իրենց գործողությունների հիմնավորումները փորձում էին ապահովել «Դրսից են պարտադրել» նախադասության օգնությամբ, բայց դա դեմագոգիա է, որի միջոցով թաքցվում է օրինագծի իրական նպատակը, այն է՝ սեփականության վերաբաշխում և Սարգսյանի մերձավորների օգտին որոշակի ապրանքային շուկաների վերաձևում։ Իսկ նրանք ովքեր ուտում են դրսի պարտադրանքի «կուտը»՝ լավ չեն պատկերացնում Հայաստանում ստեղծված վիճակը, կամ իրենց համապատասխան ռետինե խողովակի տեղ են դնում, կամ էլ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ճշմարտությունը բարձրաձայնել։
Մի ժամանական էլ ասում էին, թե «ֆուտբոլային» դիվանագիտությունն է դրսից պարտադրվել։ Ընդ որում՝ այդ ասողների մեջ շատ էին նաև Սարգսյանին քննադատողները։ «Դրսի պարտադրանքի» վարկածն այս կամ այն հարցում առաջ տանողները գիտակցու՞մ են արդյոք, որ դրանով անուղղակիորեն պակասեցնում են իշխանությունների մեղքի բաժինը՝ «Մարդիկ ինչ անեն աշխարհի հզորների դեմ, ճնշումների տակ են» տարբերակով։ Այսինքն՝ ստացվում է, որ ով էլ լիներ ՀՀ իշխանության ղեկին «ֆուտբո՞լ» էր նախաձեռնելու, տեղական արտադրողների և փոքր ու միջին բիզնեսի մեջքը ջարդող օրինագծե՞ր էր բերելու ԱԺ, «մեկ օլիգարխի տնտեսությու՞ն» էր կառուցելու։ Բայց չէ՞ որ դա այդպես չէ։
Գաղտնիք չէ, որ ծխախոտի, ալկոհոլային խմիչքների ու վառելիքի ոլորտում Սերժ Սարգսյանը կոնկրետ հետաքրքրություններ ունի և հարկային օրենսդրության փոփոխություններով ձգտում է մենաշնորհային դարձնել այդ ոլորտը։ Հետո հերթը կգա նաև մյուս ոլորտներին, և այդպես կկառուցվի թուրքմենբաշիզմ։
Տիգրան Սարգսյանը հենց այդ նպատակով էլ վարչապետ է նշանակվել, որպեսզի ապահովի նախագահի տնտեսական ախորժակը։ Տվյալ պահին իշխանական նեղ շրջանակի շահերը գերազանցապես ներմուծողների տիրույթում են, ուստի երբեմն բանը հասնում էր այնտեղ, որ գործադիր իշխանության ղեկավարը կառավարության նիստում բացահայտ պաշտպանում էր ուկրաինական քաղցրավենիք արտադրողների ու դրանք ներմուծողների շահերը, որոնց հետևում երևում էին նախագահական նստավայրի «սամալյոտի միս» ուզողների ականջները։
Պատսպարվելով ուսյալ-կրթյալի ու արևմտյան արժեքների կրողի կեղծ քողի տակ՝ Տիգրան Սարգսյանն իրականում դարձել է ՀՀ տնտեսության վերաձևման ու գերկենտրոնացման նախագահական ծրագրերի գործիքը՝ հընթացս «մեղրոտելով» նաև սեփական ձեռքերը։
«Հայկական աշխարհ» կառուցելու դեմագոգիկ ծրագրերի «բարձունքից» վարչապետի հասցրած վնասները հայկական աշխարհը դեռ երկար կզգա։ «Թոշակ ենք բարձրացնում» փարիսեցիական ձևակերպումների միջոցով առաջին հերթին հենց թոշակառուների՛ն է հարված հասցվում, քանի որ թոշակառուի կյանքի որակն ապահովում է փոքր ու միջին բիզնեսի տիրույթից գումար վաստակող իր ընտանիքի անդամը, որից իշխանությունը տանում է գրեթե ողջ հասույթը ու փոխարենը 2-3 հազար վերադարձնում բյուջեամոլության զոհ դարձացի թոշակառու տատիկին, պապիկին կամ հորն ու մորը։ Ահա ձեզ տիգրանսարգսյանական «թոշակային» բլեֆի ողջ «հմայքը»։
Ավելացնեմ նաև, որ ՀՀ նախագահի ու վարչապետի «նախաձեռնողական» տնտեսական քաղաքականության արդյունքում 2011-ին մեր արտքին պարտքը կկազմի ՀՆԱ-ի ավելի քան 45 տոկոսը, բայց արդյունքներն այդպես էլ տեսանելի չեն. տնտեսությունը շարունակում է ազատ անկման մեջ գտնվել, իսկ բիզնեսը քամվում է։
Հայկական սփենսերիզմի առանձնահատկությունները
Հայաստանի քաղաքական կյանքում իսկական գոյության կռիվ է։ Արտաքին դաշտում ակտիվ գործընթացների բացակայությունն ու ներքին դաշտում «էջմիածնական միաբանների» տիպի «ընդդիմություն» ունենալը հնարավորություն է տալու Սարգսյանին առաջիկա մեկ տարվա ընթացքում տնտեսական դաշտն ամբողջությամբ իր ձեռքը հավաքել։ «Եթե փողերի հոսքն իմ ձեռքում լինի, ապա քաղաքական մենաշնորհ հաստատելն էլ հեշտ կլինի ու հավերժ կիշխեմ»,- մտածում է Սերժ Սարգսյանն ու անցնում գործի։
Այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ խոշոր բիզնեսին ծանր օրեր են սպասվում։ Նրանցից ոմանց սարգսյանական նեղ թիմն առաջարկում է փայով կիսվել։ Մյուսներին փորձելու են խաղից դուրս թողնել օրենսդրական նախաձեռնությունների միջոցով։ Մի մասն էլ դեռ տաք է և չի գիտակցում, որ հայտնվելու է «չաղացվող ու մորթվելու համար նախապատրաստվող խոզի» կարգավիճակում։ Վերջիններս հիմա շատ լավ վիճակում են գտնվում, բայց դա խաբուսիկ է։ Խոսքս մասնավորապես Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) մասին է։ Սույն գործարարը այժմ կայծակնային արագությամբ խժռում է փոքր ու միջին բիզնեսին։ Նրա «Երևան սիթի»-ները ոչնչացնում են փոքր ու միջին առևտրական օբյեկտները՝ դրանց տերերին ու աշխատողներին թողնելով խաղից դուրս։ Ալեքսանյանի անբարեխիղճ մրցակցությունը բանկրոտի է հասցնում տարբեր ապրանքատեսակներ արտադրողներին ու ներկրողներին։ Բայց դա երկար տևել չի կարող։ Հենց որ Ս. Ալեքսանյանը շատ «չաղանա»՝ գործի կդրվի նրա կուլակաթափությունը, որն, ի դեպ, կողջունվի հանրության լայն շրջանակների կողմից։ Սարգսյանն այդ ժամանակ կհամատեղի հաճելին օգտակարի հետ։ Այնպես որ Սամվել Ալեքսանյանը թող երկա՜ր մտածի, երբ տասնյակ կամ հարյուրավոր ընտանիքների օրվա հացին է հարվածում։ Կյանքում միշտ գործում է բումերանգի օրենքը։
Սամվել Ալեքսանյանը հիմա դարձել է Սերժ Սարգսյանի յուրօրինակ գործիքը, ով իր ձեռքում է կենտրոնացնում բավական մեծ չափի ֆինանսական ռեսուրսներ։ Մի «իքս» պահից սկսած, երբ Ալեքսանյանը ահագին բիզնեսներ «կերած» կլինի, կգա կուլակաթափության պահը և խոշոր գործարարը ստիպված կլինի հիշել Խոդորկովսկուն։ Դեռ «տաք» է, չի զգում։ Բայց ինքը մեղավոր չէ։ Համակարգն է այդպիսին։
ԱԺ-ում ներկայացված տնտեսական ոլորտին առնչվող մի շարք օրինագծերը և գործարար դաշտի վարքագիծը ցույց են տալիս, որ խոշոր բիզնեսը ռեսուրս չունի սերժսարգսյանական ծրագրերին դիմադրելու։ Խոսքը քաղաքական ռեսուրսների մասին է։ Փողի առկայությունը դեռ ոչինչ չի նշանակում։ Առավելագույնը ինչն այս պահին կարող են անել գործարարներն ի պաշտպանություն սեփական շահերի՝ դա կապիտալի արտահանումն է։ Կա նաև երկրորդ տարբերակը՝ համակարգի դեմ դուրս գալը, բայց դա այնքա՜ն դժվար կլինի շատերի համար, քանի որ համակարգի դեմ հնարավոր է պայքարել միայն քաղաքական կոդերով, ինչը չեն կարող կիրառել փողատեր մեր երեսփոխանները։
Որոշակի դիմադրություն Ս. Սարգսյանին ցուցաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով որպես «ոխերիմ գործընկեր» ներսից է զգում Սարգսյանի ախորժակի վտանգավորությունը իր և այլոց սեփականության համար։ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագիրն այլընտրանք չի թողնում ԲՀԿ-ին, քան դիմադրություն ցույց տալը։ Այդ դիմադրությունը, սակայն, հնարավոր է միայն քաղաքական ռեսուրսով, որից կաղում է ԲՀԿ-ն։ Հետևաբար՝ խոշոր բիզնեսին մնում է միայն ապավինել փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող հանրային շերտին, որի հետ միջնորդավորված դաշինքը կխափանի ընտրակեղծիքների մեխանիզմը և 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր կլինի ջուրը լցնել 2013-ին Սերժ Սարգսյանի ևս մեկ անգամ նախագահ դառնալու ծրագրերը։ Իսկ որպեսզի հնարավոր լինի տապալել սարգսյանական թիմին՝ անհրաժեշտ է քաղաքական նոր փոխդասավորություն, քանի որ գործող խաղացողների ռեսուրսները բավարար չեն այս ռեժիմը տապալելու համար։ Ուստի՝ քաղաքական դաշտին թարմ խաղացող է պետք, որը պետք է իմ կողմից բազմիցս նշված նոր ուժը լինի և որի ստեղծման աշխատանքները մեր թիմի գործունեության օրակարգում են։ Ամեն ինչ կլինի ճիշտ ժամանակին։
Նոր ուժը կստիպի հին խաղացողներին (ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») վերանայել իրենց մոտեցումները, և կքաղաքականացնի առաջիկա ընտրական գործընթացը, այլապես կունենանք այնպիսի արդյունքներ, ինչպիսիք մենք տեսանք 2008-ին ու դրան հաջորդած էլեկտորալ մյուս գործընթացների ժամանակ։
Չի՛ կարելի այսքան պարտվել։ Չի՛ կարելի ամեն ընտրություններից հետո հայտարարել, թե իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքն ու ... գնալ տուն։ Չի՛ կարելի տասը զոհ տալ ու հետո հիշել Եղիազար Այնթապցուն։ Չի՛ կարելի թիմակիցներին ուղարկել թնդանոթի բերան ու մնալ տանը։ Եվ վերջապես, չի՛ կարելի Հայաստանի զարգացումը հակադրել Արցախյան հաղթանակներին։ Մեզ կյանքի գաղափար է պետք, այլ ոչ թե՝ ինքնաոչնչացման։
Այսօրվա վիճակը եթե պահպանվի, ապա Սարգսյանի վերարտադրությունը կասկած չի հարուցում ու հետագա տարիներին արդեն արտագաղթի տեմպերը տարեկան կհասնեն ոչ թե 100 հազարի, ինչպես որ այս տարի է սպասվում, այլ ավելի շատ։
Այս տնտեսական քաղաքականությունն ու կառավարչական մառազմը երկար շարունակվել չի կարող։ Հայաստանն այսօր հիշեցնում է սովետի բրեժնեվյան շրջանի փթածության գագաթնակետի փուլը, ինչը հետագայում հանգեցրեց ՍՍՀՄ փլուզման։ Մենք այդպիսի բան թույլ տալ չենք կարող, քանի որ երկիրը ցնցումներին չի դիմանա։ Իսկ եթե հանկարծ Սարգսյանի վերարտադրությունը իրողություն դառնա, ապա դա Հայաստանի և Արցախի պարտությունն է լինելու, իսկ Հայաստանն ու Արցախը չեն կարող պարտվել Սերժ Սարգսյանին։ Մեզ Նոր Հայաստան է պետք, նոր համակարգով։ Կկարողանանք կերտել այդպիսի Հայաստան՝ լավ, չենք կարողանա՝ ուրեմն արժանի չենք լինի պետություն ունենալ ընդհանրապես։ Երրորդը չի տրված։

Թվում էր, թե ոչինչ չի խանգարելու Սարգսյանին դառնալ «հայկական Թուրքմենբաշի». ընդդիմադիր դաշտը ոչնչացված էր, ՀՀԿ-ն ԱԺ-ի կեսից ավելիին էր տիրապետում, իսկ կոալիցիոն գործընկերներից կարելի էր ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո։ Սակայն այդ պլանները խափանեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վերադառնալով հրապարակային քաղաքական դաշտ։

Անդրանիկ Թևանյան