Աշխարհ

29.02.2016 11:30


Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմության և իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Haqqin.az»-ի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցության պատգամավորները մեղադրել են «Արդարություն և զարգացում» կուսակցությունից իրենց գործընկերներին «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի լրագրողներ Ջան Դյունդարի և Էրդեն Գյուլի ազատ արձակման մասին դատարանի որոշումը չճանաչելու համար։ Փոխադարձ մեղադրանքներից հետո պատգամավորները հարձակվել են իրար վրա։ Ծեծկռտուքին միջամտել է խորհրդարանի աշխատակազմը։

Հիշեցնենք՝ Թուրքիայում իշխանությունների հրահանգով դադարեցվել էր IMC TV ընդդիմադիր հեռուստաալիքի հեռարձակումը, երբ փետրվարի 26-ին հեռուստաալիքի եթերում էր հայտնվել «Cumhuriyet»–ի խմբագրի հետ հարցազրույցը մամուլի ազատության թեմայի շուրջ։

Ավելի վաղ, Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ, ազատ էր արձակվել «Cumhuriyet» թերթի երկու լրագրող, որոնք քննադատել էին երկրի իշխանություններին և համապատասխան փաստերով ապացուցել Սիրիայի ահաբեկիչներին զենքի մատակարարումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը